Ռուսաստանը կկործանի ՆԱՏՕ-ի ռազմաբազաները ուղիղ բախման դեպքում. ռազմական փորձագետ
ՄիջազգայինՌուսաստանը կկործանի ՆԱՏՕ-ի ռազմաբազաները ուղիղ բախման դեպքում, գրում է ռազմական փորձագետ Դրագո Բոսնիկը InfoBRICS-ի հոդվածում։
«Ռուսական բանակը գրեթե անկասկած չի ուղարկի իր միլիոնավոր զինվորներին Լեհաստանում կամ այլ երկրների տարածքներ գրավելու համար, որոնք կներգրավվեն պոտենցիալ զինված միջամտության մեջ Արևմտյան Ուկրաինայում: Փոխարենը նրանք հարյուրավոր հեռահար թեւավոր, բալիստիկ և հիպերձայնային հրթիռներ կարձակեն ռազմական թիրախների ուղղությամբ», - ասել է փորձագետը։
Նա նաև նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ագրեսիային առաջին պատասխանից հետո Ռուսաստանը հարվածելու է ռազմավարական այլ կարևոր թիրախներին, որոնք ՆԱՏՕ-ի երկրները կարող են օգտագործել ռազմական կարիքների համար։
«Այսինքն՝ Մոսկվան հարվածելու է բոլոր այն թիրախներին, որոնք իր կարծիքով կարևոր է ռազմական առումով՝ տասնամյակներ հետ շպրտելով այդ երկրների տնտեսությունները»,- եզրափակեց դիտորդը։