Ե՛վ Արթուր Վարդանյանի, ե՛ւ Վահագն Չախալյանի դեպքում իրականացվում է շատ կարծր քաղաքական հետապնդում. Բաբուխանյան Արթուր Վարդանյանի ազատազրկումը քաղաքական հետապնդում է. ՀՃԿ նախագահ Պուտինի այցը Փհենյան շատ բան փոխեց աշխարհում Անգամ աչքի առաջ կրկնվող պատմությունից դաս քաղել չկարողացանք Տրանսպորտի ուղեվարձը հունվարից կթանկանա. նախագիծն օրակարգում է Ֆիքսվել է ФАБ-3000 ավիառումբի նոր հարվածը ուկրաինական հենակետին (Տեսանյութ) ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ Պեսկով Պաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրա Ռուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. Պուտին Տեսնես սրանք խաբելուց բացի էլ բան գիտե՞ն

Չի կարելի ասել պայքարն ավարտվել է, սա դեռ կուլմինացիոն կետը չէ. Անահիտ Մութաֆյան

Մշակութային

«Իրավունք»-ը զրուցել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ հետ, ով այս օրերին գտնվում է Տավուշում եւ միացել է տավուշցիների պայքարին:

- Տեւական ժամանակ է միացել եք հանուն սահմանապահ գյուղերի պահպանման՝ տավուշցիների պայքարին: Ըստ Ձեզ, ինչո՞ւ այն չդարձավ համազգային պայքար:

- Չէի ասի, թե տեւական ժամանակ է, ճանապարհները սկսել են փակել ապրիլի 19-ից, ես ապրիլի 20-ից Տավուշում եմ եւ տավուշցիների կողքին: Իսկ պայքարը չի կարելի ասել ավարտվել է, որ մի հատ էլ խոսենք այն մասին, թե՝ այն չդարձավ համահայկական կամ համազգային, դեռ ամեն ինչ առջեւում է: Ավելին՝ իհարկե, այս պայքարն արդեն իսկ դարձել է համազգային, տարբեր տեղեր ճանապարհներ փակվեցին, ժողովուրդն արթնացել է, ոտքի է ելել, այնպես որ, սա դեռ պայքարի կուլմինացիոն կետը չէ:

- Ի՞նչ իրավիճակ է իրականում Կիրանցում, արդյոք էմոցիաները թույլ տալիս են սթափ գնահատելու իրավիճակը:

- Այսօր Կիրանցում սարսափելի վիճակ է, գյուղացին ինքն իրեն արդեն զգում է գերի, թշնամու հողում ապրող: Նույնիսկ արդեն խոսակցություններ էինք լսում, որ գյուղապետը խնդրում է, որ բանակցություններ սկսի, որպեսզի գոնե կամուրջը թողնեն: Ու սա այնպես է դիտարկվում, կարծես, ադրբեջանցիները մեծ բարություն կանեն՝ կամուրջի ճանապարհը թողնելով կիրանցիներին, որպեսզի իրենք հանգիստ ապրեն այդտեղ: Այս ամենին էմոցիոնալ եւ ոչ էմոցիոնալ հնարավոր չէ նայել, ես իրավիճակը գնահատում եմ, անկեղծ ասած, սթափ եւ շատ սառը դատողությամբ ու հասկանում, որ Տավուշից բացվեցին հյուսիսային դարպասները Հայաստանի: Չնայած՝ Հայաստանի դարպասները բացվել էին 2023 թվականի սեպտեմբերի 20-ից, երբ ամբողջապես կորցրեցինք Արցախը: Հիմա, կարծես, հայկական Բերդ պարի պես բացել ենք մեր բերդի դռները եւ պար ենք գալիս թշնամու առաջ… Տավուշում իրավիճակն այսպիսին է՝ ոչ թե միայն բաց ենք թողել դարպասները, այլ թշնամուն հրավիրում ենք Հայաստան: Ու սա Տավուշով չի ավարտվելու, սկսվել է Տավուշից: Բայց չեմ կարծում, որ ամեն ինչ կորած է: Տա Աստված, կանգ առնի այս ամենը Կիրանցում ու կարողանանք փրկել մնացածը:

- Ի դեպ, տավուշցիների կողքին հայտնվեցին մարդիկ, որոնց ներկայությունն արդեն իսկ հուշում էր, որ այս պայքարն էլ է արժանանալու նախորդների դառը ճակատագրին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Տավուշցիների կողքին հայտնվեցին շատ շատերը՝ սկսած քաղաքական դեմքերից վերջացրած հասարակ քաղաքացիներով, դերասան-դերասանուհիներով, ովքեր եկան երեք րոպեով, նկարվեցին Բագրատ սրբազանի հետ, տեսախցիկների առաջ խոսեցին, փիառվեցին, գնացին: Բայց տավուշցիների դռները բոլորի համար բաց են եղել ու բաց էլ մնալու են: Նրանք հյուրասեր ու հյուրընկալ մարդիկ են եւ ընդունում են յուրաքանչյուրին, ով գալիս է իրենց մոտ: Պետք չէ կառչել անուններից, տեսակներից, թե ովքեր եկան ու գնացին, պետք չէ մտածել, թե այսինչը եկավ, ուրեմն՝ այնինչն է այս շարժումը առաջնորդում: Այս շարժումն առաջնորդում է Բագրատ սրբազանը, եւ մենք պետք է կանգնենք նրա կողքին ու քայլենք նրա հետեւից, որպեսզի ունենանք պատիվ, հավատք ու հայրենիք:

- ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը «պարոն Բագրատ»-ով է դիմում սրբազանին, ամբողջ իշխանական քարոզչամեքենան թիրախավորել է Տավուշի թեմի առաջնորդին՝ ասելով, թե՝ հոգեւորականը զբաղված է Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշելու գործին։ Ըստ Ձեզ, ՀՅԴ-ական պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ասած` նրանց կարմիր գիծը ո՞րն է:

- Չեմ կարծում, որ միայն Էմմա Պալյանն է, որ չգիտի՝ ինչ է եկեղեցին, ինչ է հավատքը, ինչպես պետք է դիմել սրբազան հայրերին, որովհետեւ այդ խունտայում հավաքված են սրբություն չունեցող, անհավատ երեւույթներ, դժվարանում եմ նույնիսկ մարդ կոչել: Ինձ համար զարմանալի ու տարօրինակ չէ, որ նա դիմում է «պարոն Բագրատ»-ով, դրանք երեւի խաչակնքվել էլ չգիտեն: Իրենցը, երեւի թե, մոլլան է, պիտի գնան մոլլային աղոթեն ծնկաչոք: Կարմիր գծեր սրանք չունեն, սրանց համար ոչ մի սրբություն գոյություն չունի: Եթե մարդը չունի հավատք, չունի Աստված, ուրեմն՝ չի ունենա ոչ մի սահման: Սրանց համար ո՛չ ընտանիքն է սրբություն, ո՛չ եկեղեցին, իսկ սրբություն չունեցող մարդը չի կարող կարմիր գիծ ունենալ:

- Երբ Երեւանը ջազ է լսում, պատգամավորներն ասում են, որ դեռ վաղ է իմպիչմենթի գործընթաց սկսելու համար, մտավախություն չունե՞ք, որ այս պայքարի չհաջողելն էլ գցելու են Եկեղեցու գրպանը:

- Երեւանը կարող է ջազ լսել, Գյումրին կարող է թատերական փառատոներ անցկացնել, պատգամավորները կարող են Ազգային ժողովում կոյուղիների ու ջրերի մասին հարցեր տալ, քննարկել, օրենքներ ընդունել, իսկ պայքարը եղել է, կա ու հաղթանակով է պսակադրվելու, որովհետեւ այս պայքարի առաջնորդը մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, հասարակական գործիչ չէ, այլ՝ այս պայքարի առաջնորդն Աստված է, մեր հավատքն է ու մեր հույսը: Ու մենք պիտի առաջ գնանք հույս, հավատ եւ սեր եռամիասնությամբ: Ինչ վերաբերում է նրան, թե այս պայքարն էլ կարող է արժանանալ նախորդների դառը ճակատագրին, նորից եմ կրկնում՝ եթե ունենանք հույս, հավատ եւ սեր մեկս մյուսիս նկատմամբ, եւ ամենակարեւորը՝ սեր առ Աստված, այս պայքարը դատապարտված է միմիայն հաղթանակի: Եվ մեղքը որեւէ մեկի գրպանը գցելու խնդիր չկա, որովհետեւ ոչ ոք ոչ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար չի անում այս ամենը, թե՝ վայ, տեսեք, այս պայքարն ավելի լավն էր, քան նախորդները: Ամենեւին այս մասին չէ խոսքը, սա նոր Սարդարապատ է, որը շեշտում եմ՝ պետք է պսակվի հաղթանակով, այլ տարբերակ չկա՝ կա՛մ հաղթանակ, կա՛մ վերացում՝ պետականության, հայրենիքի կորուստ եւ հայրենազրկում: Որպեսզի չբռնենք գաղթականի ուղին, դրա համար պետք է հույս, հավատ եւ սեր, մնացյալն ունայնություն է:

- Այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 2-ին առավոտյան կիրանցիների նկատմամբ, իշխանությունն ու ոստիկանությունը համառորեն պնդում էին, որ ծեծուջարդ չէր, այլ իրավաչափ էր: Ինչպե՞ս եք վերաբերում այս ամենին:

- Ոչ մեկիս համար նորություն չէ եւ այլեւս անակնկալ չէ ոստիկանների եւ ընդհանրապես իրավապահ համակարգի ապօրինությունները եւ, իհարկե, այսօրվա իշխանավորների ստախոսությունը: Սուտ, որը քանդեց ամեն ինչ, սուտ, որը եկավ սատանայից ու ոչնչացրեց ամենայն լուսավորը: Ինչպե՞ս կարող է օրինաչափ լինել, եթե մեկ գյուղացու հաշվարկով այնտեղ կար 10-ը սեւ բերետավոր: Կադրեր կան, որտեղ ակնհայտ երեւում է այդ ծեծուջարդը: Իսկ թե ինչպիսին է սեւ բերետավորների վարքագիծը, բոլորս գիտենք, ինչպե՞ս կարող է ծեծուջարդ չլինել, երբ նրանք են գործի անցնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Ե՛վ Արթուր Վարդանյանի, ե՛ւ Վահագն Չախալյանի դեպքում իրականացվում է շատ կարծր քաղաքական հետապնդում. ԲաբուխանյանԵՎՐՈ-2024. Ֆրանսիան և Նիդերլանդները հաղթողին չպարզեցին (տեսանյութ)Արթուր Վարդանյանի ազատազրկումը քաղաքական հետապնդում է. ՀՃԿ նախագահԵՎՐՈ-2024. Ավստրիան հաղթեց Լեհաստանին(տեսանյութ)Պուտինի այցը Փհենյան շատ բան փոխեց աշխարհումԱնգամ աչքի առաջ կրկնվող պատմությունից դաս քաղել չկարողացանքԵՎՐՈ-2024. Ուկրաինան կամային հաղթանակ տարավ(տեսանյութ)Տրանսպորտի ուղեվարձը հունվարից կթանկանա. նախագիծն օրակարգում էՖիքսվել է ФАБ-3000 ավիառումբի նոր հարվածը ուկրաինական հենակետին (Տեսանյութ)ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ ՊեսկովՊաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրաՌուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. ՊուտինՏեսնես սրանք խաբելուց բացի էլ բան գիտե՞նԲելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին Հայտնի է, թե երբ կթանկանա Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը Նոր դաժան մանրամասներ են հայտնի դարձել 4 մարդու կյանք խլած վթարիցՔՊ-ականներին ավելի շատ անհանգստացրել է շեֆի անսովոր ուրախ տրամադրությունը. ԲԱՄԲԱՍԱՆՔԹուրքից թուրքը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍուրո, ինչո՞ւ գացիրԱշխարհ կանգնիր, իջնող կա. ԶԱՐՄԱՆՔԹուրքիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումըԱյժմ այնպիսի պահ է, որ պետք է շեշտենք, թե որտե՞ղ ենք եւ ո՞ւմ հետեւից ենք գնում. Գագիկ ՀարությունյանՀՐԱՏԱՊ. ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄԵրևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակըԱդրբեջանի խորհրդարանը խնդրել է Ալիևին արտահերթ ընտրություններ նշանակելԲագրատ Սրբազանը Ոսկեպարում չի գտել ցանկապատը, որը Փաշինյանը ցույց է տվել սյունեցիներին (տեսանյութ)Շահրամանյանի մեքենան առևանգելը քաղաքական ուղերձ էր Բաքվին, որ հրամանները կատարում են (տեսանյութ)Հուլիսի 1-ից կարգելվի 15 տոննա և ավելի մեծ բեռնվածությամբ տրանսպորտային միջոցների մուտքը ԷջմիածինՑանկապատ չկա, խաբել են ձեզ, դեռ մեզ մոտ նման բան չկա, գոյություն չունի. ոսկեպարցի«Բոլորս քեզ այնքան շատ ենք սիրում». Քեյթ Միդլթոնն արքայազն Ուիլյամին շնորհավորել է 42-ամյակի կապակցությամբ՝ հրապարակելով ուշագրավ լուսանկարԱրցախի նախագահի մեքենան քրեական վարույթի շրջանակում ենք առգրավել, մնացածը նախաքննական գաղտնիք է (տեսանյութ)«Օրիո'րդ, որտեղ սովորել եք, մենք դաս ենք տվել», «Սրա համար ԵՄ պառլամենտում ձեզ դիտողություն կտային» (տեսանյութ)«Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ են»․ հատուկջոկատայիններն առգրավել են Արցախի նախագահի ծառայողական մեքենանՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Բաքվում Ռուսաստանի դեսպանՈՒՂԻՂ․ Առանց արտաքին վեկտորի, ո՞ւր ես գնում, սրբազան ջան․ Հայկ ԲաբուխանյանՀովհաննես Ազոյանն էլ, պարզվում է, եկել էր ԱԺ և ուզում էր դեպի Եվրոպա գնալ (տեսանյութ)ՇՏԱՊԵՔ. Աստղիկ ԲԿ առաջատար մասնագետները Տաշիրում ենՄի լավ բան կա՝ ակնհայտ է մեր հարևանի` Թուրքիայի մերձեցումը ԵՄ-ին. ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Չարենցավանում․ ապտակելուց սկսված կռվի մասնակիցների թիվը անցնում է 1 տասնյակըՇՏԱՊ. Իրավապահներն այս պահին կոտրում են Արցախի Հանրապետության ներկայացուցչության դարպասներըՀունիսի 21-ի աստղագուշակԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԴիմակավորված ոստիկանները կոտրում են Արցախի ներկայացուցչության դուռը. կադրերԻսրայելը ՀՀ դեսպանին կանչել է ԱԳՆ և «խիստ նկատողություն» հայտնելԱդրբեջանցիների դիրքերը՝ Ոսկեպարի եկեղեցու տարածքից (տեսանյութ)Պարո'ն Բաբաջանյան, ՀՀ ԱԺ-ում պետք է ՀՀ դրոշը լինի, ոչ թե ԵՄ, ես խնդրել էի ձեզ. Եղոյան (տեսանյութ)Այո՛, խնդրում եմ ՀՀ իշխանություններին ԵՄ-ին միանալու հանրաքվե անել. Արամ Սարգսյան (տեսանյութ)Հուսով ենք՝ Երևանը կհստակեցնի իր կարգավիճակը կազմակերպությունում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍրբազանը համակիրների հետ Կիրանցում է. զրուցում է բնակիչների հետԻ՞նչ գին է վճարելու Հայաստանը. Եղոյանը կոչ է անում ԵՄ-ի մասին քարոզչական թեզեր դաշտ նետելու փոխարեն դրա գինն ասել (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода