Արցախցին երկընտրանքի մեջ էր՝ մեռնել սեփական հողում, թե փրկվել․ Արցախի ՄԻՊ
ՀասարակությունԱդրբեջանի կողմից սեպտեմբերի 9-ի հարձակումը եւ 44-օրյա պօատերազմը միմյանցից շատ-շատ տարբեր էին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» համաժողով՝ Արցախի Սահմանադրության ընդունման, Արցախի Անկախության Հանրաքվեի, մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրերի կապակցությամբ համաժողովի ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 19-ին սկսված հարձակմանը:
«Սեպտեմբերի 20-ին ադրբեջանական զինված ուժերը արդեն կանգնած էին Շուշիի տանկի մոտ, ընդամենը 5-10 րոպեի ընթացքում կարող էին մտնել Ստեփանակերտ եւ սկսվելու էր այդ ցեղասպանությունը բառի բուն իմաստով: Իհարկե, առկա ուժերով այդ հատուկ նշանակության ուժերին դիմակայելը հնարավոր չէր: Քաղաքացիական բնակչության շրջանում 23 զոհ է արձանագրվել, ոոնցից 5-ը երեխաներ էին: Հարձակումը սկսվել է այն ժամանակ, երբ երեխաները դպրոցում էին գտնվում»,- հիշում է Ստեփանյանը:
Արցախի ՄԻՊ-ը ասում է, որ այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ինքը վստահ է՝ որեւէ մեկը չէր դիմանա:
«Թե այդ քաոտիկ վիճակը, թե սպառնալիքը, որ ադրբեջանցիները ակարող են ցանկացած պահի բնակավայր մտնել, թե նրան, որ բնակավայրերը կտրվել էին կենտրոններից: Ես այդ օրերին այնպիսի զանգեր էի ստանում համայնքների ղեկավարներից, որ մինչեւ կյանքիս վերջ չեմ մոռանա, թե ինչ էին ասում այդ մարդիկ: Երբ որ Ստփեանակերտը Մարտունու հետ կապ չուներ, Ստեփանակերտը Մարտակերտի հետ կապ չուներ, երբ ինտերնետ կամ հեռախոսակապ չկար, որ իմանայինք՝ որ համայնքում, քանի մարդ է մահացել,երբ որ Մարտունու դիահերձարանում դիակներ էին ու չէինք կարողանում տեղափոխել է: Հեռավորության վրա շատ հեշտ է արտահայտություններ եւ շատ-շատ բաներ ասել, բայց բավական է լինել այնտե ընդամենը մի քանի րոպեով եւ կտեսնեին՝ մարդիկ ինչից են փրկվել: 30 տարի զրկանքների մեջ ապրելով արցախցին չէր լքի իր հայրենիքը, այն ամեն ինչը որ ձեռք է բերվել եւ պահպանվել է հազարավոր զոհերի գնով: Այդ խոսողները պետք է հասկանան, որ մարդիկ ընդամենը 10 օրվա գերեզմաններ են թողել: Կարծում եմ՝ պատմությունը դեռ կպատմի՝ ինչ է կատարվել Արցախում այդ օրերի ընթացքում»,-ասաց նա:
Ստեփանյանը փաստում է՝ արցախցին երկընտրանքի մեջ էր՝ մեռնել սեփական հողում, թե փրկվել եւ բնազդաբար ընտրեցին երկրորդը իրենց երեխաների եւ հարազատների համար: