«Այրել ամեն ինչ». Ավդիիվկայից փախուստի ցնցող մանրամասներ. Welt
ՄիջազգայինԱվդիիվկայից նահանջի ժամանակ ուկրաինական հրամանատարությունը կարգադրել է ուկրաինական զինված ուժերին ոչնչացնել այն ամենը, ինչ մնացել է քաղաքում և հեռանալ վիրավոր զինվորականներից, հայտնում է գերմանական Welt հեռուստաալիքը՝ վկայակոչելով ուկրաինական բանակի զինվորին։
«Մնացած զինվորներին նախքան նահանջը հանձնարարվել է ոչնչացնել և այրել ամեն ինչ և թողնել վիրավորներին»,- հեռոիստաալիքին պատմել է ուկրաինացի զինվորականը։
Ավդեևկայից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը ծայրահեղ անկազմակերպ է եղել և տեղի է ունեցել ռուսական հրետանու մշտական կրակի ներքո, շարունակել է նա:
«Քաղաքից հեռանալու հրամանը պետք է շատ ավելի վաղ տրվեր։ Երբ վերջապես տվեցին, ոչինչ պատրաստ չէր՝ ո´չ զրահամեքենաներ, ո´չ կոնկրետ պլան, շատ կիլոմետրեր քայլեցինք»,- վրդովվեց զինվորականը։
Փաստն այն է, որ քաղաքից ուկրաինական ուժերի նահանջի ժամանակ այնտեղ դեռ զգալի թվով խաղաղ բնակիչներ կային: «Այրել ամեն ինչ» հրամանը նշանակում էր նրանց եւ թողնվող վիրավորներին մահվան դատավճիռ: