Iravunk.com | Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը. Աշոտյան
Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Դեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.am Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ադրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ Ալիև

Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը. Աշոտյան

Ներքաղաքական

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը գրել է. 

«Արդեն հեռավոր թվացող 2018թ. փետրվարն էր։ Հայաստանի Հանրապետությունը մյունխենյան անվտանգության կոնֆերանսի աստղերից էր, քանզի դրանից 4 ամիս առաջ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ստորագրվել էր Եվրոպական միության հետ Համափարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (СEPA-ն), որը ԵԱՏՄ անդամի աննախադեպ հաջողության պատմություն էր ԵՄ-ի հետ հարաբերություններում։

Հայաստանի օրինակը բարձրաձայնվում էր՝ որպես ոսկերչական ճշգրտությամբ դիվանագիտության գլուխգործոց թե՛ ՌԴ պաշտոնյաների, թե՛ ԵՄ բարձրաստիճան ղեկավարության կողմից, որոնց միջև հարաբերություններում արդեն կար 2008-ի ռուս-վրացական պատերազմը, 2014-ի՝ Ղրիմի շուրջ զարգացումները և 2011-ի ռուսական ռազմական օպերացիան Սիրիայում։

Հայաստանն ուժեղ էր, արժանապատիվ, ինքնուրույն և հաջողված, իսկ ստորագրված փաստաթուղթը՝ CEPA-ն, այնքան կենսունակ և էֆեկտիվ էր, որ իր նշանակությունը՝ որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական շրջանակ, պահպանել է մինչև այսօր։ Հայաստանի համար այդ ձեռքբերումը կրկնակի էր, քանզի նշված փաստաթղթով իրավական պարտադիր ուժ էր ստանում ԵՄ բոլոր անդամ երկրների համար նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորումը՝ որպես արցախյան կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը։

2020-ի փետրվարին Մյունխենում Հայաստանը ներկայացնում էր արդեն Նիկոլ Փաշինյանը, որի խայտառակ և ձախողված բանավեճն Իլհամ Ալիևի հետ հնարավոր չէր ցիտել առանց վալիդոլի կամ մի 200 գրամ օղու։

Այս տարվա Նիկոլի մյունխենյան վոյաժն անփառունակ դիվանագիտական ձախողումների շքերթում հերթական ֆիասկոն էր Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Բերեմ ընդամենը երկու ակնհայտ և աղաղակող փաստ։

Նախ, Մյունխենում կայացավ կարճատև եռակողմ հանդիպումը Շոլց-Փաշինյան-Ալիև ձևաչափով, որը շարունակվեց արդեն Նիկոլ-Իլհամ ձևաչափով։ Եռակողմ հանդիպման ձևաչափը և դրան հետևած երկկողմը փաստացի Ադրբեջանի պահանջների բավարարումն էր Հայաստանի կողմից։ Հարց է ծագում. Մյունխենում էր գտնվում Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Վան դեր Լեյենը, ինչո՞ւ ԵՄ-ն չէր այդ հանդիպման միջնորդը։ Մյունխենում էր գտնվում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը. ինչո՞ւ ԱՄՆ-ը չէր միջնորդը։ Էլ չեմ խոսում Ֆրանսիայի միջնորդական փորձի մասին։

Պատասխանը շատ պարզ է. Ադրբեջանին հաջողվել է, քննադատելով ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի միջնորդական դերակատարությունը՝ հասնել իր համար ամենաընդունելի, Հայաստան-Ադրբեջան օրակարգում երբեք չխորացած և Ալիևի համար կոմֆորտ Գերմանիայի կանցլերի միջնորդությանը։ Այն Օլաֆ Շոլցի, ով Ուկրաինայի դեպքում պնդում է, որ խաղաղության պայմանագիրը չի կարող լինել պարտադրված, ուժի կամ դրա սպառնալիքի տակ, իսկ Հայաստանի դեպքում ոչ միայն աչք է փակում ադրբեջանական շարունակական ագրեսիայի վրա, այլև իր լուման է ներդնում ագրեսորի ակնհայտ ճնշումների տակ, այսպես կոչված, խաղաղության գործընթացին։ Այն Օլաֆ Շոլցին, ում համար Ռուսաստանի նախագահն ավտորիտար կառավարիչ է, բայց խայտառակ ընտրություններով վերջերս ինքնավերընտրված Ալիևը՝ բանակցային գործընկեր։

Փաշինյան-Ալիև երկկողմը նույնպես Ադրբեջանի ցանկությունն էր, քանզի Ալիևը գնալով ավելի համառ և հանդուգն է խոսում այն մասին, որ միջազգային միջնորդներ Հայաստանի հետ բանակցություններում չպետք է լինեն, որ այդ հարաբերությունները պիտի դադարեն լինել միջազգային օրակարգի մաս։

Այսինքն՝ Նիկոլը բավարարել է նաև Իլհամի այդ պահանջը։ Փաշինյանի օգնությամբ հայկական հարցը սրընթաց դառնում է Թուրքիայի և Ադրբեջանի ներքին հարցը։ Փաստորեն, ինչպես և զգուշացնում էինք, Արցախն Ադրբեջանի ներքին հարց դարձնելուց հետո Հայաստանի վարչապետ ներկայացող անձը Հայաստանն է դարձնում թյուրքական աշխարհի մաս»։

 

 



Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները»Դեռ երկար ժամանակ կկրկնվի պատմությունը, քանի օրենքի դիկտատուրան չի տիրի Հայաստանում. Աղմկահարույց գործերով փաստաբան«Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին ԱմիրբեկովՈչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ.NEWS.amԵթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՊանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպանԱրամ Ա-ն արձագանքել է ԷրդողանինԵրկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱդրբեջանը չի կարող ձեռքերը ծալած սպասել, մինչ Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինում են Հայաստանին․ ԱլիևԷրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ի կապակցությամբՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ)Կյանքի 71-րդ տարում մահացել է նկարիչ Խաչիկ ՀարությունյանըԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԱմենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեցՄտավորականությունը լուռ է, հանցավոր անգործություն. Անահիտ ՄութաֆյանՈվ է փորձում խլել Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը. Փակագծեր է բացում Տիգրան ՀեքեքյանըՀասկացե՛ք վերջապես՝ հայրենիքը ձեր հաշվառման հասցեից ու կադաստրային գրանցումից շատ ավելի մեծ է. ՊետրոսյանԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջՀավաք՝ ապրիլի 25-ին, ժամը` 14.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմացԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակՀայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջանԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասինՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվելԻնչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.amՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ Սարգսյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода