Ֆրանսիան հրապարակել է երկու տարվա ընթացքում Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության ցուցակը
ՄիջազգայինՖրանսիան հրապարակել է Ուկրաինային վերջին երկու տարվա ընթացքում տրամադրված ռազմական օգնության ցուցակը։ Ցանկը, որը կազմել է երկրի Զինված ուժերի նախարարությունը, ներառում է հեռահար հրթիռներ և հակաօդային պաշտպանություն, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները։
50 կետից բաղկացած աղյուսակը ներառում է ինչպես պաշտպանիչ սարքավորումներ, այնպես էլ կապի տարբեր սարքավորումներ, զենքեր և անօդաչու մեքենաներ: Ցուցակի տվյալները բերված են 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Փարիզի և Կիևի միջև անվտանգության երկկողմ համաձայնագրի ստորագրումից առաջ։
Մասնավորապես, Ֆրանսիան Ուկրաինային մատակարարել է 30 CAESAR հաուբից, 1002 AT4 հակատանկային նռնականետ, 38 AMX10 RC տանկ, 250 զրահափոխադրիչ, 160 հետախուզական անօդաչու թռչող սարք։ Միևնույն ժամանակ, SCALP «օդ-երկիր» հրթիռների, Crotale, Mistral և Aster «երկիր-երկինք» հրթիռների, ինչպես նաև «Միլան» հակատանկային հրթիռների քանակի մասին տեղեկատվությունը մնացել է գաղտնի։