ՌԴ-ն 6 ամսով կարգելի բենզինի արտահանումը
ՄիջազգայինՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է բենզինի արտահանման արգելքը վեց ամսով՝ սկսած 2024 թվականի մարտի 1-ից, գրում է РБК-ն։ Որոշում է կայացվել նաև բորսայում դիզելային վառելիքի վաճառքի նորմատիվը հասցնել 16%-ի։
Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակն ավեի վաղ վարչապետին է դիմել բենզինի արտահանման ժամանակավոր արգելք մտցնելու առաջարկով։ Փետրվարի 21-ի նամակում նա նշել է, որ շուտով ներքին շուկայում կսկսվի վառելիքի մեծ պահանջարկի սեզոն, որը կապված է գարնանային դաշտային աշխատանքների, նավթավերամշակման գործարաններում պլանային վերանորոգման, ինչպես նաև ամառային արձակուրդների հետ։
«Նավթամթերքի հապճեպ պահանջարկը հարթելու համար անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նավթամթերքի ներքին շուկայում գների կայունացման համար», - առաջարկել է Նովակը:
Փոխվարչապետ Նովակի ներկայացուցիչը РБК-ին հաստատել է, որ այս որոշումը կայացվել է։