Դրանից անմիջապես հետո ռուսական բանակն առաջին անգամ ոչնչացրեց նաեւ շվեդական Archer ինքնագնաց հրետանին: Այն համարվում է ՆԱՏՕ-ի ամենաժամանակակից, ամենաարագ և ճշգրիտ կրակող ինքնագնացը, եւ ուկրաինայի հակամարտությունը այս շվեդական ինքնագնաց հրացանների առաջին մարտական կիրառումն է: Այն եւս ոչնչացվեց անօդաչուի` Լանսետի միջոցով։
Հատկապես այս նորագույն միջոցների եւ Abrams-ի ոչնչացումը լուրջ մտահոգություններ եւ տարաբնույթ խոսակցություններ է առաջացրել Վաշինգտոնում: Մինչ այս ԱՄՆ-ն թույլ չէր տալիս, որ ուկրաինացիները Abrams-ներն անգամ մոտեցնեին ճակատային գծին: Այս դեպքում եւս, ըստ մի շարք աղբյուրների, այդ «դաբրոն» չի եղել: Չնայած դրան, տանկը հայտնվեց ճակատային գծից 1,5 կմ հեռավորության վրա եւ արագորեն խոցվեց: Արդյունքում, ուկրաինական եւ վաշինգտոնյան մի շարք աղբյուրներ դրանում դիտավորություն են տեսնում` մեղադրելով ուղիղ Զելենսկուն: Որ նա, չնայած արգելքին, Abrams-ն ուղարկել է ոչնչացման` ի պատասխան ֆինանսավորումը ձգձգելու վաշինգտոնյան քայլերի: Բայց անկախ ամեն բանից, սա ծանրագույն հարված էր ԱՄՆ-ի հեղինակությանը. բազմամիլիոնանոց գերժամանակակից զինտեխնիկան ոչնչացվում է «կոպեկանոց» անօդաչուների կողմից: Ու դրանից հետո որեւէ մեկը կցանկանա՞ ամերիկացիներից նման թանկարժեք զինտեխնիկա գնել: