Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից․ Factor.am
Հասարակությունրևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահները հեռացվելու են։ Այս մասին հայտնում է Factor.am-ը՝ հղում անելով ՀՀ բարձրաստիճան աղբյուրի։
«Նրա փոխանցմամբ՝ այս գործընթացը տեղի է ունենալու մոտ ժամանակներում։ Պաշտոնյան չի հստակեցնում, թե նման որոշումն ինչով է պայմանավորված, սակայն, վստահեցնում է, որ քաղաքական որոշում կա։
Ուշագրավ է, որ ռուս սահմանապահների տեղակայումը «Զվարթնոց» օդանավակայանում չի կարգավորվում միջկառավարական պայմանագրով։ Factor.am-ին հայտնի դարձավ, որ ռուս սահմանապահները օդանավակայանում ծառայություն են իրականացնում ՀՀ ԱԱԾ-ի և ՌԴ ԱԴԾ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների միջև ստորագրված մի փաստաթղթով։ Factor.am-ն ԱԱԾ-ից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ռուս սահմանապահները հեռացվում են օդանավակայանից, հատուկ ծառայությունից փոխանցեցին՝ տեղեկություն չունեն։
Նշենք, որ Հայաստանը և Ռուսաստանը 1992 թվականին ստորագրել են պայմանագիր, որով կարգավորվում է ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու գործունեությունը։ Այս պայմանագրում, սակայն, օդանավակայանում ծառայություն իրականացնելու վերաբերյալ կետ չկա»,- գրում է աղբյուրը։