Փոխարժեք: $ , ,
Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների կիրառումը գուցե արդարացի է, բայց կխանգարի խաղաղության գործընթացին ՌԴ-ն 6 ամսով կարգելի բենզինի արտահանումը Մակրոնը չի բացառել, որ կարող է զորք մտցնել Ուկրաինա Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը․ ԱԳՆ Հայրենիքը սիրել եւ հարգել սեփական ընտանիքի, հարազատ ընկերոջ նման. Ի՞նչ խորհուրդ է տվել Զորի Բալայանը իր միակ որդուն, որով առաջնորդվում է հայտնի վիրաբույժը մինչ օրս Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները․ քննական գործընթացին հետևել է Սուրեն Պապիկյանը Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի բարեկամների միջազգային շարժման 2-րդ համագումարը Քաղբանտարկյալների լուսանկարներն ամենուր Ես միանում եմ իմ գործընկեր Ա.Մելիքյանի հայտարարությանը, եւ մեր կազմակերպությունը եւս պատրաստ է այդ գործընթացում իր վրա վերցնել հետաքննող լրագրողի պաշտպանությունը

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին, հազարավոր հայերի համար ժամանակն ընդմիշտ կանգնեց

Թեմա

1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11 անց 41 րոպեին, հազարավոր հայերի համար ժամանակն ընդմիշտ կանգնեց, իսկ Հայաստանի նորագույն պատմության մեջ արձանագրվեց ամենատխուր էջերից մեկը՝ տասնյակ հազարավոր կյանքեր խլած սարսափելի երկրաշարժ:

Էպիկենտրոնից հարյուր կիլոմետր հեռավորությամբ բնակվողներն անգամ զգացին, որ աղետալի ինչ-որ բան է կատարվում: Սակայն արհավիրքի իրական ծավալները պատկերացնելու համար պետք էր տեսնել Գյումրին, Սպիտակը և տասնյակ այլ բնակավայրեր ցնցումներից րոպե հետո:

Վնասի գոտու մակերեսը 10000 կմ քառակուսի էր‚ որտեղ ապրում էր 1 միլիոն բնակիչ, ավերվեցին 11 քաղաք և 58 գյուղ, տուժած քաղաքների թիվը 21 էր, գյուղերինը՝ 342:

Հանրապետության երկրորդ քաղաք, մշակութային խոշոր կենտրոն Լենինականի՝ այժմյան Գյումրիի պատմությունն ընդմիշտ բաժանվեց երկու մասի՝ աղետից առաջ և հետո: Երբեմնի ճարտարապետական գեղեցիկ ձեռագրից, պատմական շենքերից և Գյումրվա կոլորիտից չէր մնացել գրեթե ոչինչ: Քարի և թոզի էր վերածվել քաղաքի 60 տոկոսը: 230 հազար բնակչից երկրաշարժի հետևանքով մահացել էին 17 հազարը:

Զոհերի թվով երկրորդ տեղում Սպիտակն էր, որտեղ 18500 բնակչից կյանքից զրկվել էին 4000-ը: Քանի որ էպիկենտրոնը հենց Սպիտակի մոտ էր՝ Նալբանդ գյուղում, այստեղ բնակչության առավել մեծ տոկոսը զոհվեց:

Երկրաշարժից կրած կորուստները Հայաստանի համար իսկապես անդառնալի էին: Բացի մարդկային կյանքերից, երկրաշարժը հաշմանդամ դարձրեց 50 հազար մարդու: Ավելի քան 500 հազար մարդ մեկ օրում դարձավ անօթևան: Միայն Գյումրիում անօթևան ընտանիքների թիվը հատում էր 22 հազարը: Հենց այդ ժամանակ էլ քաղաքը լցվեց այսպես կոչված տնակներով, որոնցից Գյումրին ամբողջությամբ չի ձերբազատվել մինչ հիմա:

Համաշխարհային բանկի 2017 թվականի գնահատմամբ՝ նյութական ուղիղ կորուստները կազմել են 15-20 միլիարդ դոլար, ահռելի թիվ Հայաստանի համար նույնիսկ ներկայիս պայմաններում:

Երկրաշարժը նաև փաստացի վերացրեց կամ զգալի վնասեց տնտեսական ներուժը՝ ավերելով 157 արդյունաբերական ձեռնարկություն, որտեղ աշխատում էր 82 հազար մարդ: Երկրաշարժի պատճառով վնասվեց Հայաստանի բնակֆոնդի 17 տոկոսը:

Իրավիճակը քաղաքներում երկրաշարժի առաջին օրերին անվերահսկելի էր և նման էր ապոկալիպտիկ ֆիլմերի կադրերին: Մարդիկ փորձում էին ամեն գնով փրկել կամ գոնե գտնել հարազատների մարմինները՝ մինչև վերջ չհավատալով եղելությանը: Ստեղծվեց մի իրավիճակ, երբ հաջողություն էր համարվում հարազատի դին գտնելը:

Սպիտակի երկրաշարժը առանց չափազանցության ցնցեց ամբողջ աշխարհը: Առաջինն աղետի գոտի հասան հարակից շրջանների բնակիչները: Հազարավոր մարդիկ օրեր շարունակ, շատ ժամանակ դատարկ ձեռքերով փորձում էին փլատակների տակից հանել ողջ մնացածներին: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ:

Արդեն երկրորդ օրն ավերված քաղաքների բնակչությունը սննդի, ջրի, տաք հագուստների, ժամանակավոր կացարանների խիստ կարիք ուներ: Եթե նույնիսկ բազմաբնակարան շենքերը երկրաշարժից չէին տուժել, միևնույն է, բնակիչները վախենում էին շենք մտնել՝ նախընտրելով գիշերել բաց երկնքի տակ:

Երկրաշարժի նման հետևանքների պատրաստ չէր նույնիսկ Խորհրդային նման պոտենցիալ ունեցող պետությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ ԽՍՀՄ ղեկավարը պաշտոնապես դիմեց Միացյալ Նահանգներին՝ հումանիտար օգնության համար:

Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին 113 երկրի կառավարություններ, կազմակերպություններ և անհատներ, ինչպես նաև բազմաթիվ միջազգային կառույցներ:

Հայաստանին առավել նշանակալի օգնություն ցույց տված անձինք պարգևատրվեցին հատուկ հուշամեդալով վեհանձնության ու գթասրտության համար: Աղետի գոտու բնակչությունը և հայ ժողովուրդը կարճ ժամանակամիջոցում ունեցան բազմաթիվ բարեկամներ, որոնցից թերևս չորսը ներկայացնում էին գթասիրտ աշխարհի խորհրդանշանը՝ Վեհափառ Հայրապետ Վազգեն Առաջինը, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, Մայր Թերեզան և ֆրանսիահայ երգահան-երգիչ Շառլ Ազնավուրը: Նրանց անուններով Հայաստանում կոչվեցին բազմաթիվ փողոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Վազգեն Վեհափառը, Ռիժկովն ու Ազնավուրը հետագայում նաև Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի բարձրագույն կոչման արժանացան:


Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների կիրառումը գուցե արդարացի է, բայց կխանգարի խաղաղության գործընթացինՌԴ-ն 6 ամսով կարգելի բենզինի արտահանումըՄակրոնը չի բացառել, որ կարող է զորք մտցնել ՈւկրաինաԱյսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը․ ԱԳՆՀայրենիքը սիրել եւ հարգել սեփական ընտանիքի, հարազատ ընկերոջ նման. Ի՞նչ խորհուրդ է տվել Զորի Բալայանը իր միակ որդուն, որով առաջնորդվում է հայտնի վիրաբույժը մինչ օրսԲարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները․ քննական գործընթացին հետևել է Սուրեն ՊապիկյանըՄոսկվայում սկսվել է Ռուսաստանի բարեկամների միջազգային շարժման 2-րդ համագումարըԵթե Զելենսկին գա Հայաստան, ապա դա կլինի տարածաշրջանային այց, այս պահին այլ տեղեկություն չունեմ․ ՍիմոնյանՔաղբանտարկյալների լուսանկարներն ամենուրԵս միանում եմ իմ գործընկեր Ա.Մելիքյանի հայտարարությանը, եւ մեր կազմակերպությունը եւս պատրաստ է այդ գործընթացում իր վրա վերցնել հետաքննող լրագրողի պաշտպանությունըԲոլոր գործողությունները պետք է լինեն հայելային․ Ալեն Սիմոնյանը՝ Բաքվի պահանջների մասին Ասում եք` «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», բա տուգանքները ձեր կողմից բարձրացնելն ի՞նչ էՄեղադրանքը սխալմունք է եղել․ Ալեն Սիմոնյանը՝ եղբոր կնոջ մասինԻնչ է իրականում տեղի ունեցել 2018-ին ՀՀ-ում. եկել է փակագծեր բացելու ժամանակը/ Լեւոն ՆազարյանՄեքենայի «պլյոնկայի» համար կկիրառվի միայն տուգանք, 1-ին անգամ չի հանվի տուգանային միավորՊետք է կույր լինել՝ չտեսնելու համար, որ Ռուսաստանը գնում է դեպի հաղթանակ. Լեւոն Նազարյան (ԱՆՈՆՍ)«Գեներալ» Գագոն ուզում է որդուն նոր պաշտոնի տեր անել.Yerevan TimesՄարտական գործառույթներին չմասնակցող զինծառայողները ևս ատեստավորման հնարավորություն կստանանՏարադրամի փոխարժեքներն այսօրԾախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն. փետրվարի 27-ի աստղագուշակՍպասվում է առանց տեղումների եղանակԼույս չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներումՍոչիում մեկնարկում է Համաշխարհային երիտասարդական փառատոնըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՀունաստանՕրվա խորհուրդ. Փետրվարի 27. Պահք օր 16Մաստեր-կլաս՝ ինչպես դատարկել «հպարտ քաղաքացիների» գրպանը. «Փաստ» «Վեոլիա ջուր»-ն՝ ընդդեմ Եհովայի վկաների Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին«Հրապարակ». «Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մե՞կը«Ժողովուրդ». Փաշինյանի եւ ՔՊ-ական պատգամավորներիի փակ հանդիպումը տևել է 3 ժամից ավելի. Ակնարկել է՝ մեծ առաջընթաց չկաԶելենսկին ակտիվորեն պատրաստվում է Կիևի պաշտպանությանը«Հրապարակ». ՔՊ-ն ու Զելենսկին«Փաստ». Կանխեցին իշխանությունների հերթական արշավը Եկեղեցու դեմՓետրվարի 26-ից մարտի 3-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի«Ժողովուրդ». ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանի անակնկալ հրաժարականը միայն սկիզբն է․ դեռ շատ խմորումներ են սպասվումԾանր հարված ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական հեղինակությանը (Տեսանյութեր)Ռուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանական գիծը Ավդիևկայի ճակատում (MAP)⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Ապրիլի 8-ին տեղի է ունենալու Արեգակի ամբողջական խավարում. այն Հայաստանի տարածքում չի դիտվիՈվ մատնացույց է անում առկա վտանգները, նրան պիտակավորվում են․ Սահակյանը մանրամասներ է հայտնում վեճիցԱդրբեջանին մատակարարած զենքով հազարավոր հայորդիների սպանած Զելենսկու այցը ՀՀ նվաստացուցիչ էՄիրզոյանը Ժնևում ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի հարցըՓաշինյանի հայտարարությունը` հումորային մեմերի ներշնչանք (Video)Էդվարդ Ասրյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ և անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարինՄարատ Գրիգորյանը, բոլորին հայտնի է իր ագրեսիվ հարձակվողական ոճով և կայծակնային նոկաուտներովՖրանսիայի դեսպանատունը կիսում է «ադրբեջանցիների վիշտը՝ հիշելով Խոջալուի ողբերգությունը»Մոսկվայում լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով փողոց է անվանակոչվելՄինչև -15 աստիճան ցուրտ է կանխատեսվում այս գիշեր

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода