Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Անտանելի էր... նույնիսկ չէին հաշվարկում ինչ ուղղությամբ են նետում նռնակները. Արմինե Սնդոյան Շտապ. Անհայտ անձինք առեւանգել են Արթուր Վարդանյանին Փորձում են լեգիտիմացնել երկրի անկախ պետականությունը կորցնելու գործընթացը Եթե իմպիչմենթի համար անհրաժեշտ լիներ, իհարկե, ամեն ինչ կանեի, որ իմ ստորագրությունը դրվեր. Մարտուն Գրիգորյան Մանիպուլյացիաների մեծն մասնագետ փաշինյանը չի գտել տարբերակ. Մամիջանյան Ինչպես մեղմել մեջքի հատվածի մկանային ցավերը Քաղաքապետարանը գցո՞ւմ է վրայից պատասխանատվությունը. «Իրավունքի» ահազանգի հետքերով Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստին Ադրբեջանը ԵՄ-ի հետ քննարկում է ունեցել «տարածաշրջանում խաղաղության շուրջ»․ հայտարարություն են արել

Երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է. Սարգիս Շողունց

Մշակութային

Միայնակ տղամարդը հայտնվում է անհավանական պատմության մեջ, որը ավարտվում է ողբերգությամբ, բայց, ցավոք, այդ պատմությունը նրա կյանքում լավագույն բանն էր, որ երբեւէ նրա հետ պատահել էր: Այս մասին էր ՍԱՐԳԻՍ ՇՈՂՈՒՆՑԻ բեմադրած եւ իր դերակատարմամբ «Վայրի Երեխան» ներկայացումը, ըստ ժամանակակից բելգիացի դրամատուրգ Սելին Դելբեքի համանուն պիեսի: «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ցուցադրված այս ներկայացումը, հանդիսատեսից ոչ միայն ծափեր, այլեւ արցունքներ կորզեց:

- Սարգիս, լինել ներկայացման ե՛ւ բեմադրիչը, ե՛ւ դերակատարը, այն էլ մոնոներկայացման ժանրում, դժվար չէ՞ր:

- Ոչ: Երբեմն գործի բերումով ստացվում է, որ բեմում մի 15 մարդ կա, բայց դու ստիպված ես մենակ խաղալ, որովհետեւ ոչ մեկ չունի խաղընկերոջ զգացողություն: Եվ թեպետ մոնո ժանրում առաջին անգամ էի խաղում, ոչ մի դժվարություն չեմ ունեցել: Ամեն ինչ մի տեսակ այնքա՜ն հարթ գնաց, ես այնքա՜ն ներդաշնակ էի գործի հետ, որպես դերասան եւ որպես բեմադրիչ, որ, կարծես, միանգամից դարձավ ներկայացում: Ես շատ դրվագներ չեմ էլ բեմադրել, քանի որ ինձ համար ներկայացումը ծնվում եւ մեռնում է այդ օրը, այդ պահին եւ այդ ժամին, այդ մոտեցմամբ էլ խաղում եմ: Այսինքն՝ այդ պահին ինչպես զգում եմ, այդպես էլ խաղում եմ:

- Մենք նկատեցինք թաց աչքերով հանդիսատեսի, Դուք նկատե՞լ էիք, ինքնանպատա՞կ էր նրանց հուզելը:

- Չեմ նկատել, միայն արցունքները քթով հետ քաշելու ձայներն էի լսում: Իրականում ես ոչ մի հատուկ բան չեմ արել հանդիսատեսին հուզելու համար: Ես բեմում եղել եմ մի վիճակի մեջ, ինչից իրենք ազդվել են, մտադրված իրենց որեւէ վիճակի չեմ բերել:

- Ուզում եք ասել, որ ինքնե՞րդ էլ եք ամեն անգամ հուզվում՝ Ձեր հերոսի հետ միասին:

- Իսկապես, ինքս էլ այդ վիճակում եմ հայտնվում, ընդ որում, ոչ թե՝ որպես դերասան, այլ Սարգիս Շողունց: Ես այնքան եմ ընկղմվում այդ խաղի մեջ, որ հայտնվում եմ այդ վիճակում: Մի պահ կտրվում եմ իրականությունից, եւ ապրում եմ դա:

- Ինչո՞ւ որոշեցիք բեմադրել հենց Սելին Դելբեքի պիեսը:

- Նրա «Վայրի Երեխան», երբ Հայաստանում թարգմանել էին հայերեն եւ պետք է լիներ գրքի շնորհանդեսը, ինձ առաջարկ եղավ, որպեսզի պիեսից մի հատված ներկայացնեմ  հանրությանը: Ամբողջ պիեսը կարդացի, ընտրեցի մի փոքր հատված, որպեսզի գրքի շնորհանդեսի ժամանակ ընթերցեմ, ընթերցեցի ու շատ տպավորվեց այս գործը: Իսկապես, ինձ համար հարազատ դարձավ, շատ սիրեցի ու որոշեցի, որ պետք է ամբողջությամբ բեմադրեմ: Եվ, իհարկե, «Արմմոնոն» էլ խթան հանդիսացավ, որ բեմադրեմ, որովհետեւ միշտ չէ հնարավորություն է լինում ներկայացում բեմադրելու: «Արմմոնոն» մեզ սատարող լավագույն փառատոններից մեկն է, որը մեզ օգնում է ինքնաարտահայտվել:

- Ասացիք հարազատ դարձավ, նկատի ունեք պիեսի տե՞քստը, թե՞ հերոսի ապրումները:

- Ե՛վ պատմությունը, ե՛ւ հերոսի ապրումները, որովհետեւ շատ ազնիվ է ու բարի: Սա է առաջին հայացքից գրավում: Ճիշտ է, տխուր վերջաբան ունի, դրամատիկ պատմություն է, բայց, միեւնույն է, շատ գրավող եւ սրտամոտ:

- Գուցե նաեւ նրանից, որ յուրաքանչյուր ողբերգություն կամ ցավ պատճառող իրադարձություն աննկարագրելի հետք է թողնում յուրքանչյուր մարդու կյանքում, ինչպես եւ ներկայացման հերոսի…

- Ներկայացման մեջ սիմվոլիզմ կա, որովհետեւ հերոսը պատմում է այս պատմությունը եւ վերջում տանում է ամեն ինչ նրան, որ այսպիսի հազարավոր պատմություններ կան, խեղված ճակատագրեր ունեցող միլիոնավոր երեխաներ: Այսինքն՝ այս տղամարդը, պարզապես, միջոց է պատմելու այդ միլիոնավոր երեխաների մասին, որոնք գտնվում են մանկատներում կամ նրանց, ուղղակի, լքել են: Սա նաեւ պրոպագանդա է եւ հորդոր, որ երեխաներին մի՛ վանեք ձեզնից, մի՛ տվեք մանկատուն, սա ուղղակի սարսափելի է:

- Այս գործը իրական պատմության մոտիվներ ունի՞…

- Կոնկրետ սյուժեն, բնականաբար՝ ոչ, քանի որ մի քիչ ավելի եվրոպական մոտեցումներ ունի: Բայց մենք հեռուստացույցով, երեւի, ամեն օր լսում ենք այսպիսի պատմություններ, անգամ մի հաղորդաշար կա, որտեղ մեր հանրության ամենացածր խավի ընտանեկան խնդիրների մասին է խոսվում եւ այդտեղ էլ նման բազում օրինակներ կան: Ես վատ չեմ ընդունում դրա մասի բարձրաձայնելը, բայց սա նաեւ փաստում է, թե ինչեր կան այս կյանքում եւ մասնավորապես՝ մեր երկրում:

- Ըստ Ձեզ, ներկայացման գլխավոր մեսիջը բախե՞ց հանդիսատեսի սրտերը:

- Կարծում եմ՝ մեսիջը տեղ հասավ, թեպետ փառատոնի հանդիսատեսը այնպիսի գրագետ եւ կիրթ մասսա է, որ, միեւնույն է, նրանք արդեն գիտեին այս մասին: Բայց եթե ներկայացումը հնարավորություն լիներ խաղալու լայն զանգվածների համար, վստահ եմ՝ ավելի մեծ ազդեցություն կունենար: Եվ եթե թեկուզ մի մարդու մեջ էլ այն ինչ-որ բան փոխի, ես կհամարեմ, որ լավ գործ եմ արել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ամփոփվեց «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» նախագիծըՀոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրումԱնտանելի էր... նույնիսկ չէին հաշվարկում ինչ ուղղությամբ են նետում նռնակները. Արմինե ՍնդոյանԱյս լուսանկարը շատերին կտեղափոխի ջերմ հիշողություններՄեր Հին Երևանից մի փոքրիկ հիշողություն․ լուսանկար, որում սեր կարՇտապ. Անհայտ անձինք առեւանգել են Արթուր ՎարդանյանինԵՎՐՈ-2024. Գերմանիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ փլեյ-օֆֆ(տեսանյութ)Փորձում են լեգիտիմացնել երկրի անկախ պետականությունը կորցնելու գործընթացըԵթե իմպիչմենթի համար անհրաժեշտ լիներ, իհարկե, ամեն ինչ կանեի, որ իմ ստորագրությունը դրվեր. Մարտուն ԳրիգորյանՄանիպուլյացիաների մեծն մասնագետ փաշինյանը չի գտել տարբերակ. ՄամիջանյանԻնչպես մեղմել մեջքի հատվածի մկանային ցավերըՔաղաքապետարանը գցո՞ւմ է վրայից պատասխանատվությունը. «Իրավունքի» ահազանգի հետքերովԱրարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստինԱդրբեջանը ԵՄ-ի հետ քննարկում է ունեցել «տարածաշրջանում խաղաղության շուրջ»․ հայտարարություն են արելԻնչ են քննարկել ԱԺԲ-ականները Բագրատ սրբազանի հետՌԴ-ն պատրաստվում է ահաբեկիչներ ճանաչել ուկրաինական բանակը եւ ուժեյին կառույցներըՎրաստանն ակտիվորեն հեռանում է Արևմուտքից. երկրում կարգելվի ԼԳԲՏ-ների հանրային քարոզչությունըԿիմ Չեն Ինին այցելելով, Պուտինը միաժամանակ մի քանի «նապաստակ խփեց»Հայաստանը` անդունդից մեկ պակաս վիճակումԲաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի. Սուրենյանց«ՀԱՂԹԵՑԻ ԽԵՂԴՈՂ ՀՆԱՐՔ ԿԻՐԱՌԵԼՈՎ». ԳՐԵՓԼԻՆԳԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ՍԱՐԳԻՍ ՎԻՐԱԲՅԱՆ։ԵՎՐՈ-2024. Խորվաթիայի անհաջողությունները շարունակվում են(տեսանյութ)Կուլ տրված մեկ ծամոնը վնաս չի պատճառի առողջությանը. LifeScience Այս ժամանակահատվածում շատ մարդկանց երեսներ պարզվեցին. Անաստաս Իսրայելյան «Случай чего» Ավինյանը կամաց-կամաց իր գլխի ճարը տեսնում է. ԲԱՄԲԱՍԱՆՔԱնցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, քննարկվեց տարեկետման տրամադրման հարցերըՈւղեղն ինչիս ա պետք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱյն, ինչ տեսել ենք 2020-ին ու դրանից հետո՝ բանակի սրբացման պատճառն է. տրվել ենք նրան, որ բանակը սրբություն է, չկպնեք հանկարծ. Նիկոլ ՓաշինյանՇՏԱՊ. Արտակարգ իրավիճակ՝ ԱռինջումԲա մի ամիս փողոցը եռացնելն ի՞նչ նպատակ ուներ. ԶԱՐՄԱՆՔ«ՀՀ-ն դիմում է քաղաքական մանիպուլյացիաների՝ փորձելով ստեղծել խաղաղ երկրի իմիջ»․ Ադրբեջանի ԱԳՆՆոր մանրամասներ Ֆազի սպանությունից. Ոնց էին բնшկիչները փшխչում կրшկոցներից՝ «ՖԱԶԻ» uպшնությшն ժամանակՖրանսիայից գնված 36 CAESAR թնդանոթները ՀՀ կմատակարարվեն առաջիկա 15 ամսում․ Le Figaro-ի փոխտնօրենՈր անընդհատ գրում ենք 10 մլն հայ, մի տեղ կա՞ այդ հայերի ցուցակը. Նիկոլ Փաշինյան Շապիտո-կրկեսն Ազգային ժողովումԱյն, ինչ տեսել ենք 2020-ին ու դրանից հետո՝ բանակի սրբացման պատճառն է. տրվել ենք նրան, որ՝ հո՜պ, բանակը սրբություն է, չկպնեք հանկարծ այդ սրբությանը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ իրական և տևական խաղաղության իր պայմանըՆոր լույս է վառվել, ծնվել է պատերազմում զոհված Արգիշտի Ստեփանյանի եղբայրը՝ ծնունդ որն ապրելու հույս է տալիսՏաճատ Վարդապետյանի գործողությունները եղել են իրավաչափ. Հայտնի փաստաբանը նախկին պատգամավորի գործի մասինԱյսօր առավոտյան իր տանից առևանգել են 44-օրյայի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորըՀՀ-ն չպետք է որպես սրբապատկեր ընկալել, որի առաջ մոմ են վառում, դա կենդանի օրգանիզմ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Դոլարը և ռուբլին թանկացել են․ ինչպիսին են տարադրամի շուկայի փոփոխություններըՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Լյուքսեմբուրգ Ինչ է նվիրել Պուտինը Կիմ Չեն ԸնինԲաքվում որոշել են «շատ հակիրճ» արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությանըԱռինջ գյուղում խմելու ջուրը մի քանի օր է ողողել է մի ամբողջ թաղամաս, «Վեոլիա ջուրը» դեռ խնդրին լուծում չի տվելՎեհափառն ինձ ասել է՝ քո անձնական որոշումն է. իմ անձի համար մտահոգություն է ունեցել. Սրբազան (տեսանյութ)Ֆրանսիան զինվшծ էսկալացիայի հերթական փուլն է հրահրում Հրվ. Կովկասում. ԶախարովաՌուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. ԶախարովաԻրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода