Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԺ շենքը
ՆերքաղաքականՏելեգրամ ալիքներում կադրեր են հայտնվել օկուպացված Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները քանդում Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը։
Բացի Արցախի Ազգային ժողովի շենքը քանդելուց, ադրբեջանցիները հիմնովին քանդել է «Ազատամարտիկների» շենքը, որը գտնվում էր խորհրդարանի շենքի հարևանությամբ։
Հենց այս շենքում էին Արցախի ԱԺ պատգամավորներն աշխատում մինչև 2023 թվականի սեպտեմբերը։