ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներն անդրադարձել են Կովկասում խաղաղության գործընթացին
ՄիջազգայինԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է իրավիճակը Կովկասում, սևծովյան տարածաշրջանում և Սիրիայում։
Այս մասին նա ասել է Անթալիայում դիվանագիտական ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում:
Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարների հանդիպումը կայացել էր մարտի 1-ին Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
Ֆիդանի խոսքով՝ երկկողմ համագործակցության հարցերին զուգահեռ, քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև՝ Կովկասում խաղաղության գործընթացը (Հայաստանի և Ադրբեջանի միջև - խմբ):
Ըստ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ բացի այդ, քննարկվել են նաև Սև ծովում անվտանգության խնդիրներին առնչվող՝ տարբեր խողովակներով իրականացվող գործընթացները: Ֆիդանը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ավելի շատ ժամանակ հատկացնել Սիրիայի հարցի քննարկմանը: