Քրիստինա Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է
ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը դատարանի որոշմամբ՝ կալանավորվել է 2 ամսով: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Նշենք, որ նա երեկ ձերբակալվել էր:
Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար, նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան։