Մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա Մոսկվայում
ՄիջազգայինՄոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հայտնել է, որ մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների ամենամյա հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, փոխանցում է IRNA-ն։
ՌԴ-ում Իրանի դեսպանն ասել է. «Սպասվում է, որ Իրանի ԱԳ նախարարը, Բացի Կասպից ծովի հարցով խորհրդակցությանը մասնակցելուց, երկկողմ հանդիպումներ կունենա նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ»:
Նրա խոսքով՝ այս հանդիպումները լավ հնարավորություն են երկկողմ հանդիպումներով տարածաշրջանային կարևոր իրադարձությունները քննարկելու համար: