Վազգեն Սարգսյանի ծննդյան հոբելյանական միջոցառումն անցկացնող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի
ՀասարակությունՎարչապետ Փաշինյանը փետրվարի 26-ին որոշում է ստորագրել միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
- Պետական, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակի հոբելյանական միջոցառումներ նախապատրաստելու և անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ։