Այսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքը, որը կշարունակվի մինչև ուրբաթ
ՀասարակությունԱյսօրվանից սկսվում է Ս. Հակոբի հնգօրյա պահքն, որը կշարունակվի մինչև ուրբաթ ներառյալ: Իսկ առաջիկա շաբաթ օրը կնշվի սրբի տոնը: Տոնի առթիվ Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։
Այս շաբաթապահքը սահմանված չէ Ս. Հակոբի պատվի համար, այլ տարվա չորս եղանակների պահքերից ձմեռնամուտի շաբաթապահքն է, և քանի որ պահքին հաջորդող շաբաթ օրը Ս. Հակոբ Մծբնա հայրապետի տոնն է, ապա ժողովրդի կողմից տրվել է Ս. Հակոբի պահք անունը։