Յուրաքանչյուր տաքսու վարորդ ամեն պատվերից 2-3% տուրք է վճարելու, ոչ թե 1 մլն դրամ. Բաբկեն Թունյան
ՀասարակությունԹյուր ընկալում է, որ յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար 1մլն դրամ տուրք ենք սահմանում:
Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ խոսելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթից», որով որոշակի փոփոխություններ են սահմանվում տաքսի ծառայությունների, մասնավորապես առցանց տաքսիների համար:
Իշխանական պատգամավորի պնդամաբ՝ նման բան չկա: Նա բացատրեց, որ 1 միլին դրամ տուրք սահմանվում է միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ:
«Իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենը իր ամեն պատվերից 2-3%-ի չափով տուրք է վճարելու, որը ավտոմատ գանձվելու է:
Այսինքն՝ այդ 1մլն դրամ տուրքը մեր տաքսի վարող քաղաքացիներին չի վերաբերում: Նման խոսակցություններն իրականության հետ կապ չունեն»,- ներկայացրել է Թունյանը։