Զաքիր Հասանովը հանձնարարել է բարձրացնել ԶՈՒ մարտունակությունը՝ «2024-ին սպասվող խնդիրների որակյալ կատարման համար»
ՄիջազգայինԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են նրա տեղակալները, զորքերի հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների և ծառայությունների պետերը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով՝ «խորհրդակցությանը տեսակապով մասնակցել են ազատագրված տարածքներում տեղակայված զորամիավորումների հրամանատարները»:
Լրատվամիջոցը, հղում անելով երկրի ռազմական գերատեսչությանը, հայտնում է, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակին, զորքերի ծառայության կազմակերպմանն ու անցկացմանը:
Հասանովը հատուկ ուշադրություն է դարձնել ստորաբաժանումների մարտական պատրաստությանը, ինչպես նաև «2024 թվականին սպասվող այլ խնդիրների որակյալ կատարմանը»։
Զաքիր Հասանովը հանձնարարել է նաև բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը։