Ինչի՞ համար «փուռը տվեցին» տասնյակներով ընդդիմադիրների. ԶԱՐՄԱՆՔ Դոլարի փոխարժեքը աճել է Ինչու են դադարել Վիգեն Քոչարյանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները․ պարզաբանում Ողջունում ենք բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Դատարանը Մեսրոպ Եսայանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինեց վարչական հսկողությամբ (տեսանյութ) ՄՔԴ-ն Սերգեյ Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվել Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետ Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ երկխոսության Թափառող շների կացարան կկառուցվի․ կպատժվեն շուն «կռվցնողներն» ու կրшկողները․ Առաքելյան (տեսանյութ) ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. Հենրիխ Դանիելյան

Ամենասարսափելին առջեւում է…Վան Համբարձումյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ ՎԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:

— Պարոն Համբարձումյան, Կիրանցում այլեւս սահմանագծում-սահմանազատումը կարելի՞ է համարել իրականություն, վե՞րջ, հանձնեցի՞ն:

— Հաշվի առնելով ՀՀ-ում բարդ ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ հասարակության լարվածությունը՝ կփորձեմ զգուշորեն արտահայտվել եւ որոշ փակագծեր բացել: Իմ ունեցած տեղեկությունների մակարդակով՝ այս պահի դրությամբ բազմաթիվ դիրքեր, որոնք ունեին շատ բարենպաստ տեղակայում, եւ բավական լուրջ մարտավարական առավելություններ էին տալիս հայկական կողմին իր պաշտպանության մեջ, այդ դիրքերը հանձնվել են ադրբեջանական կողմին: Ավելին, այդ դիրքերը ականազերծվել եւ նոր են հանձնվել: Դրանք եղել են կահավորված դիրքեր՝ իրենց խրամատներով ևեւ կրակակետերով: Պետք է նշեմ, որ այդ դիրքերը շատ բարձր էին, ինչը մեզ համար մարտավարական մեծ առավելություն էր տալիս, եւ առավել հեշտ էր հայկական կողմն իր նշանառության տակ առնում ադրբեջանական կողմին: Ինչ խոսք, չեմ կարող չնշել, որ ադրբեջանական կողմի ախորժակն ամեն օր առավել է մեծանում եւ հայկական կողմի առաջ նոր պահանջներ են քաշում: Նույն բնակավայրերի տարածքների թիվը եւ քանակը ավելանում է, արդյունքները հանձնվել են ադրբեջանական կողմին: Այն բարձունքը, որը տալիս է մարտավարական առավելություն՝ գտնվում է հակառակ կողմի հսկողության ներքո: Զարմանալին այն է, որ առանց որեւէ կրակոցի է հակառակ կողմն առաջ եկել եւ մի ամբողջ լեռնաշղթայի բարձունքում այս պահին նստած է ադրբեջանական կողմը:

— Ի՞նչ եք կարծում` այս ամենի ֆոնին իրավիճակը հղի՞ է նոր ռազմական գործողություններով:

— Այո՛, քանի որ ադրբեջանական կողմի ախորժակը երբեք չի փակվում: Այսօր ՀՀ հասարակությունը պետք է հստակ մեկ բան հասկանա՝ եթե թշնամու կողմը մեզնից պահանջում է, թե այսքան տարածքը, բնակավայրերը մեզ տվեք, եւ մենք կարծում ենք, որ տալուց հետո` նրանք կհանգստանան, չարաչար սխալվում ենք: Պետք է նշեմ, որ ամենացավոտը դեռեւս առջեւում է: Մաքսիմալ փորձում եմ խուճապ չտարածել, սակայն անվտանգության մասին էլ չեմ կարող լռել:

Այժմ տեսեք՝ ի՞նչ է կատարվում: Ադրբեջանական կողմը հայկական կողմին առաջարկում է սովետական քարտեզներով սահմանազատում եւ սահմանագծում, բայց հայկական կողմին խաբում է: Հակառակ կողմն իր համար ստանձնած պարտականությունները չի կատարում: Այսինքն՝ սովետական քարտեզներով սահմանագծում եւ սահմանազատում նշանակում է, որ պետք է տրվեր տարածքներ երկու կողմերին էլ, բայց հայկական կողմին չի տրվել: Ադրբեջանական կողմն այսօր 240 կմ Հայաստանի սուվերեն տարածքից օկուպացրել է եւ անգամ հետ չի քաշել իր զինծառայողներին: Այժմ նաեւ տեսնում ենք՝ ինչպես է հայկական կողմն ամեն ինչ հետ քաշում, դիրքեր ու տարածքներ է տրվել հակառակ կողմին: Ավելին` որպեսզի ադրբեջանական կողմն անգամ նեղություն չքաշի, հայկական կողմն ականազերծել եւ նոր է տվել: Ադրբեջանական կողմը ոչ մի կտոր հող հայկական կողմին չի զիջել: Ինչ տեղի է ունենում, իմ պատկերացմամբ` միակողմանի կապիտուլյացիա է: Միակողմանի հանձնում է, բայց ոչ սահմանազատում եւ սահմանագծում:

Ի՞նչ այլընտրանք պետք է առաջարկվի, ըստ Ձեզ, եթե մերժվի Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը:

— Կարծում եմ, որ սահմանագծում եւ սահմանազատում իրականացնելու համար երկկողմանի պետք է այդ ամենը լինի: Եթե առաջնորդվենք սովետական քարտեզներով՝ հայելային տարբերակով պետք է լիներ: Հայկական կողմը մենք տեսնում ենք՝ ինչպես է գնում միակողմանի զիջումների եւ փոխզիջում բացարձակ չկա: Չկա համատեղ որեւէ քայլ, այլ նկատելի է միայն ադրբեջանական միակողմանի առաջխաղացում: Այժմ տեղի է ունենում ադրբեջանական կողմի կարիքների բավարարում: Դրանք տարբեր բաներ են: Ես խոսում եմ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ ՀՀ միջազգայնորեն սուվերեն ճանաչված տարածքների մասին: Այս պահին հակառակ կողմը նաեւ նոր տարածքներ է պահանջում, որոնք ընդհանրապես տրամաբանության մեջ չեն տեղավորվում եւ ամենասարսափելին այն է, որ շուտով մոտենալու ենք «անկլավներին»: Տեսնում ենք, թե այժմ ինչ է տեղի ունենում: Սահմանամերձ բնակավայրեր են տալիս: Շուտով, որ այդ բնակավայրերն էլ տան վերջացնեն՝ գալու է ամենասարսափելին: Ես ուզում եմ, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց գլխի գալիքը հստակ կերպով իմանան: Մարդիկ կարծում են, որ այս չորս սահմանամերձը երբ տանք, վերջացնելու ենք: Ո՛չ, ամենասարսափելին դեռեւս առջեւում է, որն անդրադառնալու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի, ապրելակերպի եւ ճակատագրի վրա:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Ինչի՞ համար «փուռը տվեցին» տասնյակներով ընդդիմադիրների. ԶԱՐՄԱՆՔԴոլարի փոխարժեքը աճել էԻնչու են դադարել Վիգեն Քոչարյանի Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները․ պարզաբանումՈղջունում ենք բարեխիղճ ջանքերը՝ ուղղված լարվածության թուլացմանը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունՊաշտոնական. Նաչոն հեռացավ Մադրիդի «Ռեալից»Դատարանը Մեսրոպ Եսայանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինեց վարչական հսկողությամբ (տեսանյութ)ՄՔԴ-ն Սերգեյ Շոյգուին և Վալերի Գերասիմովին ձերբակալելու օրդեր է տվելՀայաստանի քաղաքական վեկտորը գնալով թեքվում է դեպի Արևմուտք. ՌԴ փոխվարչապետՄակրոնը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ երկխոսությանԹափառող շների կացարան կկառուցվի․ կպատժվեն շուն «կռվցնողներն» ու կրшկողները․ Առաքելյան (տեսանյութ)ՀՀԿ ԵԿ անդամ Ժորա Ավետիսյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. Հենրիխ ԴանիելյանԿարկուտը ծեծած տեղն է ծեծում. նոր աղետ ՓամբակումԹուրքիայում սպասում են ՊուտինինՍեպտեմբերի 1-ը դառնում է հունվարի 1. Գալջյանը՝ տրանսպորտի թանկացման մասին (տեսանյութ)20 միլիոն դոլար է տրվել ԶԼՄ-ներին՝ հակառուսական քարոզ անելու համար. Ֆարմանյան (տեսանյութ)ԵԱՀԿ-ն դեգրադացվել է և սպասարկում է Արևմուտքի շահերը․ ԼավրովԱլիևը կարող է աշխատակից չպահել, ամեն ինչի գործառույթը 1 հոգի անում է` Նիկոլ Փաշինյանը. Շարմազանով (տեսանյութ) «Պատիվ ունեմ». զինվորի հոր, եղբոր զոհվելու դեպքում զորացրվելիս գանձում չի արվի.ՊՆ առաջարկըՄինսկում մեկնարկել են Լավրովի և Լուկաշենկոյի բանակցություններըՄիասնական տոմսային համակարգը կներդրվի 171 նոր ավտոբուսի ու նոր տրոլեյբուսի գիծ մտնելուց հետո միայն. ԱվինյանՉենք իմանալու, թե ով է մեղավոր քաղաքում այսքան շատ փոսերի առկայության համար. ավագանու անդամԶինծառայող է հանկարծամահ եղելՓողոցներ ունենք՝ դեռ «պարկովշիկներ» կան, փողոց են փակում, փող վերցնում, ի՞նչ է լինելու (տեսանյութ)Ես կարծում եմ, որ դուք ոչ թե հավասար, այլ առավել եք բոլորիցս. Աննա Հակոբյանը՝ պատերազմի մասնակիցներին (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարնմազանովի ասուլիսըՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՍ 1 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ Է ՆՎԱՃԵԼ ԲՐԻԿՍ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄՀաշմանդամության կարգ ունեցղ հիվանդները ահազանգում են, սակայն Առողջապահության նախարարությունը կտրականապես հերքում է«Ղրիմի բարեկամների» հայաստանյան ակումբը խստիվ դատապարտում է Սեւաստոպոլի խաղաղ  բնակիչների դեմ  ահաբեկչական հարձակումըԿհստակեցվեն եղբայրների կողմից նույն զորամասում ծառայելու պայմանները. ՊՆ փոխնախարար (տեսանյութ)ՀՀ-ն ենթարկվում է կիբեռհանցագործների անախադեպ տեռորի` թիրախում Iravunk.com-ն է. Friend ընկերության տնօրենը փակագծեր է բացումՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԵրբ տեղի կունենա Վիոլետա Գեւորգյանի վերջին հրաժեշտըՓաշինյանն ասում էր՝ Սամվել Ալեքսանյանը ՀԱԹ-ը դարձրել է «Օսվենցիմ», բայց արտոնություններ եք տալիս (տեսանյութ)ԵՎՐՈ-2024. Իտալիան զրկեց Խորվաթներին փլեյ-օֆֆից, Իսպանիան հաղթեց Ալբանիային (տեսանյութ)Աստղագուշակ՝ հունիսի 25-ի համարՄերձմոսկովյան Ֆրյազինոյում հրդեհված շենքում հայտնաբերվել է 4 զոհի դի, այս պահի դրությամբ հայտնի է 6 զոհի մասինԼույս չի լինելուՀարուստ պատմություն և ավանդույթներ․ իտալական հայտնի պարբերականի անդրադարձը ՀայաստանինԿրակոց՝ Երևանում. հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 46-ամյա տղամարդՈւՂԻՂ. Երևանի ավագանու նիստ է գումարվելՀետախուզվում էր զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու մեղադրանքով«Լալան լույս դարձավ»… Դերասանուհու ամուսինը կնոջ վերջին հրաժեշտից հետո հրապարակում է արելԵՎՐՈ-2024. Օրվա հանդիպումներ Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Արցախի պատանդառված ղեկավարներինՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Սպասվում է անձրեւ, կտեղա կարկուտԱպահով երկիր՝ հարուստ պատմությամբ և ավանդույթներով․ Vanity Fair Italy պարբերականը՝ Հայաստանի մասինՀումանիտար դեղորայքի «աղեռծվածը»․ «Իրավունք»«Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդու կալանավորումը կանգնել է իրավապահ համակարգի կոկորդինԲացահայտեք Ձեր ներկան ու ապագան Ձեր ծննդյան ամսաթվով«ԻՐԱՎՈՒՆՔ». ՔՊ-ական հավաքը հարթ ու խախանդ չի անցել, որ նախարարին է «մաքրել» Փաշինյանը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода