Շտապ. Անհայտ անձինք առեւանգել են Արթուր Վարդանյանին Փորձում են լեգիտիմացնել երկրի անկախ պետականությունը կորցնելու գործընթացը Եթե իմպիչմենթի համար անհրաժեշտ լիներ, իհարկե, ամեն ինչ կանեի, որ իմ ստորագրությունը դրվեր. Մարտուն Գրիգորյան Մանիպուլյացիաների մեծն մասնագետ փաշինյանը չի գտել տարբերակ. Մամիջանյան Ինչպես մեղմել մեջքի հատվածի մկանային ցավերը Քաղաքապետարանը գցո՞ւմ է վրայից պատասխանատվությունը. «Իրավունքի» ահազանգի հետքերով Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստին Ադրբեջանը ԵՄ-ի հետ քննարկում է ունեցել «տարածաշրջանում խաղաղության շուրջ»․ հայտարարություն են արել Ինչ են քննարկել ԱԺԲ-ականները Բագրատ սրբազանի հետ ՌԴ-ն պատրաստվում է ահաբեկիչներ ճանաչել ուկրաինական բանակը եւ ուժեյին կառույցները

«Եվրատեսիլ»-ն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը

Մշակութային

Թվում էր, որ վերջում էլ մասնակիցներից մեկին կզոհաբերեն հենց բեմում ու կխմեն նրա արյունով հաղթողի կենացը... Ահա այսպես` սատանիստական ռիտուալներով, ԼԳԲՏ դրոշներով ու կոնչիտաներով, «անտռուսիկ» կատարողներով՝ այն էլ մեծ խաչի նմանվող բեմի վրա, Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը, թեպետ այս դեպքում այն ավելի ճիշտ՝ ամենինչատեսիլ էր, ինչը վտանգավոր էր դիտել երեխաներին, հղիներին ու ծերերին, ինչպես նաեւ սրտային խնդիրներ ունեցողներին:

ԻՌԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ՆԱՎՍԸ ՏԵՂ ՀԱՍԱՎ

Միանգամից նշենք, որ մրցույթում հաղթեց Շվեյցարիան՝ Նեմոյի «Ծածկագիր» երգով: Սատանիզմի տարրերով ամենաայլանդակ երգի կատարողներն էլ, որոնք ներկայացնում էին Իռլանդիան, շտապեցին Նեմոյին թագադրել փշե փսակով: Նա էլ այդպես բարձրացավ բեմ ու արդեն հաղթած, կրկին երգելով իր երգը՝ կոտրեց եվրատեսիլյան բյուրեղապակյա մրցանակը: Տպավորություն էր, որ իռլանդացիների նավսը տեղ հասավ.... Ավելին՝ իռլանդական կարման Նեմոյին հասցրեց հիվանդանոց: Մրցույթի ավարտից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ուշագնաց է եղել, եւ վերջինիս ստիպված են եղել հիվանդանոց տեղափոխել: Սակայն, եվրատեսիլյան լուրերը փաստում են, որ իրականում ոչ թե գիտակցությունն է կորցրել, այլ վերջնականապես տղամարդկությունը, որովհետեւ կարճ շրջազգեստով բեմում ելույթ ունեցած Նեմոն հետեվրատեսիլյան միջոցառումներին արդեն հանրության առաջ հայտնվեց, կարծես թե, տունը մնացած մորաքրոջ օժիտի մեջ գտնված փոռիկներով զգեստով:

Ո՞ՒՄ ԷԻՆՔ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՏՎԵԼ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՉՀԱՂԹԵՑ

Ինչեւէ, չմոռանանք ընդգծել, որ այս տարի «Եվրատեսիլ»-ում` երկրորդ տեղում Խորվաթիան էր, երրորդում՝ Ուկրաինան: Իսկ Հայաստանը՝ «Լադանիվա» խմբի «Ժակո» երգով, հայտնվեց 8-րդ հորիզոնականում: Հատկանշական էր այն, որ ոչ մի երկիր, ինչպես նախորդ տարի, այդպես էլ այս տարի իր ամենաբարձր 12 միավորը չտվեց Հայաստանին ու, փառք Աստծո: Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ մեր երկիրը չհաղթեց, եւ ստիպված չեղանք սրբապիղծների ու սատանիստների մի հատ էլ Հայաստանում ընդունել (առանց այն էլ մեր երկրում այնպես չէ, որ չկան): Ի դեպ, եթե «Ժակո» երգի հերոսուհին՝ իր ազատամիտ, անհաղորդ ու անտարբեր, միեւնույն ժամանակ, ուրախ-զվարթ պահվածքով մինչեւ մրցույթը հիշեցնում էր կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց կանգնեցված, այսպես կոչված, «Անվախ աղջկա» արձանիկին, որը դարձել է ֆեմինիստների սիմվոլը, եւ այս առումով նաեւ խիստ քննադատելի էր այդկերպ ներկայանալն աշխարհին, ապա եվրատեսիլյան բուն մրցույթը ցույց տվեց, որ այլ երկրներն այն կարգի են այլասերել այս բեմում ներկայանալու բովանդակությունը, որ տպավորություն էր, թե մեջներից ամենաադեկվատը Ժակոն էր: Ավելին՝ նախորդ տարի, եթե Հայաստանը հազիվ զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը, ապա այս տարի «Լադանիվա» խումբը հայտնվեց տասնյակում:

ՀԵՏՈՒՅՔԸ ԲԱՑ ՖԻՆԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՆՔԻՑ, ԻՀԱՐԿԵ, ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ՉԷՐ ԸՆԿՆԵԼՈՒ

Անդրադառնանք եւս մի քանի երկրների ելույթներին, որպեսզի վերջապես պարզ լինի, թե ինչու է պետք առհասարակ մերժել «Եվրատեսիլ»-ին Հայաստանի մասնակցությունը եւ թույլ չտալ, որ այն հեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ:

Այսպիսով՝ ֆին դիջեյը, որը հանդես է գալիս Windows95man բեմական անունով եւ երգիչ Հենրի Պիիսպանենին իբրեւ երգում էին No Rules թրեքը՝ ներկայացնելով Ֆինլանդիան: Մինչդեռ ավելի շատ ներկայացրին ֆին դիջեյի մերկ հետույքը, իսկ եվրատեսիլյան օպերատորները փորձում էին հանդիսատեսից թաքցնել գոնե արտիստի ավելի ինտիմ մասերը։ Ցուցադրության ավարտին մերկ Windows95man-ի համար երկնքից ոչ թե երեք խնձոր, այլ կարճ ջինսե շորտ ընկավ: Ցավոք, Իսպանիայի պատվիրակի դեպքում այդպես էլ երկնքից շորտեր չընկան, եւ իսպանացի երգչուհու շուրջ պարող «տղաները» այդպես էլ մնացին ստրինգերով ու բարձրակրունկ կանացի կոշիկներով: Ի դեպ, եթե Ֆինլանդիան ներկայացնող պատվիրակը՝ առանց անդրավարտիք էր, Սլովենիան ներկայացնող երգչուհին էլ, մնացել էր առանց կրծքկալի ու գրեթե նուդիստական մերկ-փարթի էր կազմակերպել բեմում:

Բայց սա դեռ ամենահետույքայինը չէր այս մրցույթում: Օրինակ, մինչ Մեծ Բրիտանիան ներկայացնող երգիչ Օլլի Ալեքսանդրը երգում էր, նրա հետ բեմում պարող կիսամերկ տղաները գրեթե բռնաբարում էին միմյանց: Եվ քանի որ խոսքը հասավ բռնաբարությանը, կրկին հիշենք Իռլանդիան ներկայացնող Բեմբի Թուգին, որը կախարդությամբ ոգեշնչված՝ սատանիստական ռիտուալ էր իրականացնում խաչաձեւ բեմում՝ տնքոցներով, աննորմալ կերպարներով ու մոմերով: Այո՛, եթե նախկինում սիմվոլիկաներով էին միայն պրոպագանդում սատանիզմ, հակաքրիստոնեություն ու համասեռամոլություն, ապա հիմա անթաքույց ու լկտի հարձակման են անցել:

Ի դեպ, մրցույթի վերջում էլ իբրեւ այս բոլոր այլանդակությունների ամփոփում՝ բեմում հայտնվեց հայտնի եվրատեսիլյան ավստրիացի տրանսգենդեր, մորուքավոր Կոնչիտա Վուրստը եւ կատարեց Աբբայի հիթերից մեկը: 

«Գոնե հիմա հասկացա՞ք ազգայինից կտրվելու վտանգներն ու ազգայինը «ատամներով պահելու» կարեւորությունը», - անդրադառնալով վերոնշյալին՝ գրում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ:

ԻՍԿ ԴԱՀԼԻՃԻՑ ԼՍՎՈՒՄ ԷԻՆ «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՂԵՍՏԻՆԻՆ» ՎԱՆԿԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Էլ ինչ «Եվրատեսիլ»՝ առանց քաղաքականության: Եվ խոսքն ամենեւին էլ այն մասին չէ, որ Ռուսաստանին այս տարի եւս թույլ չտվեցին մասնակցել այս մրցույթին, նրանց միայն կարելի է նախանձել այս հարցում: Հատկապես, որ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է. «Եվրատեսիլ 2024»-ը գերազանցեց ցանկացած օրգիա կամ ծիսական սրբապղծություն: Արեւմտյան Եվրոպան սովորականի պես շարունակում է թաղել ինքն իրեն, անակնկալներ չկան»:

Նշենք, որ մինչեւ եզրափակչի մեկնարկը՝ Շվեդիայում բողոքի ակցիաներ տեղի ունեցան մրցույթին Իսրայելի մասնակցության դեմ։ Ցուցարարները դատապարտում էին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները: Ըստ միջազգային լրահոսի, ցուցարարների թիվը շուրջ 12 հազարի էր հասել: Ավելին՝ իսրայելցի երգչուհի Էդեն Գոլանի ելույթի ժամանակ դահլիճից սուլում էին եւ վանկարկում՝ «Ազատություն Պաղեստինին»:

Դե իսկ Նիդերլանդների ներկայացուցիչը եզրափակիչ փուլից ժամեր առաջ հեռացվել է «Եվրատեսիլ» մրցույթից: Ընդ որում՝ մրցույթի 68-ամյա պատմության մեջ առաջին անգամ է, որ մասնակիցը որակազրկվել է հնգօրյա միջոցառման մեկնարկից հետո: Պատճառը եղել է մրցույթի նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը, որը ոստիկանությունը դեռ քննում է: Ավելի վաղ շվեդական SVT հեռուստաընկերությունը հայտնել էր, որ դեպքը կարող է տեղի ունեցած լինել լուսանկարչի հետ ֆիզիկական բախման պատճառով. երգիչը պարզապես չի ցանկացել, որ կուլիսներում անհարմար պահի իրեն լուսանկարեն: Իսկ մեկ այլ լրատվամիջոցի փոխանցմամբ՝ բուն պատճառը եղել է Իսրայելի եւ Նիդերլանդների մասնակիցների միջեւ վեճը, որը կրկին կրել է քաղաքական բնույթ: Լրագրողը հարցրել է Իսրայելի ներկայացուցիչ Գոլանին, թե արդյոք նա մտածել է այն մասին, որ մրցույթին իր ներկայությունը կարող է վտանգի ենթարկել մյուս մասնակիցներին ու ներկա երկրպագուներին, ինչին միջամտել է ասուլիսը վարողը եւ ասել՝ երգիչը պարտավոր չէ պատասխանել այդ հարցին, եթե չի ցանկանում: Իսկ Նիդերլանդների ներկայացուցիչ Յոստ Քլայնին, որը նստած է եղել նրա կողքին, թեման թեժացրել է՝ ասելով՝ «ինչո՞ւ ոչ»:

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ` ԲՈՅԿՈՏԵԼ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ»

Քաղաքականությունը քաղաքականություն, բայց այստեղ ավելի էական է այս մրցույթի բարոյական կողմը, ավելի ուղիղ ասած՝ դիվային շոուի մաս չդառնալը: Ինչ կատարվեց այս տարի եվրատեսիլյան բեմում, թերեւս օրակարգային հարց է դարձնում, որ ոչ թե քննարկման առարկա լինի, այլ որպես անհրաժեշտություն բարձրացվի մեկընդմիշտ «Եվրատեսիլ»-ից հրաժարվելու հարցը, իսկ ծախսվող միլիոնավոր գումարները ներդնել երկրի ավելի կարեւոր նպատակների համար: Ընդ որում՝ տեղին է հիշել, որ բազմիցս խորհրդարանական ամբիոնից ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ զգուշացնում էր, որ «Եվրատեսիլ» մրցույթն ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը:

«Ակնհայտ է, որոշ ուժեր փորձում են աշխարհում վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց համար հարթակ են դարձրել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական պետք է լինի, որ մեր երկիրը մասնակցում է համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` բոյկոտել «Եվրատեսիլը»,- հորդորել էր Հ. Բաբուխանյանը դեռեւս տարիներ առաջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Մեր Հին Երևանից մի փոքրիկ հիշողություն․ լուսանկար, որում սեր կարՇտապ. Անհայտ անձինք առեւանգել են Արթուր ՎարդանյանինՓորձում են լեգիտիմացնել երկրի անկախ պետականությունը կորցնելու գործընթացըԵթե իմպիչմենթի համար անհրաժեշտ լիներ, իհարկե, ամեն ինչ կանեի, որ իմ ստորագրությունը դրվեր. Մարտուն ԳրիգորյանՄանիպուլյացիաների մեծն մասնագետ փաշինյանը չի գտել տարբերակ. ՄամիջանյանԻնչպես մեղմել մեջքի հատվածի մկանային ցավերըՔաղաքապետարանը գցո՞ւմ է վրայից պատասխանատվությունը. «Իրավունքի» ահազանգի հետքերովԱրարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստինԱդրբեջանը ԵՄ-ի հետ քննարկում է ունեցել «տարածաշրջանում խաղաղության շուրջ»․ հայտարարություն են արելԻնչ են քննարկել ԱԺԲ-ականները Բագրատ սրբազանի հետՌԴ-ն պատրաստվում է ահաբեկիչներ ճանաչել ուկրաինական բանակը եւ ուժեյին կառույցներըՎրաստանն ակտիվորեն հեռանում է Արևմուտքից. երկրում կարգելվի ԼԳԲՏ-ների հանրային քարոզչությունըԿիմ Չեն Ինին այցելելով, Պուտինը միաժամանակ մի քանի «նապաստակ խփեց»Հայաստանը` անդունդից մեկ պակաս վիճակումԲաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի. Սուրենյանց«ՀԱՂԹԵՑԻ ԽԵՂԴՈՂ ՀՆԱՐՔ ԿԻՐԱՌԵԼՈՎ». ԳՐԵՓԼԻՆԳԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ՍԱՐԳԻՍ ՎԻՐԱԲՅԱՆ։Կուլ տրված մեկ ծամոնը վնաս չի պատճառի առողջությանը. LifeScience Այս ժամանակահատվածում շատ մարդկանց երեսներ պարզվեցին. Անաստաս Իսրայելյան «Случай чего» Ավինյանը կամաց-կամաց իր գլխի ճարը տեսնում է. ԲԱՄԲԱՍԱՆՔԱնցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, քննարկվեց տարեկետման տրամադրման հարցերըՈւղեղն ինչիս ա պետք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱյն, ինչ տեսել ենք 2020-ին ու դրանից հետո՝ բանակի սրբացման պատճառն է. տրվել ենք նրան, որ բանակը սրբություն է, չկպնեք հանկարծ. Նիկոլ ՓաշինյանՇՏԱՊ. Արտակարգ իրավիճակ՝ ԱռինջումԲա մի ամիս փողոցը եռացնելն ի՞նչ նպատակ ուներ. ԶԱՐՄԱՆՔ«ՀՀ-ն դիմում է քաղաքական մանիպուլյացիաների՝ փորձելով ստեղծել խաղաղ երկրի իմիջ»․ Ադրբեջանի ԱԳՆՆոր մանրամասներ Ֆազի սպանությունից. Ոնց էին բնшկիչները փшխչում կրшկոցներից՝ «ՖԱԶԻ» uպшնությшն ժամանակՖրանսիայից գնված 36 CAESAR թնդանոթները ՀՀ կմատակարարվեն առաջիկա 15 ամսում․ Le Figaro-ի փոխտնօրենՈր անընդհատ գրում ենք 10 մլն հայ, մի տեղ կա՞ այդ հայերի ցուցակը. Նիկոլ Փաշինյան Շապիտո-կրկեսն Ազգային ժողովումԱյն, ինչ տեսել ենք 2020-ին ու դրանից հետո՝ բանակի սրբացման պատճառն է. տրվել ենք նրան, որ՝ հո՜պ, բանակը սրբություն է, չկպնեք հանկարծ այդ սրբությանը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ իրական և տևական խաղաղության իր պայմանըՆոր լույս է վառվել, ծնվել է պատերազմում զոհված Արգիշտի Ստեփանյանի եղբայրը՝ ծնունդ որն ապրելու հույս է տալիսՏաճատ Վարդապետյանի գործողությունները եղել են իրավաչափ. Հայտնի փաստաբանը նախկին պատգամավորի գործի մասինԱյսօր առավոտյան իր տանից առևանգել են 44-օրյայի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորըՀՀ-ն չպետք է որպես սրբապատկեր ընկալել, որի առաջ մոմ են վառում, դա կենդանի օրգանիզմ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Դոլարը և ռուբլին թանկացել են․ ինչպիսին են տարադրամի շուկայի փոփոխություններըՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Լյուքսեմբուրգ Ինչ է նվիրել Պուտինը Կիմ Չեն ԸնինԲաքվում որոշել են «շատ հակիրճ» արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությանըԱռինջ գյուղում խմելու ջուրը մի քանի օր է ողողել է մի ամբողջ թաղամաս, «Վեոլիա ջուրը» դեռ խնդրին լուծում չի տվելՎեհափառն ինձ ասել է՝ քո անձնական որոշումն է. իմ անձի համար մտահոգություն է ունեցել. Սրբազան (տեսանյութ)Ֆրանսիան զինվшծ էսկալացիայի հերթական փուլն է հրահրում Հրվ. Կովկասում. ԶախարովաՌուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. ԶախարովաԻրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրինՓարիզը ոչ թե ՀՀ շահերից է ելնում, այլ հրահրում է զինված հակամարտություն. ՌԴ ԱԳՆՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ֆրանսիայից Caesar հաուբից գնելու Հայաստանի ծրագրերըԵկել է ամենակրիտիկական փուլը, մենք տանուլ ենք տալիս այս պատերազմը. ուկրաինայի գումարտակի հրամանատար (ՎԻԴԵՈ)ՇՏԱՊ. Ոստիկանության Նորք Մարաշի բաժնում տղամարդու սիրտը կանգ է առել. կանայք ներխուժել են բաժին ու ծեծկռտուք սարքելՈւկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացառված է. ՌԴ ԱԳՆ«Գառնի'կ, էնտուզիազմով խոսի, շատ ես խաղաղվել», «Դե միշտ ասում եք՝ խաղաղվեք, խաղաղվել եմ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода