Ի՞նչ է գուժում Նիկոլին լքած կամ նրանից լքված Մարուքյան Էդմոնը.Yerevan Times
ՀասարակությունԱհա և վերջ: Մարուքյան Էդմոնի բազմաչարչար միսիան այլևս ավարտված է. «դեսպանը» բոլորի համար անսպասելի կեպով պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել ու բացի այն, որ վստահեցրել է՝ շարունակելու է ծառայել պետությանն ու ժողովրդին և իր գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին, միաժամանակ ակնարկել է, թե ինչու է որոշել կամովին հրաժարվել Նիկոլի շվաքի տակ հով լռվելու մտքից: «Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Սակայն վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունն արտաքին քաղաքական ճակատում»,-հայտարաել է Էդմոնն իր հրաժարականի տեքստում:
Մարուքյան Էդմոնը փաստացի հայտարարել է, որ նույնիսկ ինքը պատրաստ չէ մտնել մի այնպիսի բեռի տակ, որի տակից հետո չի կարողանալու դուրս գալ: Նիկոլը, ըստ երևույթին, նրան այնպիսի հանձնարարություններ է տվել, այնպես է «գռուզիտ» արել, որ Էդմոնը հասկացել է գլխի գալիքն ու որոշել ծլկել: Երևի դեռ մինչև վերջ բարոյականությունը չի կորցրել, եթե որոշել է սխալ ճանապարհի կեսից հետ կանգնել, շառը քաշել, մանրից ծլկել:
Էդմոնի խոսքերն իրականում բավական անհանգստացնող են՝ կապված վերահաս պատերազմի վերաբերյալ փորձագիտական շրջանակներում պտտվող խոսակցությունների հետ: Երևի գիտի՝ շուտով մեծ աղետ է, ուստի որոշել է քանի ժամանակ կա, պահը չկորցնել ու թռնել՝ հետագայում քրեական պատասխանատվության չենթակվելու համար:

Նյութի աղբյուր՝ https://t.me/yerevantimes9/298