Ռուսաստանը կարող է հակահարված տալ ցանկացած հակառակորդի․ Շոյգու
ՄիջազգայինՌուսաստանն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հակահարված տա ցանկացած հակառակորդի, որը ոտնձգություն կկատարի Ռուսաստանի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Շոյգուն նաև հայտարարել է, որ Ռուսաստանը իր սպառազինությամբ Արևմուտքին ցույց է տալիս, որ ավելի լավ է հեռու մնալ Ռուսաստանից: Նա նշել է, որ Արևմուտքում վերջին շրջանում շատ հիմարություններ են հնչել ՌԴ հասցեին։