Անմեղսունակը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ադրբեջանի ՊՆ-ն քննադատել է ֆրանսիական զինատեսակների մատակարարումը ՀՀ-ին․ իբր «նոր օջախ է ստեղծվում» Իրականում ինչու իմպիչմենթը ձախողվեց, ուղերձն էլ` վրադիր Կյանքից հեռացել է ֆրանսիացի լեգենդար դերասանուհի Անուկ Էմեն Վեկտոր չունեցող շարժման նախաձեռնողներից մեկը ո՞ր երկրում ի՞նչ հարց է լուծում. ԶԱՐՄԱՆՔ Բնավորությունը, պահվածքը և վերջիվերջո մեր ամբողջ կյանքը կապված է ընդամենը մեկ տառի հետ Փաշինյանն ասել է հանկարծ չշտապեն ու ձուկը ջրում բազառներ չանեն. ԲԱՄԲԱՍԱՆՔ Եվրոն թանկացել է ՈՒՂԻՂ․ Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով դատական լսումները շարունակվում են Իրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. 50 մարդ է վիրավnրվել

Համարձակվում եմ հուսալ, որ Փարաջանովն ավելի լավ կընկալվի այսօր հանդիսատեսի կողմից. Մուրադ Մերզուկի

Մշակութային

Հիփ-հոփը մեկտեղվել է հայկական ավանդական պարի, իսկ հայկական ավանդական երաժշտությունը՝ էլեկտրո երաժշտության հետ: Այսպիսին էր նաեւ աշխարհահռչակ Սերգեյ Փարաջանովի արվեստը՝ լի հակադրություններով ու անսպասելի լուծումներով: Ա․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 15-ին եւ 16-ին կցուցադրվի «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային ներկայացումը՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին։ Գաղափարի հեղինակը «Սաթէ-Աթղը» թատերական միության գեղարվեստական ղեկավար Սաթէ Խաչատրյանին է, ում առաջարկով էլ ֆրանսիացի ճանաչված պարուսույց Մուրադ Մերզուկին բեմադրել է այս ներկայացումը: «Իրավունք»-ը բացառիկ զրույց է ունեցել պարուսույց եւ ներկայացման գեղարվեստական ղեկավար ՄՈՒՐԱԴ ՄԵՐԶՈՒԿԻԻ հետ:

— Մինչ Սաթէ Խաչատրյանի հետ հանդիպումը, Դուք ծանո՞թ էիք Սերգեյ Փարաջանովի արվեստին։ Ի՞նչ գույն ավելացրեց «Նռան գույնը» ձեր ներաշխարհին:

— Ես բացահայտեցի Փարաջանովին եւ նրա աշխարհը, երբ ժամանեցի Հայաստան։ Ըստ իս, դեռ որոշակի ժամանակ է պահանջվում նրան լիովին բացահայտելու, հասկանալու ու գնահատելու համար։ Փարաջանովի կինոն սկզբում բավականին զարմանալի է, անսպասելի եւ նույնիսկ ապակայունացնող։ Ընկալումը բարդ է, բայց երկրորդ դիտումից հետո՝ ես ավելի լավ հասկացա նրա մոտեցումն ու ներաշխարհը։

Մեր ներկայացման մեջ մենք որոշակիորեն արդիականացրել ենք Փարաջանովի աշխատանքը՝ իհարկե, խորին ակնածանքով վերաբերելով նրա ստեղծագործությանն ու մտածողությանը։ Այս համագործակցությունն առիթ հանդիսացավ, որ ես աշխատեմ նաեւ այլ ու ինձ համար բոլորովին նոր երաժշտական համագործակցության կոնտեքստում. հայկական ժողովրդական երաժշտությունը համատեղված է այս պարագայում ժամանակակից ու էլեկտրո երաժշտության հետ։ Մեր բեմանկարչությունը եւս ոգեշնչված է Փարաջանովի ֆիլմերից՝ գորգեր, գնդակներ, շրջանակներ, գրքեր… Այս բոլորը նրա ստեղծագործության տարրերն են, որոնք պարողին ոգեշնչեցին բեմական տարածության մեջ նորովի ստեղծագործելու եւ նոր ֆորմաներ գտնելու:

«Նռան գույնը» ներկայացումն ինձ համար աշխատանքային նոր փուլ է, քանի որ այն թույլ տվեց ինձ հանդիպել մի մշակույթի, որը ես չգիտեի: Այն նաեւ թույլ տվեց ինձ մարմնի եւ զգեստների վրա աշխատել առավել ավանդական մոտեցմամբ։ Պարը երկխոսության է բերում մշակույթներին, եւ իմ աշխատանքում թերեւս դա է ամենաշատը հետաքրքրում ինձ։

— Հետաքրքիր է՝ ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվել ներկայացումը բեմադրելիս՝ հավատարիմ մնալ Փարաջանովի համանուն ֆիլմի՞ն, թե՞ ստեղծել նոր, ժամանակակից ոգով մի ստեղծագործություն:

— Փարաջանովը շատ է աշխատում առանձին պատկերներ ստեղծելու սկզբունքով, որոնք նա հաջորդում է իրար՝ առանց տեսարանների միջեւ հստակ կապ ստեղծելու։ Իմ աշխատանքում ես նույնպես այս սկզբունքն եմ որդեգրել։ Ես նաեւ շատ եմ ներշնչվել պատկերային էլեմենտներից, հագուստներից, նրա երաժշտական մտածողությունից… Ես ցանկանում էի ժամանակակից ոգով ինչ-որ բան ստեղծել, քանի որ այս պարագայում Փարաջանովի ֆիլմը ներշնչանքի աղբյուրն էր, որի վրա պետք է հիմնվեր իմ ներկայացումը։ Հետաքրքիրը` նրա աշխատանքը իմ ներաշխարհին մոտեցնելու ազատությունն էր, որպեսզի, ի վերջո, կարողանամ հանդիսատեսի հետ կիսվել մի աշխատանքով, որն ինձ ներկայացնի, բայց Փարաջանովի աշխատանքի, նրա կինոյի պրիզմայով։

 

Փարաջանովը մի փոքր չափից դուրս «համարձակ» էր եւ միգուցե իր ժամանակին սխալ հասկացված. ի՞նչ կտեսնի հանդիսատեսը ձեր շոուում:

— Կարող եմ միայն ասել, որ իմ աշխատանքն ընդհանրապես ուղղված է շատ լայն լսարանի։ Եվ հաշվի առնելով լայն լսարանի համար ներկայացում ստեղծելու իմ ցանկությունը՝ համարձակվում եմ հուսալ, որ Փարաջանովն ավելի լավ կընկալվի այսօր հանդիսատեսի կողմից։

Ինչպե՞ս ընտրվեցին «Նռան գույնը» ներկայացման պարողները:

— Հայաստան կատարած իմ ճամփորդության ժամանակ ես քաստինգ արեցի եւ կարողացա ընտրել պարողներին, ովքեր ունեին ե՛ւ հայկական ավանդական պարեր պարելու կարողություն, ե՛ւ, միեւնույն ժամանակ, բազմակողմանիություն բոլոր պարաոճերի համար։ Ֆրանսիացի պարողների դեպքում ես ընտրեցի նրանց, ովքեր ե՛ւ հիփ-հոփ պարողներ են, ե՛ւ ժամանակակից, որպեսզի լինեմ իմ ոճի մեջ՝ որպես խորեոգրաֆ։ Ներկայացման մթնոլորտն իսկապես փարաջանովյան է, իսկ ավելի լայն՝ հայկական, բայց ես ուզում էի պահպանել իմ խորեոգրաֆիկ սկզբունքը, հետեւաբար այստեղ պարը շատ կարեւոր տեղ ունի։

— Այս տարի մենք նշում ենք նաեւ Շառլ Ազնավուրի 100-ամյակը, նրա հետ կապված որեւէ անդրադարձ կունենա՞ք:

— Սա հետաքրքիր հարց է: Հաճախ Ֆրանսիայում, երբ խոսում ենք Հայաստանից, առաջին հերթին մտածում ենք Շառլ Ազնավուրի մասին։ Բայց այս պարագայում Փարաջանովի շուրջ նախագիծը Հայաստանի մյուս մեծ արվեստագետներին հիշելու եւ նրանց հարգանքի տուրք մատուցելու միջոց է։ Այնպես որ, ցավոք՝ ոչ, այս պահին Շառլ Ազնավուրին նվիրված ստեղծագործական նախագիծ չունեմ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Անմեղսունակը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱդրբեջանի ՊՆ-ն քննադատել է ֆրանսիական զինատեսակների մատակարարումը ՀՀ-ին․ իբր «նոր օջախ է ստեղծվում»Իրականում ինչու իմպիչմենթը ձախողվեց, ուղերձն էլ` վրադիրՄբապեն բաց կթողնի Եվրո-2024-ի խմբային փուլի հանդիպումներըԿյանքից հեռացել է ֆրանսիացի լեգենդար դերասանուհի Անուկ ԷմենՎեկտոր չունեցող շարժման նախաձեռնողներից մեկը ո՞ր երկրում ի՞նչ հարց է լուծում. ԶԱՐՄԱՆՔԲնավորությունը, պահվածքը և վերջիվերջո մեր ամբողջ կյանքը կապված է ընդամենը մեկ տառի հետՓաշինյանն ասել է հանկարծ չշտապեն ու ձուկը ջրում բազառներ չանեն. ԲԱՄԲԱՍԱՆՔԵվրոն թանկացել էՈՒՂԻՂ․ Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով դատական լսումները շարունակվում ենԻրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. 50 մարդ է վիրավnրվելՁեռք են բերվել պայմանավորվածություններ և ստորագրվել պայմանագրեր․ Պապիկյանը Ֆրանսիայում էԵվրոն թանկացել էԿիևը պետք է շտապի ընդունել Պուտինի առաջարկները. ՄեդվեդևՊատմությունից չեմ հիշում մի դեպք, երբ բռնապետերն իրենց մահով մեռնեն. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկելԷկեք էրեխեքի ոտներից մեծ խաչքարներ կապենք և ասենք՝ Վարդան Մամիկոնյանի սերունդն եք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Վարժական նոր հավաքներ կհայտարարվեն. ՊՆ-ն ներկայացրել է նախագիծըՍպիտակ տունը հայտնել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմաններըՌուսաստանն ու Հյուսիսայինզ Կորեան ռազմավարական գործընկերության համաձայնագիր կստորագրենՓաշինյանի ելույթը լսեք ու մտածեք՝ Քյարամյանը թույլ կտա՞՝ մեկը ոստիկանի նկատմամբ քրգործ բացի. Մինասյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԵթե 1975 թ-ի քարտեզով առաջնորդվեն Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում, ապա 207 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները պետք է հետ վերադարձվեն. Քարտեզագիրը փակագծեր է բացում«Կամանդյուշին» սկսել մաղել «նվիրյալներին», ակտիվ կողիք կռիսներին է սկսել ման գալ. ՇՏԱՊ. Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀովհաննես Հովհաննիսյանը՝ Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոնԻնչ է սպասվում հունիսի 28-ին Իրանում, ով է նախագահի ռեալ թեկնածուն. Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իրանցի քաղաքագետըՍյունիքում կրքերը շիկացել են. ՔՊ-ականներին դուրս են հրավիրել դահլիճիցՀայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական տարածքի պահպանումը. ԳալուզինԻրական Հայաստանի գաղափարախոսությունը մեր բաբոների, պապիկների անհասանելի երազանքն է եղել միշտ․ Նիկոլ ՓաշինյանՓաշինյանի մարզեր այցելությունները նպատակ ունի երկիրը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին. ԱբրահամյանԱրևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես Ռուսաստանի և Հրվ. Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիք. ՌԴ ԱԳ փոխնախարարՌուսաստանը միշտ աջակցել է և կաջակցի Հս. Կորեայի պայքարին հանուն անկախության. ՊուտինԳործարկվելու է Երևան-Բաթումի-Երևան սեզոնային գնացքըՄենք շարունակում ենք ամրապնդել մեր պաշտպանական հարաբերությունները Հայաստանի հետ․ Ֆրանսիայի ՊՆՀայաստանի անցումն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ անհնարին կդարձնի ՌԴ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը. Գալուզին Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա. ՓաշինյանԿոչ ենք անում Հայաստանի իշխանությանը ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր ԶԼՄ-ների համար․ IPIՀնարավոր են տհաճ միջադեպեր. հունիսի 18-ի աստղագուշակԿեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտՀունիսի 18. Օրվա խորհուրդՀՀ քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես անդամակցել է EuroPris-ինՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ամենահզոր մագնիսական փոթորիկը կհարվածի Երկրին«Հրապարակ»․ Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ«Փաստ». Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ«Ժողովուրդ». Տրանսպորտի թանկացումը կհետաձգվի. իշխանության հերթական սխալ հաշվարկըԼեհաստանում սարսափ է առաջացրել Ռուսաստանի հետ պատերազմի հետեւանքների մասին ուսումնասիրությունը«Հրապարակ»․ Սյունիքը մաղել են«Փաստ». Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմԻրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին. վիրավորվելու, բռնության կիրառման մասին խոսք չկա. «Ժողովուրդ» ՔՊ-ականների «ատшմները ջшրդվել են» տեղում.«Իրավունք»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода