Այնպիսի զենք ունենք, որը կարող է խոցել եվրոպական երկրների թիրախները. Պուտին
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի ցամաքային զորքեր ուղարկելու մասին․
«Մենք հիշում ենք նրանց ճակատագիրը, որ ժամանակին իրենց զորախմբերն ուղարկեցին մեր երկրի տարածք։ Բայց հիմա հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն: Նրանք, ի վերջո, պետք է հասկանան, որ մենք էլ զենք ունենք: Այնպիսի զենք ունենք, որը կարող է խոցել եվրոպական երկրների թիրախները», - ընդգծել է Պուտինը։