Պուտինի այցը Փհենյան շատ բան փոխեց աշխարհում Անգամ աչքի առաջ կրկնվող պատմությունից դաս քաղել չկարողացանք Տրանսպորտի ուղեվարձը հունվարից կթանկանա. նախագիծն օրակարգում է Ֆիքսվել է ФАБ-3000 ավիառումբի նոր հարվածը ուկրաինական հենակետին (Տեսանյութ) ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ Պեսկով Պաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրա Ռուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. Պուտին Տեսնես սրանք խաբելուց բացի էլ բան գիտե՞ն Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին Հայտնի է, թե երբ կթանկանա Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը

Ինչու է Բագրատ սրբազանը կրում սպիտակ պարեգոտ. աստվածաբանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի դասախոս, աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

— Պարոն Խաչատրյան, եկեղեցու կանոնակարգի համաձայն՝ Բագրատ սրբազանը կարո՞ղ է լինել վարչապետ, թե՝ ոչ։

— Պետք է նշեմ, որ դա Սահմանադրությամբ կարգավորվող երեւույթ է, իսկ Սահմանադրության մեջ այդպիսի բացառում չկա։ Այս տեսակետից՝ եկեղեցական կարգի մեջ էլ մենք այդպիսի օրինակ ունենք։ Կար Տեր Հուսիկ քահանա Լազարյան, ով կուսակցություն էր ղեկավարում (ղեկավարել է ՀՀՇ վարչությունը, - հեղինակ)։ Նա կարող էր հավակնել կամայական պաշտոնի՝ որպես կուսակցության ղեկավար։ Այս տեսակետից այդպիսի սահմանափակումներ չկան դե յուրե, հետեւաբար՝ դե ֆակտո եւս: Կամայական համանման խնդիր պետք է դիտվի օրենքի շրջանակում։ Արգելվա՞ծ է օրենքով, թե՞ այդպիսի արգելանք չկա։ Եթե արգելանք չկա, ապա դրա մասին խոսելը կարող է լուրջ չլինի։

— Իսկ հնարավո՞ր է զբաղեցնել քաղաքական պաշտոն եւ շարունակել մնալ եպիսկոպոս։ Այսինքն՝ եթե Բագրատ սրբազանը որեւէ մի փուլում քաղաքական հայտ ներկայացնի, ի՞նչ է լինելու իր հոգեւոր կոչման հետ:

— Կապ ունի, թե ասվածի վրա ներկառուցված իմպլիկացիոն հարցն ինչպե՞ս ենք դիտարկում, քանի որ եթե ասվածին հաջորդում է «ապա»-ն, արդեն վկայում է այն մասին, որ մենք խոսում ենք այնպիսի մի բանից, ինչը կարող է լինել կամ չլինել։ Մինչդեռ, եթե այդպիսի բան եղավ՝ հասկանալի է, որ նրա աշխատանքային պրակտիկայի դաշտը կփոխվի։ Դրանում ոչ մի խնդիր, քանի որ հասկանալի է, որ երկրի բարձրագույն պաշտոնյաներից որեւէ մեկը չի կարող, միեւնույն ժամանակ, զբաղվել, օրինակ, Տավուշի թեմի խնդիրներով կամ Տավուշում քրիստոնեության արմատավորման հարցերով։ Դա շատ հասկանալի բան է, որ պետք է փոխարինվի (կլինի դա ժամանակավորապես, թե՝ այսպես ասած, սովորական կարգով՝ որեւէ մեկը կփոխարինի նրան)։ Այո, հասկանալի բան է, որ նա չի կարող պահպանել միաժամանակ երկու պաշտոն իրար հետ։

— Չե՞ք կարծում, որ եկեղեցին քաղաքական կոնսուլտացիաներ, այնուամենայնիվ, պետք է սկսի, որպեսզի քաղաքական հարթակն, ի վերջո, փոխանցվի քաղաքական գործիչներին, եւ երկրում հնարավոր լինի հասնել քաղաքական փոփոխությունների:

— Ի՞նչ ենք հասկանում` քաղաքական ասելով։ Քաղաքականությունից դուրս հասարակության մեջ ոչինչ չկա։ Կլինի դա եկեղեցին, կլինի սպորտը, կլինի երկրի գազաֆիկացիան, էլեկտրականության խնդիրները, կրթությունը, գիտությունը եւ այլն։ Այս ամենը քաղաքականության մեջ է եւ անխուսափելիորեն իր վրա կրում է քաղաքական կնիքներ։ Երբ մենք ասում ենք, որ քաղաքականությունից դուրս պետք է լինի այսինչը, քաղաքականությունից անմասն պետք է մնա տվյալ կառույցը, չպետք է մոռանանք նաեւ այն փաստը, որ այդ կառույցն արտահայտում է հայ ժողովրդի շահերն ամբողջ աշխարհով մեկ։ Եթե այստեղ գոյություն ունի խնդիր՝ այդտեղից միայն մեկուսացում պահանջելը որքանո՞վ է ճիշտ։ Մինչդեռ լիովին այլ խնդիր է արդեն այն, որ կամայական իշխանությունը կարիք ունի, որպեսզի հոգեւոր ոլորտի գլխավոր կառույցը սատարի տվյալ իշխանությանը։ Դա եւս պատմականորեն եկող ավանդույթ է մեզանում՝ արմատավորված անհիշելի ժամանակներից։ Քրիստոնեության ծագման ժամանակաշրջանից մինչեւ այժմ արեւելյան եկեղեցիների ավանդույթն այս առումով չի խախտվում։

— Վերջին շրջանում շատ քննարկվեց Բագրատ սրբազանի կրած սպիտակ պարեգոտը։ Ի՞նչ նշանակություն ունի այն, մեր հոգեւորականները երբեւէ կրե՞լ են սպիտակ պարեգոտ:

Ասեմ, որ քրիստոնեության մեջ Աստծո գույները երեքն են՝ սեւը, սպիտակը եւ մանուշակագույնը։ Սպիտակը՝ դա սովորական գույն է, որը կիրառվում է հոգեւորականների զգեստավորման մեջ արդեն։ Օրինակ, մեր ֆակուլտետի առաջին դեկանն էլ պարբերաբար ընդգծված կերպով հագնում էր այդ սպիտակի եւ մոխրագույնի միջեւ երանգ ունեցող գույնով պարեգոտը, որն առավել չափով հենց սպիտակ էր։ Դա անբիծության խորհուրդն իր մեջ կրող գույնն է, միեւնույն ժամանակ, դրանով պայմանավորված են նաեւ մյուս գույները։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



ԵՎՐՈ-2024. Ավստրիան հաղթեց Լեհաստանին(տեսանյութ)Պուտինի այցը Փհենյան շատ բան փոխեց աշխարհումԱնգամ աչքի առաջ կրկնվող պատմությունից դաս քաղել չկարողացանքԵՎՐՈ-2024. Ուկրաինան կամային հաղթանակ տարավ(տեսանյութ)Տրանսպորտի ուղեվարձը հունվարից կթանկանա. նախագիծն օրակարգում էՖիքսվել է ФАБ-3000 ավիառումբի նոր հարվածը ուկրաինական հենակետին (Տեսանյութ)ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ ՊեսկովՊաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրաՌուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. ՊուտինՏեսնես սրանք խաբելուց բացի էլ բան գիտե՞նԲելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին Հայտնի է, թե երբ կթանկանա Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը Նոր դաժան մանրամասներ են հայտնի դարձել 4 մարդու կյանք խլած վթարիցՔՊ-ականներին ավելի շատ անհանգստացրել է շեֆի անսովոր ուրախ տրամադրությունը. ԲԱՄԲԱՍԱՆՔԹուրքից թուրքը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍուրո, ինչո՞ւ գացիրԱշխարհ կանգնիր, իջնող կա. ԶԱՐՄԱՆՔԹուրքիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումըԱյժմ այնպիսի պահ է, որ պետք է շեշտենք, թե որտե՞ղ ենք եւ ո՞ւմ հետեւից ենք գնում. Գագիկ ՀարությունյանՀՐԱՏԱՊ. ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄԵրևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակըԱդրբեջանի խորհրդարանը խնդրել է Ալիևին արտահերթ ընտրություններ նշանակելԲագրատ Սրբազանը Ոսկեպարում չի գտել ցանկապատը, որը Փաշինյանը ցույց է տվել սյունեցիներին (տեսանյութ)Շահրամանյանի մեքենան առևանգելը քաղաքական ուղերձ էր Բաքվին, որ հրամանները կատարում են (տեսանյութ)Հուլիսի 1-ից կարգելվի 15 տոննա և ավելի մեծ բեռնվածությամբ տրանսպորտային միջոցների մուտքը ԷջմիածինՑանկապատ չկա, խաբել են ձեզ, դեռ մեզ մոտ նման բան չկա, գոյություն չունի. ոսկեպարցի«Բոլորս քեզ այնքան շատ ենք սիրում». Քեյթ Միդլթոնն արքայազն Ուիլյամին շնորհավորել է 42-ամյակի կապակցությամբ՝ հրապարակելով ուշագրավ լուսանկարԱրցախի նախագահի մեքենան քրեական վարույթի շրջանակում ենք առգրավել, մնացածը նախաքննական գաղտնիք է (տեսանյութ)«Օրիո'րդ, որտեղ սովորել եք, մենք դաս ենք տվել», «Սրա համար ԵՄ պառլամենտում ձեզ դիտողություն կտային» (տեսանյութ)«Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ են»․ հատուկջոկատայիններն առգրավել են Արցախի նախագահի ծառայողական մեքենանՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Բաքվում Ռուսաստանի դեսպանՈՒՂԻՂ․ Առանց արտաքին վեկտորի, ո՞ւր ես գնում, սրբազան ջան․ Հայկ ԲաբուխանյանՀովհաննես Ազոյանն էլ, պարզվում է, եկել էր ԱԺ և ուզում էր դեպի Եվրոպա գնալ (տեսանյութ)ՇՏԱՊԵՔ. Աստղիկ ԲԿ առաջատար մասնագետները Տաշիրում ենՄի լավ բան կա՝ ակնհայտ է մեր հարևանի` Թուրքիայի մերձեցումը ԵՄ-ին. ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Չարենցավանում․ ապտակելուց սկսված կռվի մասնակիցների թիվը անցնում է 1 տասնյակըՇՏԱՊ. Իրավապահներն այս պահին կոտրում են Արցախի Հանրապետության ներկայացուցչության դարպասներըՀունիսի 21-ի աստղագուշակԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԴիմակավորված ոստիկանները կոտրում են Արցախի ներկայացուցչության դուռը. կադրերԻսրայելը ՀՀ դեսպանին կանչել է ԱԳՆ և «խիստ նկատողություն» հայտնելԱդրբեջանցիների դիրքերը՝ Ոսկեպարի եկեղեցու տարածքից (տեսանյութ)Պարո'ն Բաբաջանյան, ՀՀ ԱԺ-ում պետք է ՀՀ դրոշը լինի, ոչ թե ԵՄ, ես խնդրել էի ձեզ. Եղոյան (տեսանյութ)Այո՛, խնդրում եմ ՀՀ իշխանություններին ԵՄ-ին միանալու հանրաքվե անել. Արամ Սարգսյան (տեսանյութ)Հուսով ենք՝ Երևանը կհստակեցնի իր կարգավիճակը կազմակերպությունում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍրբազանը համակիրների հետ Կիրանցում է. զրուցում է բնակիչների հետԻ՞նչ գին է վճարելու Հայաստանը. Եղոյանը կոչ է անում ԵՄ-ի մասին քարոզչական թեզեր դաշտ նետելու փոխարեն դրա գինն ասել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ հայտարարությունըԱդրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ. ԱԱԾՀեծանվային էժանագին շոուները գուցե ջրեին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода