Չասով Յար. Ռուսական դեսանտային ուժերը ծայրամասերում են, իսկ թեւերից 200-րդ բրիգադը մոտեցել է Կալինովկային
Միջազգային
Ուկրաինացի վերլուծաբանները նարկայացրել են Առանցքային ուղղություն դարձած Չասով Յարում իրենց պատկերացումներով տիրող իրավիճակը:
Իվանովոյի օդադեսանտային դիվիզիան, ավիացիայի և հրետանու ուժեղ աջակցությամբ, շարունակում է գրոհային գործողությունները Չասով Յարի մատույցներում:
«Ուկրաինայի զինված ուժերը հրապարակում են կադրեր քաղաքի արևելյան ծայրամասից, որտեղ ռուսական ուժերին հաջողվել է առաջ շարժվել»,- գրում են ուկրաինական վերլուծաբանները։
Լենինգրադի ռազմական օկրուգի 200-րդ բրիգադը, Բոգդանովկայի ազատագրումից հետո, գրոհում է Կալինովկայի տարածքում գտնվող թևի վրա։
11-րդ բրիգադը դիրքեր է զբաղեցրել ջրանցքի երկայնքով և հարավից մոտենում է Չասով Յարին։
Քաղաքը այրվում է զանգվածային հարձակումներից։
Ռուսական օդադեսանտային ստորաբաժանումները Կանալ միկրոշրջանի մուտքի մոտ են՝ վստահորեն տեղակայվելով այնտեղ։
Ուկրաինական ուըժերը շարունակում է խելահեղ կերպով ռեզերվներ փոխանցել և անմիջապես նորից նետել մարտի։
Սակայն սկանդալը, որը տեղի ունեցավ Չասով Յարում` կապված ուկրաինական «ամենաէլիտար» 67-րդ բրիգադի հետ, սպառնում է վերջնականապես փլուզել քաղաքի պաշտպանությունը: