Լրացվեց Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը՝ կնշանակի նրան կալանքի կտանեն Փաշինյանի հետ հանդիպմանը սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ (տեսանյութ) Փաշինյանը Ոսկեպար է ժամանել ուղղաթիռով Բագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպմանը Սամվել Վարդանյանի մայրը ուշագնաց եղավ Ռուսական հրթիռները հարվածել են ուկրաինական «Հյուսիս» խմբավորման հրամանատարական կետին՝ հրամանատարության խորհրդակցության պահին Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և քայլեր ձեռնարկել․ ՀՀԿ ԳՄ-ն՝ քաղաքացու խոշտանգման մասին Այսօր Նիկոլ Փաշինյանը այցելելու է «Ոսկեպար» Տարադրամի փոխարժեքները ապրիլի 17-ին Նիկոլին սպասարկող մեքենան խափանվել է Սեւան-Երեւան մայրուղու վրա. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ելույթը դատարանում

Հարգելի հանրություն, ինչպես տեղյակ եք, ինձ՝ որպես այս իշխանություններին անհարմարություններ պատճառած ընդդիմադիր գործչի, շուրջ կես տարի ապօրինի կալանավորել են և «դատում են» քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով: Ինձ մեղադրում են, որ ես, իբր, ատելություն եմ քարոզել բոլորի կողմից «սիրելի» իշխանության նկատմամբ: Ինձ կալանավորելու պաշտոնական հիմքն այն է, որ ազատության մեջ լինելով, կշարունակեմ քննադատել իշխանություններին:

Նախևառաջ, ցանկանում եմ հրապարակային պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում 329-րդ հոդվածը, որը դարձել է այս իշխանության համար ընդդիմախոսներին, այլախոհներին լռեցնելու գործիք:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ԵԽԽՎ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 (2012) բանաձևը, ըստ որի հստակ և միանշանակ տրվում է քաղաքական բանտարկյալի սահմանումը: Բանաձևում սևով սպիտակի վրա գրված է՝ 
ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր աջակցությունը հետևյալ չափորոշիչներին.
ազատությունից զրկված անձը պետք է համարվի քաղբանտարկյալ, եթե անձի ազատազրկումը խտրական է՝ համեմատած այլ անձանց հետ՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով (4-րդ կետ): Այս բանաձևին, ի թիվս այլ երկրների, միացել և կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետությունը:

Ներկայացված լուսանկարներում Հայաստանում մինչ այսօր 329-րդ  հոդվածով մեղադրված բոլոր անձիք են: Նրանցից երկուսը՝ սորոսական Սաշիկ Սուլթանյանը և հայտնի իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանը, ով, ի դեպ, հրապարակում իշխանական ցույցի ժամանակ կոչ էր անում կոտորել հղիներին ու չբերներին, ովքեր կհանդգնեն թթու խոսք ասել իշխանության հասցեին, նույնիսկ մեկ ժամով չեն ազատազրկվել: 

Սաշիկ Սուլթանյանը նախաքննության և դատաքննության ընթացքում ոչ միայն կալանավորված չէր, այլ հանգիստ շրջագայում էր աշխարհով մեկ: Ի տարբերություն իշխանական գործիչների՝ լրիվ այլ մոտեցում է ընդդիմադիրների պարագայում: 

Ես՝ Նարեկ Մալյանս, որ նույն հոդվածով եմ մեղադրվում, անհեթեթ պատճառաբանություններով շուրջ 6 ամիս կալանքի տակ եմ, իսկ նույն հոդվածով մեղադրվող բժիշկ-պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին ոչ միայն կալանավորեցին, այլ նաև սպանեցին դատարանի դահլիճում:
Կալանավորվածների և չկալանավորվածների միակ տարբերությունն իրենց քաղաքական հայացքներն են:

Յուրայիններին ամենաթողություն, իսկ ընդդիմադիրներին՝ բանտ. սա այս իշխանության կարգախոսն է:

Ես նույնիսկ չեմ անդրադառնում իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, ով հրապարակային սպառնում էր կտրել քաղաքական այլ հայացքներ ունեցող քաղաքացիների լեզուները: Չեմ ներկայացնում Անդրանիկ Դովլաթյանին, ով ատելության քարոզ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հետևորդների նկատմամբ: Չեմ ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, ով հարբած վիճակում հայտարարում էր, որ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, այլախոհներին անվանում էր շնաբարո դուրսպրծուկներ և խոստանում էր փռել ասֆալտին և «բորդյուր կերցնել»:

Չեմ անդրադառնում, որովհետև այս և նման բազմաթիվ այլ դեպքերով քրեական գործեր նույնիսկ չեն հարուցվել: Գիտե՞ք՝ ինչու. որովհետև վերջիններս իշխանական քաղաքական հայացքների կրողն ու իրականացնողն են:
Հետևաբար, քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը վերածվել է ընդդիմադիրներին լռեցնելու, կալանքով պատժելու, այլախոհ քաղաքացիների շրջանում իշխանության նկատմամբ վախ տարածելու դասական ռեպրեսիվ գործիքի:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ ես՝ Նարեկ Մալյանս.

1. Հիշեցնում եմ, որ ըստ ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի թիվ 15 ընդհանուր քաղաքական հանձնարարականի, «Խիստ կարևոր է, որ ատելության խոսքի մասին օրենքները պետության կողմից չօգտագործվեն քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ ընդդիմությանը լռեցնելու համար»։

2. Այս պահից սկսած՝ դատաքննության նույնիսկ այս փուլում արդեն հրապարակայնորեն ապացուցված և հաստատված եմ համարում իմ նկատմամբ քաղաքական հետապնդման և իմ քաղաքական բանտարկյալ լինելու փաստը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

3. Այսուհետ որևէ իմաստ չեմ տեսնում այս դատավարական թատրոնում իմ մասնակցության, հատկապես, որ արդեն այս փուլում կանխատեսելի է այս, այսպես կոչված, դատավարության ելքը և հանրությանը պարզ երևում է այս պրոցեսի քաղաքական պատվիրատուն և շահառուն:

4.Քանի որ այս դահլիճում իրավաբանությունը տեղ չունի, այսուհետև «դատավարության» հետագա ընթացքում իմ վարքը, հայտարարությունները կլինեն բացառապես քաղաքական տիրույթում:

5. Հաշվի առնելով վերոնշյալը՝ հրաժարվում եմ ինձ առաջադրված մեղադրանքի շրջանակներում ցուցմունք տալուց, քանի որ մինչ այս պահն իմ իրավունքների բազմաթիվ և առարկայական խախտումներով ընթացող գործընթացում իրավաբանությունն իր տեղը զիջել է քաղաքական հաշվեհարդարին:

6. Իմ պաշտպաններին խնդրում եմ այս հայտարարությունը ուղարկել ԵԽԽՎ 1900 բանաձևին միացած երկրների ՀՀ-ում հավատարմագրված  դեսպաններին:

Շնորհակալություն
Հարգանքով՝  քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյան

 



Լրացվեց Սամվել Վարդանյանին առաջադրված մեղադրանքը՝ կնշանակի նրան կալանքի կտանենՓաշինյանի հետ հանդիպմանը սահմանափակվում է հանդիպման մասնակիցների մուտքը դահլիճ (տեսանյութ)Փաշինյանը Ոսկեպար է ժամանել ուղղաթիռովԲագրատ Սրբազանը չի մասնակցի Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպմանըՍամվել Վարդանյանի մայրը ուշագնաց եղավՌուսական հրթիռները հարվածել են ուկրաինական «Հյուսիս» խմբավորման հրամանատարական կետին՝ հրամանատարության խորհրդակցության պահինԴատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և քայլեր ձեռնարկել․ ՀՀԿ ԳՄ-ն՝ քաղաքացու խոշտանգման մասինԱյսօր Նիկոլ Փաշինյանը այցելելու է «Ոսկեպար»Տարադրամի փոխարժեքները ապրիլի 17-ինՆիկոլին սպասարկող մեքենան խափանվել է Սեւան-Երեւան մայրուղու վրա. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Սրանք պայթեցնում են մեր պատմությունը. Ալլա ՀակոբյանԱդրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայի դեսպանի հետկանչըՓարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանինՀԻՄԱ. ՊԱՅԹԵՑՆՈՒՄ ԵՆ ՊՆ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԸՆիկոլ Փաշինյանը գնում է Ոսկեպար.NEWS.amԱՊՐԻԼԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱդրբեջանցիները քանդել են Շուշիի Ղազանչեցոց տաճարի խաչաձև լուսամուտն և պատկերաքանդակը (Լուսանկարներ)Սաղ բանակը Մելքոնյան Գագոն ա թալանել. քաղաքացի (տեսանյութ)Որովհետև չի պահպանվել Աստվածին կանոնները, որովհետև ամբարտավանությունը, ատելությունը, գոռոզությունը, անսխալական լինելու բարդույթը բերեց այս հանգրվանին. Հայտնի փաստաբանը հայտարարութամբ է հանդես եկելԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՋանքեր ենք գործադրում, որ ՀՀ-ի եզդիական համայնքը կարողանա պահպանել իր ազգային ինքնությունը․ ՓաշինյանՕրվա խորհուրդ. Ապրիլի 17Խոշտանգված Սամվել Վարդանյանի տեղափոխումը ՔԿ՝ ուղիղԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Ինչու ԱԱԾ-ն հայտնվել «Ուիգմոր» բկ-ումՌուսական բանակը մտել է ՕչերետինոԿրասնոգորովկայում ուկրաինական դիրքերն արագորեն փլուզվում են«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար«Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը, դառնում են անպատժելի արտոնյալներ. «Ժողովուրդ»Արևմուտքը խաչ է քաշել Ուկրաինայի վրա. Չեխական լրատվամիջոցՄարիամ Մելիքյանը թուրքական հիվանդանոց է տեղափոխվել. ի՞նչ է պատահել նրանԿանցլեր Օլաֆ Շոլցը ապտակ ստացավ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինից. Politico«Հրապարակ». ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղըԱրսեն Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»Արևմուտքում բացատրում էին, թե ինչ է հաջորդելու Չասով Յարի անկմանըՉասով Յար. Ռուսական դեսանտային ուժերը ծայրամասերում են, իսկ թեւերից 200-րդ բրիգադը մոտեցել է ԿալինովկայինԴատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասինԱռավոտյան պատգամավորները կուղղեկցեն Սամվել Վարդանյանին Երեւանի քննչական տեղափոխող մեքենայինՉեմ զարմանա, որ քննությունն էլ այդ նույն` զույգով միզող ոստիկաններն իրականացնեն. Երվանդ ՎարոսյանՍամվելի խոշտանգումը Նիկոլի վերջի սկիզբն է. Վահագն ՉախալյանԿարծես գժանոցի утренний обход-ի сводка լինի. Ալլա Հակոբյան Սամվել Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցածը ցնցել է իմ բանականությունը. Վահե ԳրիգորյանԻնձ համար գլխավոր գաղափարներից մեկը հույսն է. Կիրիլ ՌիխտերՀույս մի ունեցեք, որ այս թեման մոռացվելու է, պետք է պատժվեն բոլոր մասնակիցները. Միքայել ԳրիգորյանՍԿԱՆԴԱԼ. Ես առաջարկում եմ էդ 25.000 տանք Գագիկին, որ ամեն ամիս կոխի…. Կնոջ նկատմամբ բռնություն գործադրող ու «վայելչախոս» ավագանու անդամըՍկսում ենք Նիկոլին հանձնման, եթե կուզեք՝ զիջման կամ փոխզիջման գործընթաց. Արման ՄխիթարյանԻնչ է առաջարկվում 18-27 տ․ աղջիկների և կանանց կամավոր 6-ամսյա պարտադիր ժամկետային ծառայությամբԻսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. ԷրդողանՔաղաքական հաշվեհարդար` ոստիկանների օգտագործմամբ. ՔԻՀԿԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ քարտուղար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода