Պուտինի այցը Փհենյան շատ բան փոխեց աշխարհում Անգամ աչքի առաջ կրկնվող պատմությունից դաս քաղել չկարողացանք Տրանսպորտի ուղեվարձը հունվարից կթանկանա. նախագիծն օրակարգում է Ֆիքսվել է ФАБ-3000 ավիառումբի նոր հարվածը ուկրաինական հենակետին (Տեսանյութ) ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ Պեսկով Պաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրա Ռուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. Պուտին Տեսնես սրանք խաբելուց բացի էլ բան գիտե՞ն Բելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին Հայտնի է, թե երբ կթանկանա Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը

Հոգեւորականը կարո՞ղ է հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ. պարզաբանում է սահմանադրագետը

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավապաշտպան ԳՈՀԱՐ ՄԵԼՈՅԱՆԸ:

Սահմանադրության համաձայն` ՀՀ-ում եկեղեցին անջատ է պետությունից: Այս դեպքում՝ հնարավո՞ր է, որ Բագրատ սրբազանը դառնա վարչապետի թեկնածու, եթե պատգամավորներն անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի դեմ:

— Մեր Սահմանադրության մեջ նման նշում չկա, որ պետությունը եկեղեցուց անջատ է։ Պարզապես, մեր պետությունը Հայ Առաքելական Եկեղեցուն նվիրված առանձին կարգավորում ունի, որի համատեքստում ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցին ճանաչվում է որպես Ազգային եկեղեցի բացառիկ առաքելությամբ՝ մեր ազգային մշակույթի զարգացման, հոգեւոր կյանքում, ազգային ինքնապահպանության հարցով։ Այսինքն՝ այդպիսի կարգավորում, որ եկեղեցին անջատ է պետությունից, դա զուտ մեկնաբանման հարց է եւ հստակ այդպիսի սահմանում մեր Սահմանադրությունը չի պարունակում։ Եվ երկրորդ՝ որեւէ բացառություն չկա սահմանված, որպես սահմանափակող մաս, որ հոգեւորականը չի կարող հանդիսանալ բարձրաստիճան պաշտոնատար անձ, լինել որեւէ ընտրովի կամ նշանակովի պաշտոնի, քանի որ ըստ պաշտոնների անվանումների, պաշտոնների անձնագրերի կամ սահմանափակումների ցանկերի՝ դրանց թվում չկա հոգեւորականը, իսկ տվյալ դեպքում՝ Բագրատ սրբազանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի։ 

Բագրատ սրբազանն իր խոսքում նշել էր, որ խորհրդարանական ընդդիմության ձայներին պակասում է 20 ձայն, որպեսզի անվստահության՝ իմպիչմենթի գործընթաց սկսվի Նիկոլ Փաշինյանի դեմ: Այժմ եթե այդ 20 պատգամավորները ՔՊ-ից գտնվեցին, ի՞նչ է լինելու հետո:

— Անպայման պետք է ներկայացվի վարչապետի թեկնածու, քանի որ եթե անվստահություն հայտնելու գործընթաց է մեկնարկում՝ մեր երկրի Սահմանադրական կարգավորումների համատեքստում նախատեսվում է անվստահության գործընթաց, որը մեկնարկում է իր ձեւով, եւ լինում է ԱԺ-ի որոշման նախագիծ։ Այդ նախագծի մեջ վարչապետին անվստահություն հայտնելուն զուգահեռ՝ պարտավոր են նշել նոր թեկնածուի անունը։ Դա Սահմանադրական պահանջ է։ 

Տիկին Մելոյան, փաստորեն, արդյունքում այս Ազգային ժողովը դեռ չի՞ լուծարվի, այլ, պարզապես, կունենանք անցումային կառավարությո՞ւն:

— Տեսեք, եթե ոչինչ տեղի չի ունենում, բայց, այնուամենայնիվ ընդունվում է այս նախագիծը, ընթացակարգը հետեւյալն է՝ ստորագրությունները հավաքելուց հետո անհրաժեշտ է 48-72 ժամվա ընթացքում քվեարկություն հրավիրել, եւ նախագիծը ներկայացնելու համար պետք են 1/3-ի ձայները։ Այսինքն՝ 36 պատգամավոր պետք է ստորագրեն, որպեսզի շրջանառության մեջ դրվի, այնուհետեւ հաջորդ փուլը՝ քվեարկությունը, անվանական պետք է տեղի ունենա, եւ անվանական քվեարկության արդյունքում պետք են կեսից ավելի ձայներ։ Այսինքն՝ 54 պատգամավորի ձայն, եւ արդյունքում կա՛մ չի ընդունվում նախագիծը, որից հետո 6 ամսվա ընթացքում կրկին իմպիչմենտի հնարավորության սահմանափակում է առաջանում վարչապետին, կամ՝ 2-րդ կարգով էլ, եթե ընդունվում է, արդեն ավտոմատ կերպով, այդ ընդունված որոշմամբ, տվյալ գործող վարչապետի լիազորությունները համարվում են դադարեցված, ու այդ նախագծում նշված պաշտոնատար անձը համարվում է նոր նշանակված վարչապետ, իսկ ԱԺ-ն չի լուծարվում դրա հիման վրա։

Այսինքն՝ ստացվում է այնպես, որ, միեւնույնն է, հաջորդ վարչապետին ընտրելու է իշխող ՔՊ-ն, որը խորհրդարանում մեծամասնություն է:

— Ամբողջապես այդպես չի ստացվում, որ ՔՊ-ն է ընտրում։ Բացի ՔՊ-ից, կա 36 պատգամավոր, որից 35-ը երկու ընդդիմադիր խմբակցություններն են, եւ կա մեկ անկախ պատգամավոր: Իսկ անհրաժեշտ է 54 պատգամավորի ձայն, հետեւապես, եթե հանենք 36-ը, ստացվում է, որ անհրաժեշտ է ընդամենը եւս 18 պատգամավորի ձայն։ Այսինքն՝ ստացվում է, որ ՔՊ-ն ձայների փոքրամասնությունն է ապահովում։

Ստեղծված իրավիճակում Դուք տեսնու՞մ եք 2018 թ.-ի սցենարով ընտրություն՝ երկու անգամ առաջադրվի վարչապետի թեկնածու եւ, ի վերջո, ընտրվի:

— Նախորդ անգամ հրաժարվեցին գործող իշխող ուժի պատգամավորներն այն ժամանակվա թեկնածու Նիկոլ Փաշինյանին ընտրել, ինչի արդյունքում արդեն իրենք շատ կոպիտ միջոցների գնացին։ Եթե կհիշեք հենց այն ժամանակ հրապարակեցին Հանրապետական խմբակցության պատգամավորների հեռախոսահամարները, սեւ ժապավենների ակցիաներ իրականացրին մարդկանց բնակավայրերում եւ դիմեցին հակաիրավական բնույթի քայլերի։ Առավել շատ հակաբարոյական գործողություններ եւ ակցիաներ իրականացրին, եւ այդ հանրային ճնշման հետեւանքով, այնուամենայնիվ, ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ ներկուսակցական, քաղաքական որոշում կայացրին եւ այնքան ձայներ տվեցին, որպեսզի ապահովեն այդ ժամանակվա թեկնածու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ Այժմ արդեն կոնսենսուս կա։ Օրերս նույնպես մենք տեսանք, թե որքան մարդ հավաքվեց Հանրապետության հրապարակում: Բավական զարմանալի էր, քանի որ անհավանական քանակի ուսանողներ եւս միացան երթին, եւ կրկին հրապարակում բազմաքանակ երիտասարդություն նկատեցինք: Այսինքն՝ ակնհայտորեն հանրային կոնսենսուս է ձեւավորվել, որ տվյալ ուժը պետք է դադարեցվի: Եվ Նիկոլ Փաշինյանը եթե մեր ներքին կայունության նկատմամբ ուշադրություն ունենա, ու եթե իրենք իրապես հայամետության եւ հայապահպանության առաջ խնդիր ունեն, հենց իրենց հրաժարականը հնարավորություն է մեր պետության եւ ազգի համար, քանի որ իրենք են այդ կապիտուլյացիոն ակտը եւ ոչ հայամետ պայմանները ընդունող ուժը, ու իրենց փոփոխությունը բանակցային սեղանին առնվազն նոր քայլերի, նոր դիվանագիտական պայմանավորվածությունների հնարավորություն էր։ Մինչդեռ իրենք մինչեւ վերջ շարունակեցին աթոռատենչությունը, որի ադյունքում միայն 44-օրյա պատերազմի հետեւանքները մեզ համար արդեն շատ «չնչին» կորուստներ էին համարվում։ Թեպետ` դա հակառակ իմաստով, քանի որ մենք հազարավոր զոհեր ունեցանք։ Դրան արդեն հաջորդիվ շարունակեցին մեր Արցախի ամբողջական կորուստը, ջերմուկյան մարտերը, Հայաստանի 3 մարզերում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը։ Մի խոսքով, արդեն տասնյակից ավել հստակ օրինակներ կան, որ իրենք մի շարք բնագավառներում, որպես քաղաքական ուժ, ձախողել են, եւ այդ ձախողումը շարունակվելու է։ Այսինքն՝ իրենք, անգամ ունենալով «բարեկամական» կամ «գործընկերային» հարաբերություններ Ադրբեջանի հետ եւ մեզ խոստումներ տալով այդ խաղաղության դարաշրջանի վերաբերյալ, զուգահեռ անդադար ունենում ենք զոհեր յուրաքանչյուր շաբաթվա կտրվածքով: Այսինքն՝ կրկին ստում են։ Դրան զուգահեռ իրենք դեռ չեն ապահովել Ադրբեջանի կողմից գրավոր ստանձնած մարտավարությունը՝ մեր գերիների վերադարձը։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



ԵՎՐՈ-2024. Ավստրիան հաղթեց Լեհաստանին(տեսանյութ)Պուտինի այցը Փհենյան շատ բան փոխեց աշխարհումԱնգամ աչքի առաջ կրկնվող պատմությունից դաս քաղել չկարողացանքԵՎՐՈ-2024. Ուկրաինան կամային հաղթանակ տարավ(տեսանյութ)Տրանսպորտի ուղեվարձը հունվարից կթանկանա. նախագիծն օրակարգում էՖիքսվել է ФАБ-3000 ավիառումբի նոր հարվածը ուկրաինական հենակետին (Տեսանյութ)ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, Ուկրաինան պետք է լինի օրակարգում․ ՊեսկովՊաղեստինը ճանաչելու Երևանի որոշումը լուրջ հետևանքներ կունենա ՀՀ-ի և Իսրայելի հարաբերությունների վրաՌուսաստանը պատրաստ է Եվրասիայում անվտանգության հարցերը քննարկել բոլոր կողմերի, այդ թվում՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ. ՊուտինՏեսնես սրանք խաբելուց բացի էլ բան գիտե՞նԲելառուսը բողոքի նոտա է հղել Հայաստանին Հայտնի է, թե երբ կթանկանա Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը Նոր դաժան մանրամասներ են հայտնի դարձել 4 մարդու կյանք խլած վթարիցՔՊ-ականներին ավելի շատ անհանգստացրել է շեֆի անսովոր ուրախ տրամադրությունը. ԲԱՄԲԱՍԱՆՔԹուրքից թուրքը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍուրո, ինչո՞ւ գացիրԱշխարհ կանգնիր, իջնող կա. ԶԱՐՄԱՆՔԹուրքիայի ԱԳՆ-ն ողջունում է Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Հայաստանի որոշումըԱյժմ այնպիսի պահ է, որ պետք է շեշտենք, թե որտե՞ղ ենք եւ ո՞ւմ հետեւից ենք գնում. Գագիկ ՀարությունյանՀՐԱՏԱՊ. ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃՈՒՄԵրևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակըԱդրբեջանի խորհրդարանը խնդրել է Ալիևին արտահերթ ընտրություններ նշանակելԲագրատ Սրբազանը Ոսկեպարում չի գտել ցանկապատը, որը Փաշինյանը ցույց է տվել սյունեցիներին (տեսանյութ)Շահրամանյանի մեքենան առևանգելը քաղաքական ուղերձ էր Բաքվին, որ հրամանները կատարում են (տեսանյութ)Հուլիսի 1-ից կարգելվի 15 տոննա և ավելի մեծ բեռնվածությամբ տրանսպորտային միջոցների մուտքը ԷջմիածինՑանկապատ չկա, խաբել են ձեզ, դեռ մեզ մոտ նման բան չկա, գոյություն չունի. ոսկեպարցի«Բոլորս քեզ այնքան շատ ենք սիրում». Քեյթ Միդլթոնն արքայազն Ուիլյամին շնորհավորել է 42-ամյակի կապակցությամբ՝ հրապարակելով ուշագրավ լուսանկարԱրցախի նախագահի մեքենան քրեական վարույթի շրջանակում ենք առգրավել, մնացածը նախաքննական գաղտնիք է (տեսանյութ)«Օրիո'րդ, որտեղ սովորել եք, մենք դաս ենք տվել», «Սրա համար ԵՄ պառլամենտում ձեզ դիտողություն կտային» (տեսանյութ)«Մեր գործողություններն ամբողջովին իրավաչափ են»․ հատուկջոկատայիններն առգրավել են Արցախի նախագահի ծառայողական մեքենանՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը. Բաքվում Ռուսաստանի դեսպանՈՒՂԻՂ․ Առանց արտաքին վեկտորի, ո՞ւր ես գնում, սրբազան ջան․ Հայկ ԲաբուխանյանՀովհաննես Ազոյանն էլ, պարզվում է, եկել էր ԱԺ և ուզում էր դեպի Եվրոպա գնալ (տեսանյութ)ՇՏԱՊԵՔ. Աստղիկ ԲԿ առաջատար մասնագետները Տաշիրում ենՄի լավ բան կա՝ ակնհայտ է մեր հարևանի` Թուրքիայի մերձեցումը ԵՄ-ին. ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Ծեծկռտուք՝ Չարենցավանում․ ապտակելուց սկսված կռվի մասնակիցների թիվը անցնում է 1 տասնյակըՇՏԱՊ. Իրավապահներն այս պահին կոտրում են Արցախի Հանրապետության ներկայացուցչության դարպասներըՀունիսի 21-ի աստղագուշակԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԴիմակավորված ոստիկանները կոտրում են Արցախի ներկայացուցչության դուռը. կադրերԻսրայելը ՀՀ դեսպանին կանչել է ԱԳՆ և «խիստ նկատողություն» հայտնելԱդրբեջանցիների դիրքերը՝ Ոսկեպարի եկեղեցու տարածքից (տեսանյութ)Պարո'ն Բաբաջանյան, ՀՀ ԱԺ-ում պետք է ՀՀ դրոշը լինի, ոչ թե ԵՄ, ես խնդրել էի ձեզ. Եղոյան (տեսանյութ)Այո՛, խնդրում եմ ՀՀ իշխանություններին ԵՄ-ին միանալու հանրաքվե անել. Արամ Սարգսյան (տեսանյութ)Հուսով ենք՝ Երևանը կհստակեցնի իր կարգավիճակը կազմակերպությունում. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՍրբազանը համակիրների հետ Կիրանցում է. զրուցում է բնակիչների հետԻ՞նչ գին է վճարելու Հայաստանը. Եղոյանը կոչ է անում ԵՄ-ի մասին քարոզչական թեզեր դաշտ նետելու փոխարեն դրա գինն ասել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ԱԳՆ հայտարարությունըԱդրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ. ԱԱԾՀեծանվային էժանագին շոուները գուցե ջրեին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода