ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կրթություն չստացած ինտերնետային «աստղի» խոսքին այսօր ավելի շատ են կարեւորություն տալիս. ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից ԶԱՐՄԱՆՔ Իշխանությունը քաղբանտարկյալներին ասում է` մեր դեմ խաղ չկա «Խոզը» ընկել է Անոյի հետևից.Yerevan Times ԲԱՄԲԱՍԱՆՔ ՍԵՐԵՆԱԴՆԵՐ ԵՄ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻ ՏԱԿ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ալեն Սիմոնյանի հարսը՝ եղբոր կինը, ցուցմունք է տվել Աշոտ Հովհաննիսյանի դեմ

Հասարակություն

Այսօր հայտնի դարձավ, որ դատախազը սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալների՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը:

Խոսքը «Սիներջի» ընկերության կալանավորված ներկա և նախկին երկու աշխատակիցների՝ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի մասին է: Անի Գևորգյանը, հիշեցնենք, Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է: Երկու կանայք էլ ունեն անչափահաս երեխաներ, և անգամ այդ հանգամանքը դատարանը հաշվի չէր առել՝ նրանց կալանավորելով ըստ էության միջին ծանրության հանցանք կատարելու համար:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են՝ հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու, ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը՝ դատախազը վարույթն իրականացնող մարմնին հանձնարարել է մեղադրյալներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն:

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի հունվարի 31-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ առևտրային կազմակերպության ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ՝ նույն արարքին հանցակցելու (Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):

Կարճ ասած՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, Լիլի Մկրյանն ու Աշոտ Հովհաննիսյանը մեղադրվում են այն բանում, որ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի միջոցով գնման գործընթացում խաղից հանել են կոնկուրենտ «Հարմոնիա» ընկերությանը: Ուշագրավն այն է, սակայն, որ այս ենթադրյալ հանցանքի պարագայում կատարող էկոնոմիկայի փոխնախարարը չէր կալանավորվել, իսկ «Սիներջիի» աշխատակիցները՝ որպես օժանդակողներ, կալանավորվել էին:

Առևտրային կազմակերպության՝ «Սիներջիի» ղեկավար Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը չի փոխվել:

ՔՊ-ականների շրջանում որոշակի դժգոհություն է առաջացել՝ «Բա որ պիտի ցուցմունք տար, մեզ խի՞ խառնեցին» բովանդակությամբ: Դժգոհության պատճառը ոչ միայն այն է, որ Անի Գևորգյանը ցուցմունք է տվել, այլ այն, որ նա ցուցմունք է տվել Աշոտ Հովհաննիսյանի դեմ, առավել ևս, որ ՔՊ-ականներից շատերը 2018-ի հեղափոխոխություն կոչվածի ջատագով Աշոտ Հովհաննիսյանին համարում են «յուրային», առավել ևս, որ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի մակարդակով աջակցել էին նրան:

Եվ իսկապես, 168.am-ի տեղեկություններով՝ Աշոտ Հովհաննիսյանի կալանքը չի փոխվել, որովհետև ըստ էության Անի Գևորգյանն իր ցուցմունքի մեջ ասել է, որ ճիշտ է, կատարել է իր գործառութային պարտականությունները, սակայն դրանք կատարել է Աշոտ Հովհաննիսյանի ցուցումով: Բացի դրանից, մեր տեղեկություններով՝ Անի Գևորգյանը նաև իրեն առաջադրված մեղադրանքի մասին դիրքորոշում չի հայտնել:

Նյութի աղբյուր` https://blognews.am/arm/news/855736/alen-simonyani-harsy-exbor-kiny-cucmunq-e-tvel-ashot-hovhannisyani-dem.html



ՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելուԿրթություն չստացած ինտերնետային «աստղի» խոսքին այսօր ավելի շատ են կարեւորություն տալիս. ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԶԱՐՄԱՆՔԻշխանությունը քաղբանտարկյալներին ասում է` մեր դեմ խաղ չկա«Խոզը» ընկել է Անոյի հետևից.Yerevan TimesԲԱՄԲԱՍԱՆՔՍԵՐԵՆԱԴՆԵՐ ԵՄ-Ի ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻ ՏԱԿԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱպրիլի 18-ին «Կամք»-ը բողոքի ակցիա է անելու կառավարության դիմացԻսրայելին դժվար օրեր են սպասվում. Իրանը մահաբեր հարձակումներ կկատարի Իսրայելի վրա անմիջապես իր հողից. Իրանցի միջազգայնագետ փակագծեր է բացումԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ծեծի ենթարկված Սամվել Վարդանյանից մանրամասներ է հայտնում«Ուրալ»-ի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակում կա դրական դինամիկա. ՊՆ խոսնակՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե ԿիրակոսյանԱմենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավԱպամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՇՏԱՊ. Հայտնի է, թե որ բժշկական կենտրոն է մտել ԱԱԾ-ն ու ՔննչականըՀունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակըԱռողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ. ՔԿԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանըԴիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանՍուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացինԱրման Ծառուկյանը՝ հունիսի 1-ին Իսլամ Մախաչեւի հետ մենամարտելուց հրաժարվելու մասինՇՏԱՊ. Քնչական կոմիտեն ԱԱԾ-ի հետ համատեղ այս պահին Առողջապահության նախարարությունում են․ ինչ քրեական գործով են ուժային կառույցները քննչական գործուղություններ իրականացվումՇՏԱՊ. Զառա Արամյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքՍի Ծինփինն ու Շոլցը հանդիպել ենՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումըՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 16-իԵկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Իրանն օձի գլուխն է.Եթե Իրանը սեփական տարածքից հարձակում իրականացնի Իսրայելի տարածքի վրա, Իսրայելը կպատասխանի Իրանի տարածքումԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհեր»-ի քրոջ փեսայի գործով հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել.ArmLur.amՈՒՂԻՂ․ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում են օրինագծերըԻնչ է կատարվում Հայկական Կարմիր խաչում այսօր. Բացառիկ մանրամասներ «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիՃապոնիան մտահոգված է Ռուսաստան-Չինաստան ռազմական համագործակցությամբՏրանսպորտում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի մասնակիցը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԱյս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան ԱբրահամյանԱյսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ. ապրիլի 16-ի աստղագուշակՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անումԱպրիլի 16. Օրվա խորհուրդՑեղասպանությունը մարդկանց ոչնչացմանն ուղղված մտադրված հանցանք է, այլ ոչ թե որոշակի թվով մարդկանց սպանություն. Հայտնի փաստաբանը աղմուկ հանած հայտարարության մասին2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода