ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել Պետդեպին՝ Բայդենի՝ Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար
ՄիջազգայինՌԴ դեսպանատունը բողոքի նոտա է հղել ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար։
Ռուսաստանի դեսպան Անտոնովն ընդգծել է, որ ԱՄՆ իշխանությունները շարունակում են ոչնչացնել ռուս-ամերիկյան հարաբերությունների ժառանգության մնացորդները:
Դիվանագետի խոսքով՝ Բայդենի անթույլատրելի հռետորաբանությունը վկայում է ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականության անողջամտության մասին:
Հիշեցնենք՝ Բայդենն ավելի վաղ ասել էր. «Մենք պետք է անհանգստանանք միջուկային հակամարտությունից։ Մի խելագար շանորդի (son of a bitch) ունենք` Պուտինը։ Դրանով հանդերձ, սակայն, մեր գոյաբանական սպառնալիքը կլիման է»:
ՌԴ նախագահն, ի պատասխան նշել էր՝ «Բայդենի արձագանքն ադեկվատ է, նա չէր կարող ասել՝ «Վոլոդյա, ապրես, շնորհակալություն, դու ինձ շատ օգնեցիր»»: