ՌԴ-ից փախած թմրամոլ բլոգերուհուն Հայաստանում ծեծել եւ քաչալացրե՞լ են (Տեսանյութ)
ՀասարակությունՌուսական լրատվական եւ սոցցանցային աղբյուրներում նոր քննարկումներ են ծավալվել թմրամոլ, բազում սկանդալային պատմությունենրով աչքի ընկած բլոգերուհի Յուլիա Ֆիննեսի հետ կապված:
Օրերս տեսանյութ էր տարածվել, որտեղ բլոգերուհին հպարտանում էր, թե կարողացել է կեղծ անձնագրով Ռուսաստանից փախչել Հայաստանը: Նաեւ կային խոսակցություններ, թե նա հայերի հանդեպ վիրավորական արտահայտությունենր է հնչեցրել: Ըստ այդ աղբհյուրների, Յուլիային սպառնում է արտաքսում, ձերբակալություն, հարկադիր բուժում հոգեբուժարանում և քրեական գործերի մի ամբողջ փաթեթ:
Եվ ահա, հիմա էլ ռուսական աղբյուրներն ակտիվ շրջանառում են տեսանյութեր, ըստ որոնց` «ազգայնական հայերը» ներխուժել են Յուլիայի եւ նրա ընկերուհու կացարան, նրան ծեծել են, ներկ լցրել վրան, սափրել գլուխը եւ ստիպել ծնկաչոք ներողություն խնդրել (Տեսանյութերը` https://t.me/c/1442451213/47605):
Շատ արագ տեսանյութեր տարածեց նաեւ սկանդալային բլոգերուհին` հաստատելով ներխուժման լուրը: Նաեւ մի շարք աղբյուրներ սկսեցի խոսել, թե այդ «նվաստացումներից հետո Յուլիան պատրաստվում է վերջ տալ կյանքին:
Բայց ահա մի շարք աղբյուրներ էլ այդ ամենը համարում են բեմականացում.
«Արդյո՞ք Ջուլիա Ֆինեսի վրա հարձակումը խաբեություն է:
Նշենք, որ ոչ բոլոր օգտատերերն էին հավատում, որ «աղբարկղ»-բլոգերը հարձակման է ենթարկվել: Այստեղ կարող եք հիշել պատմությունը, թե ինչպես է ռեփեր Ինստասամկան՝ նույն ինքը Դարիա Զոտեևան, սոցցանցերում բողոքել, որ փողոցում իրեն է մոտեցել անհայտ անձը և ողողել փայլուն կանաչով։ Սակայն տարօրինակ է, որ երկու ժամ անց նա ոստիկանություն չի եկել հայտարարությամբ, այլ ստուդիա, որտեղ լուսանկարել է դեմքին կանաչ ներկով։ Բաժանորդներն այն համարեցին բեմականացված և հիպ: Ջուլիա Ֆինեասի դեպքում ամեն ինչ ավելի ու ավելի է նմանվում ճշմարտությանը։ Իր Telegram ալիքում աղջիկը նշել է, որ ներկի տեղում հեշտությամբ կարող է թթու լինել»։
Այսինքն, որ ներկայացում է սարքել ապօրինի անձնագրով սահմանը հատելու եւ մնացած այլ մեղադրանքների պատճառով բանտում չհայտնվելու համար: Ու սա ավելի խելքին մոտ է. Հայաստանում ո՞վ կիսախելագար-թմրամոլ բլոգերուհու զահլան կարող էր ունենալ: