Ինչու Պուտինը ներկայացրեց «բանակցային վերջնագիր», քաջ գիտակցելով, որ չի կատարվի Եթե անգամ հաջողեն կոտրել ժողովրդին, Հայոց եկեղեցու գմբեթներն ու խաչերը մնալու են իրենց կոկորդին. Մարջան Ավետիսյան Սա մի մարդու անձնական վրեժխնդրության քաղաքական ֆարս է. Նաիրա Զոհրաբյան Երեք պատերազմի մասնակցես, չզոհվես, ու քաղաքում սենց սպանե՞ն… Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո. ՀԱԿ Իշխանությունը խոստացած ապագայի հեռանկարն ուղարկել է աղբանոց. Աբրահամյան Երկիրը տանում են գեոքաղաքական փակուղի, որից Հայաստանը միանշանակ դուրս չի գալու. Արա Վարդանյան Ստեփանակերտի քաղաքապետն արդեն տանն է՝ հարազատների կողքին ՔՊ-ականը կոչ է անում վերջ դնել ատելության մթնոլորտին Ախխ, Լուլու, Լուլու...

Զարմանք

Զարմանք

Փակե՛ք երեխաների աչքերն ու ականջները, որ չլսեն ու չկարդան այն, ինչ ասել է համալսարանն այդպես էլ չավարտած ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Նա սահմանազատման գործընթացը բացատրել է կրթության մասին իր պատկերացումներով: Ըստ նրա` սովորելը տառապանք է ՀՀ-ում, ինչը չպետք է լինի գերնպատակ: «Ի՞նչ ենք մենք սովորեցնում մեր երեխաներին. Մենք սովորեցնում ենք գիտելիքներ, որը մեզ սովորաբար սովորեցնում է ոչ թե ապրել, այլ չապրել: Սովորեցնում է ոչ թե ապրել ու վայելել կյանքը, ուրախանալ կյանքի վրա, այլ տառապել: Մեր կրթական ավանդույթի մեխը դա է, որ մենք պետք է երեխաներին սովորեցնենք՝ ինչպես տառապել: Նույնիսկ եթե չկա տառապանքի պատճառ, դու պարտավոր ես գտնել տառապելու պատճառ, բալիկ ջան: Պատուհանից նայի, գիրք կարդա, բանաստեղծություն կարդա, դասագիրք կարդա ու տառապի: Դա է մեր հիմնական նպատակը, որ դնում ենք մեր առաջ եւ հաջողությամբ իրագործում ենք: Այդտեղ մենք անգերազանցելի հաջողություններ ունենք»,- ասել է նա եւ ընդգծել. «Մեր տառապանքի փորձը պետք է մեզ ասի, որ պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չէ, ու մենք հիմա դրանով ենք զբաղված: Սահմանազատումը դրա համար է»: Ուրիշ էլ ո՞ւմ մտքով կանցներ, որ սահմանազատման հետեւանքով զրկվելով տնից, հողից ու գերեզմաններից, տառապելու փոխարեն` պետք է ուրախանալ: Ու այստեղ մի հատ` ցը՛մփ, ինչպես կասեր երբեմնի ընդդիմադիր Նիկոլը:

Ուշագրավ միջադեպ է երեկ տեղի ունեցել Կիրանցում։ Բնակիչների հետ, որոնք կրկին փակել էին միջպետական ճանապարհը եւ իրենց դժգոհությունն էին հայտնում սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրության հետ կապված, վիճաբանել է ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ: Բնակիչներին վրդովվեցրել էր, որ Նազարյանը եկել ու հորդորում էր` բացել փակած ճանապարհը։ Պահանջել էին, որպեսզի Նազարյանն ասի` արդյո՞ք ինքը միանում է ժողովրդի պահանջին։ Նա էլ այնքան է վրդովվել, որ անիծել է լրագրող Անի Գեւորգյանին ու վեճի բռնվել գյուղացիների հետ: «Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը»,- այս մասին շտապել է հայտնել խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Հետեւապես, հարց է ծագում` եթե Գ. Նազարյանը չի արտահայտում խմբակցության դիրքորոշումը, մանդատը պահում է, որ ի՞նչ անի: Թող վայր դնի, ինքն էլ ազատվի այդ գլխացավանքից, խմբակցությունն էլ ամեն անգամ կրակը չընկնի իր արտահայտած պրոնիկոլական մտքերի ձեռքը: Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու պրոցեսը խորհրդարանում տեղի չի ունենում, որովհետեւ Գեղամ Նազարյանի պես մտածող էլի՞ պատգամավորներ կան խորհրդարանական ընդդիմությունում:

Իսկ «ՀԱՅԱՔՎԵ» նախաձեռնության խորհուրդը հայտարարում է, թե հետեւողական են լինելու ՀՀ դատախազության եւ քննչական մարմինների` Սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց վերապահված լիազորությունների կատարման հարցում` հասնելով սահմանազատման անվան տակ ՀՀ տարածքից միակողմանի զիջումների համար բոլոր մեղավորների քրեաիրավական պատասխանատվությանը։ Ակամայից հարց է ծագում` նույնքան հետեւողական, երբ «Հայաքվեն» ստորագրություններ էր հավաքում ու վկայականներ բաժանում, վերջը ինչպե՞ս փրկեց Արցախը…

Զարհուրելի մի դեպքի մասին է բարձրաձայնել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը: Պարզվում է` երեկ անհնազանդության ակցիաների ժամանակ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ բերման է ենթարկել մի անչափահաս երեխայի: «Նրան արգելել են հավաքների մասնակցել, ասել են` ծնողներից կզրկենք քեզ»,- պատմել է Սրբազանը: Այս առումով թերեւս դժվար է չհամաձայնել ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանի հետ, ում գնահատմամբ` կա ոստիկան, որը «կյանքում իր ուղեղի կուսությունը չի խախտել որեւէ լուրջ ինֆորմացիայով…»:

Զարմացած է «Իրավունք»-ը



«Զենիթը» դարձյալ կփորձի ձեռք բերել Նաիր ՏիկնիզյանինՆախկինում իսկապես համ ու հոտ կար դպրոցական կյանքում․ հին ժամանակներԻնչու Պուտինը ներկայացրեց «բանակցային վերջնագիր», քաջ գիտակցելով, որ չի կատարվիԵթե անգամ հաջողեն կոտրել ժողովրդին, Հայոց եկեղեցու գմբեթներն ու խաչերը մնալու են իրենց կոկորդին. Մարջան ԱվետիսյանՀենց այսպես էլ ապրում էինք մեր սիրած քաղաքում․ ամեն ինչ հասարակ և գեղեցիկ էր «Կրասնոդարի» ֆուտբոլիստը տեղափոխվեց ՊՍԺՍա մի մարդու անձնական վրեժխնդրության քաղաքական ֆարս է. Նաիրա ԶոհրաբյանԵրեք պատերազմի մասնակցես, չզոհվես, ու քաղաքում սենց սպանե՞ն…Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո. ՀԱԿԻշխանությունը խոստացած ապագայի հեռանկարն ուղարկել է աղբանոց. ԱբրահամյանԵրկիրը տանում են գեոքաղաքական փակուղի, որից Հայաստանը միանշանակ դուրս չի գալու. Արա ՎարդանյանՍտեփանակերտի քաղաքապետն արդեն տանն է՝ հարազատների կողքինՔՊ-ականը կոչ է անում վերջ դնել ատելության մթնոլորտինԱխխ, Լուլու, Լուլու...Հնդիկ աստղագուշակը կանխագուշակել է Երրորդ աշխարհամարտի սկզբի ճշգրիտ ամսաթիվըՏարածաշրջանային իրողությունները կախված չեն ԱՄՆ-ից, առավել եւս՝ ՆիկոլիցԱյսպիսով՝ Նիկոլը խոստովանեց, որ ամեն ինչ արել է դիտավորյալԹայվանի անկախությունը կնշանակի պատերազմ. Չինաստանի պաշտպանության նախարարությունՀյուսիսային Կորեան Ռուսաստանին ուղարկել է գրեթե 5 միլիոն արկՄնացել է արանքում. Ընկեր ՓանջունիՄանդատը պահելու գինն այլեւս ստորացումն էՓաշինյանը մի այլ կերպ է ոգեւորվել. ԲԱՄԲԱՍԱՆՔԲերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ. Լիլիթ ԳալստյանՄոսկվան որպես բացահայտ ոչ բարեկամական քայլ է դիտարկում` հայկական պատվիրակության այցը ԲուչաԱռեւանգել ու պատանդ են պահում մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ կանանց. Գեղամ Մանուկյանն ահազանգում էՈւկրաինայի հարցով գագաթնաժողովին մասնակցելը համապատասխանում է Փաշինյանի ուղեգծին. ԶատուլինՀամա թե յոթ ծովի մերան է. ԶԱՐՄԱՆՔ3 կանայք հարձակվել են ոստիկանի վրա, հարվածներ հասցրել, հայհոյել և նրան մեղադրել են սպանության մեջՈւկրաինայի հարցով գագաթնաժողովին Երևանի մասնակցությունը տեղավորվում է Փաշինյանի ընտրած գծի մեջԱռաքելական եկեղեցին հայ ազգի փրկությունն է. Արամ Մարդիրոսեան Կրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըՆորագավիթում սպանված 26-ամյա Մհերը քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից էր․ news.amԴեպի Ռուսաստան հայկական արտահանման համար տնտեսական խոչընդոտներ այժմ չկան. ՀՀ էկոնոմիկայի նախարարՈրևէ արտասովոր միջադեպ չի եղել․ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հերքում են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունըՉէր վախենում հերթափոխի գնալ ամենավտանգավոր դիրքումԱրցախցի հայտնի «կամանդույուշին» որոշել է քայլ ձիով անելՓաշինյանը թիմակիցներին վստահեցրել է` կա «պլան Բ»Դոլարի փոխարժեքը աճել էՆոր նշանակում՝ Փաշինյանի որոշմամբՀայտնի փաստաբանը մասնակցել է արյունատվության ակցիային2018-2022 թթ․ Բելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին․ PoliticoՀայաստանը բողոքի նոտա է հղել բելառուսական կողմին. ԱԳՆ խոսնակՔնի մեջ անընդհատ ասում էր՝ «Խոջավենդ չի, Մարտունի ա»․ նոր մանրամասներ Աբրահամ Գասպարյանի առողջական վիճակիցՀՐԱՏԱՊ. Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ընթանում է քննություն. ՊՆԱրևմուտքում ռուսական ակտիվների գողությունն անպատիժ չի մնա. ՊուտինԵրբեք մտքովս չի անցել, որ ես կարող եմ լինել հայկական ավանդական տարազով հարսիկ. Լիա Զախարյանը պատմել է, որ արտասվել է հարսի զգեստ կրելիսՈՒՂԻՂ. Իրականում ինչու իմպիչմենտը ձախողվեց. Հայկ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ․ Հայկ ՄամիջանյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Coca-Cola-ն վերադառնում է Ռուսաստան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода