Արևմտյան պաշտոնյաներն ու լրագրողները հանրությանը պատրաստում են Կիևի անխուսափելի պարտությանը. InfoBRICS
ՄիջազգայինԱրևմտյան քաղաքական գործիչները և լրատվամիջոցները հանրությանը նախապատրաստում են Ուկրաինայի անխուսափելի պարտությանը, գրում է սյունակագիր Լուկաս Լեյրոսը InfoBRICS-ի հոդվածում։
«Նրանց խնդիրն է բացատրել, որ այս պատերազմը հնարավոր չէ հաղթել, որ այլևս կարիք չկա շարունակել անսահմանափակ աջակցությունը։ Այլ կերպ ասած, արևմտյան պաշտոնյաներն ու լրագրողները հանրային կարծիքը նախապատրաստում են Կիևի անխուսափելի պարտությանը և փորձում են կենտրոնանալ Իսրայելի վրա՝ որպես նոր «արտակարգ իրավիճակի», ասվում է նյութում։
Լրագրողը կարծում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոտենբերգի հայտարարությունը Ուկրաինայից «վատ լուրերի» նախապատրաստվելու մասին ոչ այլ ինչ է, քան Արևմուտքի կողմից Ուկրաինայում մոտալուտ աղետի ճանաչում։ Չնայած դաշնակիցների բոլոր օգնությանը, Կիևը պարզապես չկարողացավ դիմակայել Ռուսաստանի և նրա բանակի հզորությանը:
«Վերջապես պետք է ընդգծել, որ պարտության ընդունումը նաև բարոյական հարված է Արևմուտքին»,- եզրափակեց Լեյրոսը։