Պատրաստվում են ընտրությունների
ՆերքաղաքականԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Առաքել Մովսիսյանի եղբայրը` Ազատամարտիկների եւ վետերանների միության նախագահ ՄԻՀՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ երեկ բացեց իր կուսակցությունը, որը կոչվում է «Արդար խոսք»։ Համագումարին նա հույս հայտնեց, որ այս տարի տեղի կունենան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իրենք էլ լիարժեք մասնակցություն կունենան, իսկ եթե` ոչ, կպատրաստվեն 2026 թվականի ընտրություններին: Թե ինչ ձեւաչափով են պատրաստվում մասնակցել ընտրություններին, նա փակագծեր չբացեց: