«ԵՄ թե՞ Միութենական պետություն. Ո՞ւր գնալ». Բանաձև ՀՐԱՏԱՊ. Գառնիի ոստիկանապետին ծեծել են, Աբովյանի ոստիկանապետին` մեքենայով 20 մետր քարշ տվել Չինաստանում կամրջի փլուզման հետևանքով ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորած Պուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին 30-ամյա պաշտոնավարման կապակցությամբ Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Մեկնարկեց «ԵՄ թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովը Մեկնարկեց «ԵՄ թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովը Հարաբերությունների առաջին փուլը կարելի է համեմատել նորածնի հետ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման Կրասնոդարի ներկայացուցչի ուղերձը՝ «ԵՄ, թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովին 22-ամյա երիտասարդների վեճին միջամտել են ընկերները, ծեծկռտուք է սկսվել․ կան ձերբակալվածներ

Եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է մնալ հայրենիքում, կարելի է համարել այն ստացված. Բեգ-Վանյան

Մշակութային

Նա ստիպված է հակառակ իր կամքի՝ լքել իր հայրենիքը եւ ապրել օտարության մեջ, լինել պանդուխտ: Անցնելով շատ դժվարությունների միջով՝ թվում է, թե հարմարվում է օտարությանը, բայց իրականում փորձում է իր ներսի կարոտը մարել… Մեր օրերում այսքան արդիական պատմության մասին է բելգիացի դրամատուրգ Լայլա Նաբյուլսի «Երկու ճամպրուկով դեպի Կանադա» պիեսը, որը բեմադրել է ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ (Բեգ-Վանյան): «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում այս ներկայացումը հանդիսատեսը դիտեց Հասմիկ Գեւորգյանի դերակատարմամբ: Ի դեպ, Հարությունն արդեն 3-րդ տարին է մասնակցում «Արմմոնո»-յին. առաջին անգամ հանդես է եկել դերակատարմամբ, երկրորդ անգամ ներկայացել է Անահիտ Թոփչյանի «Մենախոսություն գժանոցում» պիեսի բեմադրությամբ, իսկ այս տարի՝ արդեն «Երկու ճամպրուկով դեպի Կանադա»-յով:

- Ինչո՞ւ որոշեցիք մոնոներկայացում բեմադրել հենց բելգիացի դրամատուրգ Լայլա Նաբյուլսի պիեսի հիման վրա:

- Ինձ հետաքրքրեց թեման, որը, ցավոք սրտի, մեր օրերում արդի է: Առհասարակ, որպես բեմադրիչ, ես կարեւորություն եմ տալիս հենց պիեսի ասելիքին, թե այդ գաղափարը դերակատարի կողմից ինչպես կմատուցվի: Այս դեպքում՝ ներկայացնելով պատերազմը, դրա հետեւանքները՝ բռնի ուժով տեղահանությունը, արտագաղթը մի կնոջ միջոցով: Հերոսուհին պատմում է, որ ամուսինն ուզում էր, որպեսզի իրենք Կանադա մեկնեն՝ մտածելով, որ այնտեղ պատերազմ չի լինում, ամեն բան խաղաղ է: Բայց այնպես է ստացվում, որ Կանադայում տեղ չի հատկացվում նրանց եւ գնում են Բելգիա: Սակայն, Բելգիայում լինելով էլ, միեւնույն է, նրանք սպասման մեջ են: Պիեսում մի հատված կա, որտեղ ասվում է, որ աշխարհը քաղաքական գործիչների համար, կարծես, մեծ թխվածքաբլիթ լինի, նրանք վերցնում են դանակը եւ մասերի են բաժանում: Ում ինչ բաժին է հասնում, համարում է, որ իրենն է: Եվ հերոսին էլ ասում է, որ Բելգիայից դեռեւս չի գնա, որովհետեւ աշխարհում ժամանակ առ ժամանակ մի նոր թխվածքաբլիթ է պատրաստվում: Նկատի ունի այն, որ, միեւնույնն է, աշխարհը իր վերջնական, այսպես ասած, սահմաններում չէ, անընդհատ փոփոխություններ լինում են:  21-րդ դարում, երբ բոլոր պայմանները ստեղծված են բնականոն եւ բարեկեցիկ կյանքի համար, բոլորը խոսում են խաղաղության մասին, իսկ իրականում ամեն ինչ ավելի խճճված է եւ պատերազմներով լցված:

- Մոնոներկայացումը գրեթե մեկ ժամ է տեւում, ի՞նչ հնարքների եք դիմել՝ հանդիսատեսի ուշադրությունը մշտարթուն պահելու համար:

- Իրականում մոնոներկայացումն ավելի շատ ունի այդ խնդիրը: Չէի ասի, թե ինչ-որ հնարքների եմ դիմել, բայց քանի որ ինքս սիրում եմ եւ տեղ եմ տալիս սիմվոլներին, ներկայացումը որոշակի առումով սիմվոլիստական է, չնայած նրան, որ հիմնված է միմիայն դերակատարման վրա: Այսինքն՝ առաջին տեղում դերասանական խաղն է, նրա էմոցիանալ վիճակներն են, պարզապես, մի երկու տեղ, աննշնան կան սիմվոլիստական նշանակություն ունեցող դեկորացիաներ:

- Ո՞րն է այն գլխավոր մեսիջը, որ փորձել եք այս ներկայացումով հասցնել հանդիսատեսին:

- Ներկայացումից հետո հանդիսատեսի հետ ունենալով անմիջական շփում՝ հարցերի միջոցով հասկացա, որ այն մեսիջը, որն ուզում էինք հասցնել, տեղ է հասել: Այս առումով մեր կողմից դրված նպատակին հասել ենք: Ցավոք, ներկայացմումը նայում էին այն մարդիկ, ովքեր եւս տուժող կողմն են, իրականում «Երկու ճամպրուկով դեպի Կանադա»-յի կարեւոր մեսիջն ուղղված է լիդերներին, հուսանք՝ հասարակ մահկանացուներս նրանց համար միջնորդ կդառնանք: Կարծում եմ՝ եթե մեր ասելիքը նրանց էլ հասնի, իսկապես կլինի խաղաղություն: Չէ որ, մարդը լինի Ֆրանսիայում, Հայաստանում, Ռուսաստանում նույնն է: Այդ տարածքային կռիվները լիդերներին են պետք, իսկ ժողովուրդն ամենուր ուզում է ապրել իր երկրում խաղաղ՝ լինի ռուս, ամերիկացի, թե՝ հայ: Այո՛, լինում են դեպքեր, որ գնում են այլ երկրներ, բայց պիեսի բուն գաղափարը նաեւ կարեւորումն է քո երկրում մնալը: Այսինքն՝ այստեղ ազգայինից կառչելու թեման էլ է արծարծվում, որ ազգասեր եւ սեփական մշակույթը կարեւորող մարդիկ ուզում են մնալ իրենց երկրում: Այնպես որ, եթե այս ներկայացումը նայելուց հետո՝ ինչ-որ մեկը որոշել է հետ կանգնել արտագաղթելու մտադրությունից եւ մնալ Հայրենիքում, ուրեմն՝ կարելի է համարել այն ստացված:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«ԵՄ թե՞ Միութենական պետություն. Ո՞ւր գնալ». ԲանաձևՀՐԱՏԱՊ. Գառնիի ոստիկանապետին ծեծել են, Աբովյանի ոստիկանապետին` մեքենայով 20 մետր քարշ տվելՉինաստանում կամրջի փլուզման հետևանքով ավելի քան 30 մարդ համարվում է անհետ կորածՊուտինը շնորհավորել է Լուկաշենկոյին 30-ամյա պաշտոնավարման կապակցությամբԶելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՄեկնարկեց «ԵՄ թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովըՄեկնարկեց «ԵՄ թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովըՀարաբերությունների առաջին փուլը կարելի է համեմատել նորածնի հետ«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման Կրասնոդարի ներկայացուցչի ուղերձը՝ «ԵՄ, թե՞ Միութենական պետություն» խորհրդաժողովին22-ամյա երիտասարդների վեճին միջամտել են ընկերները, ծեծկռտուք է սկսվել․ կան ձերբակալվածներՀուլիսի 20-ի աստղագուշակ․ Հրաշալի օր է շփումների համար, հնարավոր են հետաքրքիր հանդիպումներՎիտամինային աղցան. Օրվա բաղադրատոմսՇՏԱՊ. ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին ու կրակել․ կան վիրավորներԱյսօրվա խորհուրդը Թալինի ու իր բնակիչների ամուր կապի, մեծ սիրո և նվիրումի մասին է.Հուլիսի 22-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպասվում է անձրև և ամպրոպՈւկրաինական պաշտպանությունը Պոկրովսկի ուղղությամբ փլուզման եզրին է (Քարտեզ)«Հրապարակ». Քաղաքական որոշում՝ տնտեսական ոլորտում«Փաստ». Վիզաների ազատականացման «փիառային» բլեֆը«Հրապարակ». Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը«Փաստ». Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համարԿենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է տասնյակ մասնակիցներով ծեծկռտուքիԹուրքիան օդային հարվածներ է հասցրել Իրաքյան Քուրդիստանին«Հրապարակ». ԵՄ դեսպանը դիմել է ոստիկանություն«Փաստ». Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լԵս կդադարեցնեմ պատերազմը, կողմերը կկարողանան համաձայնության գալ. Թրամփը` Զելենսկու հետ զրույցի մասինԱկնկալում եմ հաջորդ շաբաթ վերադառնալ քարոզարշավին. Ջո ԲայդենԶելենսկու համար Թրամփը նորից ՆԱԽԱԳԱՀ է, դեռ անգամ ընտրությունների չհասածԹալինը հուսալի ու ապահով ձեռքերում է, քանզի ունենք Սափեյանի նման հոգատար համայնքապետ. Թալինցիները քաղաքի օրվա մասինՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծվող էսկալացան, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է բազմակի չեմպիոն, Կարատեի ազգային ֆեդերացիայի լավագույն մրցավարներից Ալիսա ԱսոյանըԱշխատանքից ինձ հեռացրել էին երկու ամիս առաջ, բայց բոլորովին վերջերս են տեղեկացրել. Սամվել ԹոփալյանՆիկոլը կարող է արեւմտյան դիրքերը զիջել. ԲԱՄԲԱՍԱՆՔԵթե ինչ-որ մեկին թվում է, որ կարող է օգտագործվել եւ չշպրտվել, այդպես չի լինելու. Աննա ՄկրտչյանՍևիկյանը չի ընդգրկվել «Ֆերենցվարոշի» հայտացուցակում ՉԼ խաղի համար Արեւմուտքը տվեց այն, ինչ ուզում էր ժողովուրդը` հոգեւորակա՞ն, խնդրեմ` մեր գրպանում կա. Գրիգոր ԳրիգորյանԻսկական թոռը կքաշի պապին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Բաքվի 3 պահանջը Երեւանին. Ալիեւին խաղաղության պայմանագիրն այլեւս չի հետաքրքրումՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ «ՆԻԿՈԼԱԿԱՆԸ» («ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈ՞ՒՆ», ԹԵ՞ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»)Սյուրպրիզներ ա, որ պատրաստել ա Նիկոլը. ԲԱՄԲԱՍԱՆՔԻնքնաթիռ է կործանվել / կան զոհեր / Ալիևը մերժե՞լ է. Նարինե Կիրակոսյանի ռեպորտաժըՌուսական ուժերն ազատագրել են Պրոգրես բնակավայրՈչ թե արգելել են, այլ խնդրել. Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասինՍտեփանակերտի քաղաքապետի գործով այսօր որոշում կհրապարակվի. Ռուբեն ՄելիքյանԱյս անգամ չի հաջողվելու «բոչկա» գլորել Ռուսաստանի վրա. ԶԱՐՄԱՆՔՍտեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել․ դատարանը բավարարել է ՔԿ-ի միջնորդությունը․ փաստաբանՄԱԿ-ի դատարանը կարծում է, որ Իսրայելի բնակեցման քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքըՆաթանյահուն մերժել է Պաղեստինի տարածքների վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի եզրակացությունըՈւմ վզին մնաց գյուղացու պտուղ-բանջարեղենըՋո Բայդենը 100%-ով վստահ էր, որ այս կինը իր կինն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода