Դօկ Կուսակցության լրատվականը անդրաարձել է Առաքել Մովսիսյանի /Շմայսի/ եղբոր որդի Ռոբերտ Մովսիսյանին Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով Անչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանը Նման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. Շարմազանով Զելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա «Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video) Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին

Լինել, թե՞ չլինել. սա է Նիկոլի խնդիրը

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը, որը մեկ իրեն Պապ թագավորի կերպարում է զգում, մեկ` Հիսուս Քրիստոսի, հիմա էլ որոշել է խաղարկել Շեքսպիրի դանիական արքայազնի` Համլետի կերպարը: Եվ ահա, երբ վերջին վեց տարվա ընթացքում վերջապես թվում է, թե մազից է կախված իշխանության ղեկին իր մնալ-չմնալու հարցը, նա որոշեց մասնակցել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կազմակերպած գագաթնաժողովին Դանիայում: Թերեւս այստեղ է, որ պետք է կայանա վերջինիս մենախոսությունը` «Լինել, թե՞ չլինել», հրաժարական տալ, թե՞ չտալ, իհարկե, այս դեպքում` մտախոհ բռնելով ոչ թե Յորիկի գանգը, այլ սեփական գլուխը:

ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ԵՎՐԱՔԱՌՅԱԿԸ

Հայաստանյան ներքաղաքական խուռներանգ դաշտում թերեւս Նիկոլ Փաշինյանը մնացել է մեն-մենակ, անգամ իր սրտի եվրաքառյակը` Արման Բաբաջանյանի, Լեւոն Շիրինյանի, Տիգրան Խզմալյանի եւ Արամ Զ. Սարգսյանի ղեկավարած կուսակցություններն են երեկ համատեղ հայտարարությամբ հանդես եկել ու զգուշավոր, բայց քննադատել նիկոլական իշխանությանը: Վերջիններս իրենց վճռականությունն են հայտնել` ջանքեր գործադրել` «Հայաստանի ներքաղաքական կյանքի առողջացման, բարեփոխումների, մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի, հատկապես դատական եւ իրավապահ համակարգերում վեթինգի իրականացման գործում, որոնք մնում են չլուծված իշխանությունների անհետեւողականության եւ կադրային խնդրահարույց քաղաքականության պատճառով»: Սա առնվազն հուշում է, որ Նիկոլ Փաշինյանից վերջնականապես Արեւմուտքը հրաժարվել է` չնայած նրան, որ հին տալիք-առնելիքները հաշվի առնելով` եվրաքառյակը չի շտապում ուղիղ հնչեցնել նրա անունը կամ դնել հրաժարականի պահանջ: Ստացվում է, որ «կոնսենսուս մինուս մեկն» այլեւս իրականություն է: Մնում է գտնել, թե ով պետք է լինի այլընտրանքային վարչապետի թեկնածուն:

ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Հարցերի հարցը մնում է այն, թե ով պետք է լինի վարչապետի թեկնածուն, որի առաջադրմամբ էլ հնարավոր կլինի սահմանադրական ճանապարհով անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: Փաստն այն է, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարություններում, քաղաքագետների մեկնաբանություններում կարմիր թելով անցնում է այն դիրքորոշումը, որ ընդդիմության միասնական թեկնածուն կարող է լինել բացառապես Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանը, որն առաջնորդեց նոր սկիզբ առած շարժումը Կիրանցից մինչեւ Երեւան: Եվ որքան էլ փորձենք խուսափել 2018-ի իրադարձությունների զուգահեռներից, էլի գալիս ենք Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն գործարկված մի կոնցեպետին` կա՛մ Բագրատ սրբազանը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանում վարչապետի այլ թեկնածու չի ընտրվի: Ընդ որում` Բագրատ սրբազանն ուզի, թե չուզի, միեւնույնն է, սա է մնում միակ տարբերակը, այլապես շարժումը դատապարտված է տապալման: Թեպետ, օրինակ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյանի վարչապետի թեկնածուն պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն է, ինչի մասին նա հայտարարությամբ է հանդես եկել: Որոշակի տրամադրություններ ստուգելու համար այլ անուններ են շրջանառվում, նույն ընդդիմադիր տարբեր ուժեր, Նիկոլ Փաշինյանին թողած, սկսում են հարձակվել միմյանց վրա: Իսկ Բագրատ սրբազանը հեգնում է, թե լավ նորություն ունի. «Վարչապետի լավ թեկնածուների անուններ եմ առաջարկում, մրցակցությունը 2 հոգու մեջ է՝ Արսեն Թորոսյան եւ Տիգրան Ավինյան»: Կատակը կատակ, բայց նաեւ հարց է ծագում` իսկ ինչպե՞ս հաղթահարել սահմանադրական այն խոչընդոտը, որ Կանադայի քաղաքացիություն ունեցող Բագրատ սրբազանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, եթե այնուհանդերձ հենց ինքը լինի: Իրականում բարդ լուծումներ փնտրել պետք չէ: «Բագրատ արքեպիսկոպոսը իրավունք ունի հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից եւ առաջադրվել ՀՀ վարչապետ թեկնածու։ Ամեն ինչ շատ պարզ եւ օրինական է. Հրաժարվեելու պահից սկսած` վերանում է օրենքով սահմանված խոչընդոտը», - ասում է իրավաբան, միջազգայնագետ-քաղաքագետ Լիլիթ Մանասերյանը: Բայց այստեղ էլ կա մեկ ուրիշ վտանգ, ինչի մասին զգուշացնում է Հանրային կառավարման եւ քաղաքականության փորձագետ Հովհաննես Ավետիսյանը. «Եթե Բագրատ սրբազանը մտավ կառավարություն, եղած հզոր ռեսուրսը փոշիացվելու է, իսկ հնարավոր ձախողման դեպքում` երկրի միակ ազգային ինստիտուտը՝ Հայ Առաքելական եկեղեցին անզոր է դառնալու»: Մինչդեռ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լավատես է, ինչի մասին նա բարձրաձայնեց իր հերթական դատական նիստի ավարտին: Նա վստահեցնում է, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկած շարժումն անպայման հաջողելու է. «Իրավունք չունի չհաջողելու, որովհետեւ մեր երկրի վրա 6 տարի առաջ դրված սատանեական խաղադրույքի դեմ կարելի է պայքարել միայն խաչով։ Բայց միայն խաչակնքելը քիչ է, վստահ եմ, որ ժողովուրդն ավելի լայն պայքար է մղելու»:

«ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՆԿԱԼԻՔ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՊԱՅՔԱՐ Է ՍԱ »

Թվում է` իսկապես, ամեն ինչ շատ պարզ ու հեշտ է, բայց այն ինչ կատարվում է Բագրատ սրբազանի շարժման շուրջ, նաեւ որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս: Ինչպես քաղաքական մեկնաբան Անի Կարապետյանն է ասում. «Աղետը հետեւյալն է ` շատերը վերջին օրերին Աստծուն ճանաչեցին հանուն իշխանության»։ Ինչ խոսք, անհնար է չնկատել, թե ովքեր են սրբի դեմք հագած` փորձում պտտվել Բագրատ սրբազանի շուրջ, ասես, ձեռքն ում գլխին դնի, վաղը դառնալու է նախարար: Ընդ որում` նրանց շարքերում կան մարդիկ, որոնք մինչ այս մի բան էլ Եկեղեցուն էին քննադատում, իսկ երբ 2018-ին ձեւավորվել էր հակաեկեղեցական շարժում, չգիտես ինչու, այսօրվա ջերմեռանդ հավատացյալ դարձած մի շարք քաղաքական, հասարակական գործիչների ձեն-ծպտունը դուրս չէր գալիս: Ավելին` տպավորություն է, որ 2018-ին մեր երկրի գլխին Նիկոլ բերած մի հոգի կա` նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը մինչեւ այսօր քաղաքական գործիչներից միակն է, որ հրապարակային ներողություն է խնդրել ու չի խորշում առ այսօր էլ բարձրաձայնել, որ սխալվել է: Իսկ մնացյալն այնպես են իրենց պահում, կարծես, որեւէ մեղքի բաժին չունեն, որ երկիրը հասցրել են այս օրվան` 2018-ին իշխանափոխություն անելով, 2021-ին էլ մի հատ էլ վերընտրելով պատերազմում խայտառակ պարտություն կրած իշխանությանը: Այս առումով խիստ տեղին էր Բագրատ սրբազանի երեկ երեկոյան հերթական հավաքի ժամանակ արված շեշտադրումը. «Պետք է մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը հայտնենք Նիկոլ Փաշինյանին՝ ցույց տալու, որ չեն կարող մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել ու հանգիստ շարունակեն իրենց կյանքը: Նյութական ակնկալիք չունենալու պայքար է սա: Ոչ մի՛ պաշտոն, ո՛չ աթոռ ու նստարան, ո՛չ փող մի՛ ակնկալեք: Մեկը չմտածի, թե` ես ինչ-որ բան արեցի, դրա դիմաց այսինչ բանը պետք է ստանամ: Չկա՛ նման բան` ինձնից սկսած, բացառված է սա: Մենք հայրենիք ու պատիվ ունենք ստանալու, ուրիշ ոչ մի բան»: Ի վերջո, չմոռանանք, որ այս պայքարի նպատակն է Հայաստանը հանել առկա խորը ճգնաժամից, այլապես մինչեւ շատերի դարդն ու ցավն այն է, որ ամեն մեկի ներկայացուցիչը լինի հնարավոր անցումային կառավարությունում, Ադրբեջանը չի նստելու ու սպասի, մնացած տարածքներն էլ գրավելու է ու վերջակետ դնի: Այս մասին է նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի դիտարկումը. «Պաշտոններ կիսելը, աթոռներ բաժանելն այսօրվա թեմա չէ: Այսօր երկիրը կործանման եզրին է: Դրա համար եկեղեցին պետք է իր շուրջը հավաքի հայրենասիրական ուժերին: Բայց, ցավոք, այսօր չեմ տեսնում նրանց, որոնք շատ անգամ առաջին պլանով փորձում են մտնել այս նոր շարժման մեջ: Օրինակ, ԱԺԲ-ին ես չեմ համարում հայրենասիրական ուժ, իրենց քաղաքագետ համարող որոշ դեմքերի, որոնց երեխաները ապրում են Արեւմուտքում` նույնպես»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Դօկ Կուսակցության լրատվականը անդրաարձել է Առաքել Մովսիսյանի /Շմայսի/ եղբոր որդի Ռոբերտ Մովսիսյանին Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակովԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».ՕլուսեգունԻ՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստներըԱլիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner ZeitungՀայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկելԱյս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top