«Ուրիշի երեխա չկա, եթե որեւէ մեկն ունի խնդիր, այդ խնդիրը բոլորինս պետք է լինի» Վարդան Ղուկասյանի ձերբակալության ծրագիրը դեռեւս պլանավորված է եղել 2023 թվականից. Անույշ Խուդավերդյան Հայոց Հայրենիք կուսակցության նախագահը պահանջում է ազատել Վարդան Ղուկասյանին Քաղաքացուն տուգանելու համար պատրաստ են ամեն ինչի. Վահե Գրիգորյան Պահանջում ենք արդար դատավարություն, մենք շատ ենք. Անույշ Խուդավերդյան Կրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթը ՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ԴԱՐՁԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀԱՂԹԵԼՈՎ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ Կհրապարակենք տեղեկատվություն, որի արդյունքում կստանան սպառիչ պատասխաններ. Հենրիխ Դանիելյան Մխիթարյանի տրանսֆերային արժեքը փոխվել է.Transfermarkt «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՉՎՈՂ ԱՆՊԵՏՔ ԹՈՒՂԹԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ

Սիրահարվել եմ Երեւանին... Իմ սիրտն արդեն ձեզ հետ է. Նիկոլայ Բալոբան

Տեսանյութեր

«Արմմոնո» 22-րդ միջազգային թատերական փառատոնին Ռուսաստանից ժամանած դերասան ՆԻԿՈԼԱՅ ԲԱԼՈԲԱՆԸ հանդիսատեսի դատին ներկայացրեց աստվածաբանությունից հիասթափված գիտնականի՝ Ֆաուստի պատմությունը, որը հաճույք, իշխանություն եւ հարստություն է փնտրում: Նա ներկայացման մեջ հանդես եկավ որպես կատակերգու՝ հանդիսատեսին զվարճացնելով տիկնիկներով, դիմակներով, երգերով ու պարերով, միեւնույն ժամանակ` այս ամենը համեմելով խորը փիլիսոփայական սրտեր բախող մտքերով: «Ֆաուստ» մոնոներկայացումը ռեժիսոր Վլադիմիր Լիտվինովը բեմադրել է Ա. Պուշկինի, Կ. Մարլոուի, Ի. Գյոթեի նույնանուն աշխատությունների հիման վրա, ինչը Ն. Բալոբանի դերակատարմամբ՝ արժանացավ հայ հանդիսատեսի բուռն ծափերին: Ընդ որում՝ սա նրա խաղացած առաջին մոնոներկայացումն է: Իսկ ներկայացման տողատակերին ռուս դերասանն անդրադարձավ «Իրավունք»-ի հետ զրույցում:

Դուք առաջին անգամ եք Հայաստանում, որտեղի՞ց գիտեիք հայկական ուտեստների՝ տժվժիկի, տոլմայի, խաշի մասին, որոնց մասին բարձրաձայնեցիք ներկայացման մեջ:

— Մինչեւ Երեւան գալս ես հատուկ պատրաստվել էի, հետաքրքրվել, հարցուփորձ արել մարդկանցից, որովհետեւ, իմ կարծիքով՝ սա եւս կարեւոր էր:

Ձեր հերոսը ներկայացման մեջ հեգնում էր մամուլին, թե որքան ձանձրալի թեմաներից են գրում: Իսկ ի՞նչ եք Դուք ցանկանում տեսնել թերթերի էջերում:

— Իրականում ասվածն ավելի շատ վերաբերում էր թատերական քննադատներին, որոնք երբեմն, այսպես ասած, «յուրօրինակ» մտքեր են արտահայտում: Իսկ ընդհանրապես, ըստ իս, թերթերը պետք է գրեն այն, ինչ իրենք ցանկանում են, եւ դա ճիշտ է:

— Երբ ներկայացումն ավարտվեց Ֆաուստի մահով, հաջորդ վայրկյանին Դուք ցույց տվեցիք, որ կյանքը, միեւնույնն է, շարունակվում է, վաղը ոչ ոք չի էլ հիշելու այդ մասին: Ի վերջո, ինչպե՞ս ապրել այս կյանքը, որ վերջում չափսոսալ:

— Ես հենց սա եմ փորձում հասկանալ: Ամեն անգամ երբ բեմ եմ դուրս գալիս, փորձում եմ գտնել այդ հարցի պատասխանը՝ ինչպե՞ս ապրել այս կյանքը, ինչի՞ վրա ժամանակ ծախսել, բայց միանշանակ պատասխան դեռ չեմ գտել: Հավանաբար, պետք է ապրել արդար, որ հետո չափսոսաս, սա այն է, ինչ հասցրել եմ հասկանալ:

— Ներկայացումը որոշակի առումով ինտերակտիվ էր, ինչպե՞ս կգնահատեք հայ հանդիսատեսի արձագանքը:

— Շատ հետաքրքիր էր: Ես ուրախ եմ, որ հաջողվեց կապ հաստատել հանդիսատեսի հետ: Ավելին՝ ինչ-որ պահերի դահլիճն արձագանքում էր այնպես, ինչպես արձագանքում են մեզ մոտ: Ես հասկացա, որ, իսկապես, արվեստը չունի լեզու եւ չունի սահման, ամենուր կան կարեւոր թեմաներ, որոնք հուզում են բոլորիս: Սերը, մահը, կյանքը… Սրանք համամարդկային հարցեր են, որոնք հասկանալի են յուրաքանչյուրիս եւ որոնք բացատրել պետք չէ:

— Իրականում ավելի հեշտ է բեմում խաղալ միայնակ՝ «Հռոմի պապի» եւ «Ֆաուստի» հե՞տ՝ մարմնավորելով նրանց, թե՞ դերասանների:

— Իհարկե, հեշտ է, երբ կան խաղընկերներ, դու գոնե զգում ես, որ միայնակ չես, ունես աջակիցներ, եւ դուք միասին եք: Սա շատ կարեւոր նշանակություն ունի բեմում:

Որոշ դերասաններ մոնոներկայացումը համարում են մենամարտ հանդիսատեսի հետ, մյուսները պնդում, որ այն խոստովանություն է: Իսկ ի՞նչ է Ձեզ համար:

— Չէի ասի, թե մենամարտ է, որտեղ կռվում եմ հանդիսատեսի հետ, հակառակը՝ փորձում ես զրույց ծավալել: Չէ որ յուրաքանչյուր ներկայացում զրույց է՝ հասկանալու միմյանց, թե ով եք դուք, ով եմ ես, փոխանակվում ենք մտքերով եւ արդյունքում ինչ-որ հարցերի պատասխաններ գտնում: Թեպետ սա էլ նույնքան սարսափելի է, ինչպես մենամարտը եւ, միեւնույն ժամանակ, պահանջում է որոշակի խոստովանություն:

Քիչ էր մնում Ձեր կերտած հերոսը ամուսնանար հանդիսատեսի շարքերում նստած հայուհիներից որեւէ մեկի հետ: Հետաքրքիր է՝ իրականում ի՞նչ զգացողություններ ունեք հայերի, Հայաստանի վերաբերյալ:

— Շատ լավ, ես ուղղակի սիրահարվել եմ Երեւանին: Շրջել եմ Կասկադում, ներկա եմ եղել Ջազի օրվան նվիրված համերգին, վայելել եմ հիանալի եղանակը: Քաղաքում շատ կանաչ տարածքներ կան, ինչը շատ գեղեցիկ է, սիրուն են փողոցներն ու սարերը, որոնք շատ եմ սիրում: Դրա համար կարող եմ ասել, որ իմ սիրտն արդեն ձեզ հետ է: Իսկ մարդիկ շատ բարի են, բոլորը պատրաստ են օգնել, ինչ -որ բան պատմել, ցույց տալ, հյուրասիրել, ուղեկցել, եթե մոլորվել ես կամ չգիտես, թե ուր գնաս: Շատ հյուրընկալ են: Կցանկանամ կրկին վերադառնալ՝ այս անգամ ավելի երկար ժամանակով՝ առնվազն երկու շաբաթով:

— Իսկ ի՞նչ կասեք «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի մասին, ինչպե՞ս Ձեզ ընդունեցին:

— Հիասքանչ փառատոն է, հիանալի կազմակերպիչներ ունի, որոնք շատ օգնում են ամեն ինչում՝ սկսած տարածքից մինչեւ լույս դնելու եւ բոլոր տեխնիկական հարցերում: Կազմակերպչական հարցերը լուծվում են միանգամից, որեւէ բացթողում չի եղել, որեւէ խնդրի չեմ բախվել: Նաեւ դրա համար շատ դրական զգացումներով եմ հեռանում Հայաստանից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Ուրիշի երեխա չկա, եթե որեւէ մեկն ունի խնդիր, այդ խնդիրը բոլորինս պետք է լինի»Վարդան Ղուկասյանի ձերբակալության ծրագիրը դեռեւս պլանավորված է եղել 2023 թվականից. Անույշ ԽուդավերդյանՀայոց Հայրենիք կուսակցության նախագահը պահանջում է ազատել Վարդան ՂուկասյանինՊահանջում ենք արդար դատավարություն, մենք շատ ենք. Անույշ ԽուդավերդյանԿրեմլը հրապարակել է Վաշինգտոնի հետ համաձայնեցված նոր փաստաթուղթըՀԱՅ ՄԱՐԶԻԿԸ ԴԱՐՁԱՎ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՀԱՂԹԵԼՈՎ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆԿհրապարակենք տեղեկատվություն, որի արդյունքում կստանան սպառիչ պատասխաններ. Հենրիխ ԴանիելյանՄխիթարյանի տրանսֆերային արժեքը փոխվել է.Transfermarkt«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՉՎՈՂ ԱՆՊԵՏՔ ԹՈՒՂԹԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷԱՆԿԱԽ ԱՎԱՐՏԻՑ, ԱՅՍ ՑՆՑՈՒՄՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՀԱՐՎԱԾ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունըԱ Սերիայի տրանսֆերային արժեքի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստների տասնյակըՍևիկյանը տեխնիկապես զարգացած է և կրեատիվ, բայց ֆիզիկական որակներով նա Տիկնիզյան չէ. Նշան Դեպելյան«Ինտերի» նախագահը` Ինձագիի հետ համագործակցության հեռանկարի մասին Հայր ու որդի մեկ օրվա տարբերությամբ վրաերթի են ենթարկվել նույն վայրում Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ապա պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆԱսում եք՝ հիվանդ բերեք, բերել ենք, տեղ չկա՛, ես ի՞նչ անեմ…Վարչական արձանագրություն չկազմելու համար փորձել էր կաշառք տալ պարեկներինՍպիտակ արջի պահվածք չէր Ալեքսանյանի քայլը. ԶԱՐՄԱՆՔՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՓաշինյանը հասկացրել է, որ ՔՊ-ականները իրենց դեմքով ոչ մի օգուտ չեն կարող տալ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Տարածաշրջանային պարտվածներըԿայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչՓաշինյանի քաղաքական հետդարձը դեպի Մոսկվա կասկածելի է, նա մանևրում է. ԶատուլինՀայաստանում ռուսական կինոն է հյուրընկալումԵրևանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ չնայած Բաքվի նոր պայմաններին․ Արարատ ՄիրզոյանՇնորհավորում եմ եղբայրական հույն ժողովրդին. Հենրիխ ԴանիելյանՍարիկ Մինասյանը պետական միջոցները ծառայացրել է որպես նախընտրական քարոզչական խոստում․ ՄելոյանԱՄՆ-ն չի կարող որոշել՝ Ռուսաստանը հակառակորդ է, թե գործընկեր․ NYTՀայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը հունվար-փետրվարին նվազել է 52 %-ովՏարածաշրջանում էսկալացիայի վտանգ կա․ Իրանի ԱԳ նախարարԹուրքիայում հայերեն գիրք է տպագրվելԴեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը․ Իրանի ԱԳ նախարարԹուրքիայում ընդդիմադիր բողոքներ. ավելի քան 1100 ձերբակալված, այդ թվում՝ լրագրողներ (տեսանյութ)Գերմանիան արգելել է վրացի պաշտոնյաների մուտքը երկիրՌուսաստանը կարող է Ուկրաինային էլեկտրաէներգիա մատակարարելԱտեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԶՈՒ ԳՇ պետՉեխիան կարող է դադարեցնել ռազմական օգնությունն ՈւկրաինայինԻմը ստվեր է, իրենցը՝ ուրվական, ոչ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում. Սերժ ՍարգսյանՊապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորանք է հղել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս ԴենդիասինՊատմության ընթացքում մեզ սխալ ենք պահել ինչ-որ հարցերում, հիմա ճիշտ ենք պահում. Ալեն ՍիմոնյանԱվինյանը ոչ միայն «օպել», այլ նաեվ էլեկտրոմոբիլ չի սիրումՎարդանիկի տեղն իրոք գաղութում է. Ալեն ՍիմոնյանԾանրամարտի Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Եվրոպայի առաջնությունումՌոստովի մարզում պայթյուն է տեղի ունեցելԱբսուրդ է․ մարդուն ասում են գնա՝ հարևաններիցդ տեղեկանքներ բեր, որ էդտեղ ես ապրում․ Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)Ռուսական բանակը Լաթակիայում մարտի մեջ է մտնում «Թահրիր ալ-Շամ»-ի ահաբեկիչների հետ. Իրանական աղբյուրԼուկաշենկոն նամակ է հղել ԱլիևինԳազ չի լինելուՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top