Իրենց տներից հեռանալը Ղարաբաղի հայերի սեփական որոշումն էր, մենք ցանկանում էինք, որ նրանք մնան․ Ալիև
ՄիջազգայինԻրենց տներից հեռանալը Լեռնային Ղարաբաղի հայերի սեփական որոշումն էր։ Մեր հրապարակային շփումը նրանց հետ, ինչպես նաև այն, ինչ մենք արեցինք հետո, ցույց է տվել, որ մենք ցանկանում էինք, որ նրանք մնան։ Այս մասին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, որ իրենք բացահայտ հայտարարում էին այդ մասին։
Նրա խոսքով՝ ինչպես ժամանակին Հայաստանը լքած ադրբեջանցիներն այսօր պետք է քաղաքացիություն կամ աշխատանքի իրավունքն ստանան ՀՀ-ում ապրելու համար, այնպես էլ ԼՂ վերադառնալ ցանկացող հայերը։
«Ինչպե՞ս Հայաստանից «վտարված ադրբեջանցի փախստականը» (չակերտները՝ Tert.am-ի) ցանկության դեպքում կվերադառնա։ Նա չի կարող գնալ այնտեղ և ասել՝ ահա ես՝ «Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության» (չակերտները՝ Tert.am-ի) բնակիչս։ Ո՛չ, նա կվերադառնա և կդիմի քաղաքացիություն կամ աշխատանքի թույլտվություն ստանալու համար։ Ինչո՞ւ պետք է այստեղ այլ կերպ լինի», - նշել է նա։
Նյութի աղբյուր` https://www.tert.am/am/news/2023/12/09/aliyev/4045862