Ինչպես է Մակրոնը փախել ֆրանսիացի ֆերմերներից
ՄիջազգայինՄակրոնը փախավ ֆերմերներից. Ֆրանսիայի նախագահը վախենում էր զայրացած ֆերմերներից.
Այսօր հայտնի դարձավ, որ Փարիզում կազմակերպված գյուղատնտեսական ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաեւ Մակրոնը, վերածվել է մարտադաշտի: Գլխավոր հյուրը հենց Էմանուել Մակրոնն էր, և հարյուրավոր զայրացած ֆերմերներ փորձել են հասնել իրենց նախագահին` նաեւ նրա թիկնազորի հետ բախումների միջոցով։
Պահակները փակել են ֆերմերների ճանապարհը, բայց ուժերը հավասար չէին։ Ամբոխի ճնշման, ճիչերի, սուլոցների ներքո շտապ ոստիկանություն են կանչում, թեպետ նրանք ցուցահանդեսում արդեն շատ էին, քանի որ սպասվում էին բողոքի ակցիաներ։ Ֆերմերները ձվեր են նետում թե՛ ժանդարմների, թե՛ պաշտոնյաների վրա:
Մակրոնին շտապ էվակուացրել են: Եվ ահա, նաեւ այդ մասին են մանրամասներ ի հայտ եկել: Դեռ անգամ բախումները չսկսված, պատմում են, որ Մակրոնն այնքան արագ է փախել, որ նույնիսկ շփոթված թիկնապահներին է գերազանցել արագությունով:
Ու այս նույն Մակրո՞նն է, որ պետք է Հայաստանի անվտանգությունն ապահովի: Համենայնդեպս` Նիկոլի երեւակայությամբ: