Քանի ունենք քաղբանտարկյալներ, մենք նրանց հետ բանտարկված ենք. Տաթեւ Արցախ
Ներքաղաքական«Կալանքիս վերաբերյալ հարցերից ամենաառաջինը, որ հարցնում են առողջականիս վերաբերյալ է, թե ինչ էր կատարվում հետս, երկրորդը՝ թե ինչու կալանավորեցին ու բանտարկեցին ինձ... Առողջականիս վերաբերյալ ասեմ՝ կկազդուրվեմ, իսկ բանտում նորմալ էր, որ հաճախ էի վատանում, աննորմալ կլիներ, որ լավ լինեյի ու նյարդաբանական, հոգեբանական լուրջ խնդիրներ չունենայի էնքան բանից հետո, ինչ կատարվեց իմ ու ընտանիքիս հետ։ Ինչ մնում է կալանքիս դրա իրավական մասով հստակ ամեն անգամ շատ ճիշտ ու հստակ տեղեկություն է հայտնել պաշտպանս ` Արսեն Բաբայանը, ումից եւս մեկ անգամ շնորհակալ եմ։
Առհասարակ նրա անունը տալիս առաջին բանը, որ ուզում եմ ասել՝ էդ շնորհակալությունն է նրան, որ էդ դժողքը ինձ հետ պատվով անցավ ու անցնում է: Իսկ ավելի կոնկրետ ինչու բանտարկվեցի, որովհետեւ հայ եմ, ուզում եմ հայ մնալ ու հայրենիք ունենալ, որ դեմ էի Արցախը հանձնմանը ու համարձակվում էի դիմադրություն ցուցաբերել ու ոչ մեկ այսօր ապահովագրված չէ, որ սրանց ձեռքով վաղը կարող է ճաղերի ետեւում հայտնվի։ Ու էսօր, ճիշտ է, ես ազատության մեջ եմ, բայց քանի մենք ունենք քաղբանտարկյալներ, մենք նրանց հետ բանտարկված ենք... Այո, նրանք ճիշտը խոսելու համար են բանտարկված, հայրենիքի համար մտահոգ լինելու համար են բանտարկված։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին ...», - գրել է 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրը՝ ՏԱԹԵՎ ԱՐՑԱԽԸ (Վիրաբյան):