Մյունխենում Նիկոլից պահանջել են հրաժարական ներկայացնել. ԱԽՔ-ը կդառնա՞ վարչապետ.Yerevan Times
ՀասարակությունՀայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մեկ տարվա կապակցությամբ շնորհավորանքներ հղած ԱԽՔ Գրիգորյան Արմենը հանդես է եկել բավական կտրուկ հայտարարություններով՝ նախ՝ անընդունելի համարելով ԵՄ առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները, ապա՝ Ներքին Հանդում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը ռուսների վրա բարդելով: Ի դեպ՝ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը նույնպես տարակուսանք էր հայտնել, թե ինչու է ռուսական կողմն արգելել եվրոպացիների մուտքը Ներքին Հանդ՝ կոչ անելով Հայաստանին զբաղվել այդ հարցով, քանի որ իրենք հյուրի կարգավիճակում են գտնվում:
ԱԽՔ Գրիգորյան Արմենի պահվածքն ու հայտարարությունները, իհարկե, սպասելի էին, և այստեղ ոչ մի սենսացիոն բան տեղի չի ունեցել՝ նկատի ունենալով, թե որ բևեռի շահերն է գլխավորապես սպասարկում այս մարդը: Բայց ԱԽՔ-ի նման կտրուկ հայտարարություններն ուշագրավ են նաև ներքաղաքական իմաստով՝ նկատի ունենալով այն, որ Նիկոլից, ըստ տեղեկությունների, Մյունխենում պահանջել են հրաժարական տալ: Արդյոք Գրիգորյան Արմենի բաց հակառուսական կեցվածքի բուն նպատակն Արևմուտքին սեփական անձը որպես Նիկոլի այլընտրանք մատուցելը չէ՞, չէ՞ որ Նիկոլը վերջերս սկսել է ավելի պակաս համարձակությամբ իրեն թույլ տալ հակառուսական հայտարարություններ: Իսկ հայտնի է, որ Արևմուտքի հայասիրության միակ նպատակը մեզ ՌԴ-ից կտրելն է, իսկ ՌԴ-ից ամբողջությամբ ՀՀ-ն կտրել Նիկոլը կարծես թե չի համարձակվում: Ուստի առաջ է գալիս նրան մեկ ուրիշով փոխարինելու հրամայականը:
Մյուս կողմից, իհարկե, Գրիգորյան Արմենի ուղերձը միայն ուղղված չէ ՌԴ-ին, եթե հաշվի ենք առնում նաև այն իրողությունը, որ նույն Իրանում Նիկոլի տեղակալ Գրիգորյան Մհերին վերջերս էին ուղիղ տեքստով բացատրել, որ Թեհրանում ոգևորված չեն Հայաստանում Արևմուտքի աճող դերակատարմամբ:
Այնպես որ՝ հետևություններ անելու առիթ ունեն ոչ միայն Մոսկվայում, այլև թերևս հենց Իրանում, որի հետ հարաբերությունները, ինչպես հայտնի է, Հայաստանի համար ունեն ավելի քան կենսական նշանակություն:

Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/257