Բրիտանիայում հիմա էլ դավադրություն է պատրաստվում վարչապետ Սունակի դեմ՝ Ջոնսոնին հետ բերելու համար
ՄիջազգայինԲրիտանիայում հերթական ներիշխանական ճգնաժամն էհասունացել: Ըստ մի շարք լրատվամիջոցների, այդ թվում` Daily Mail-ի հիմա էլ դավադրություն է պատրաստվում վարչապետ Սունակի դեմ՝ նախկին վարչապետ Ջոնսոնին հետ բերելու համար։
Ըստ թերթի, դժգոհ պահպանողական պատգամավորները հավաքվել էին իտալական Giovanni's ճաշարանում քննարկելու իրենց «զարմանալի ծրագրերը», որտեղից էլ այդ մոր շարժումը կոչվում է «մակարոնի դավադիրներ»:
Խորհրդարանականները նախատեսում են ուժեղացնել ճնշումը Սունակի վրա և նրա փոխարեն բերել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին, քանի որ պահպանողականների այդ հատվածը կարծում է, որ միայն Ջոնսոնը կարող է օգնել հաղթել հաջորդ ընտրություններում։