Եթե նույնիսկ սրբազանը միայնակ մնա, ես լինելու եմ իր կողքին. Անահիտ Մութաֆյան Արթուր Վարդանյանին տեղափոխեցին Արմավիրի ՔԿՀ. ՀԱՊ կուսակցությունը դիմում է իրավապաշտպաններին, քաղաքական գործիչներին ու լրագրողներին Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում Անտանելի էր... նույնիսկ չէին հաշվարկում ինչ ուղղությամբ են նետում նռնակները. Արմինե Սնդոյան Շտապ. Անհայտ անձինք առեւանգել են Արթուր Վարդանյանին Փորձում են լեգիտիմացնել երկրի անկախ պետականությունը կորցնելու գործընթացը Եթե իմպիչմենթի համար անհրաժեշտ լիներ, իհարկե, ամեն ինչ կանեի, որ իմ ստորագրությունը դրվեր. Մարտուն Գրիգորյան Մանիպուլյացիաների մեծն մասնագետ փաշինյանը չի գտել տարբերակ. Մամիջանյան Ինչպես մեղմել մեջքի հատվածի մկանային ցավերը Քաղաքապետարանը գցո՞ւմ է վրայից պատասխանատվությունը. «Իրավունքի» ահազանգի հետքերով

Իմպիչմենթս գաղտնի թող մնա

Վերլուծություն

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումը հասնում է իր կուլմինացիային` կա՛մ կհաջողի, կա՛մ կտապալվի: Կարծես թե, այլեւս երկար այսպես շարունակելը դառնում է անհնար: Սակայն փաստ է, որ ամեն կերպ փորձ է արվում ժամանակ ձգել: Շարժման առաջնորդները չեն շտապում իրավիճակը թեժացնել: Օրինակ` դժվար է պատկերացնել, որ 2018-ին Ռադիոտունը գրավելուց մեկ օր առաջ` Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեր, թե` պատրաստվում են հուժկու ակցիա իրականացնել: Մինչդեռ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը նախապես զգուշացնում է, որ այսինչ օրը Օպերայի շենքն են շրջափակելու, մյուս օրը` Կառավարության շենքը, կարմիրբերետավորներն էլ կարգով-շարքով գալիս են ու հիշեցնում «Բերդ» պարը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ անհնազանդության ակցիաները սպոնտան են կազմակերպվում` անակնկալի բերելու սկզբունքով, իսկ երբ տեղ ու ժամ է հայտարարվում, մի հատ էլ մանրամասնություններով նկարագրվում է, թե ինչպես են գործելու, սա բոլոր հնարավորությունները ստեղծում է, որպեսզի ուժայիններն էլ` իշխանության հրահանգով պատշաճ պատրաստվեն: Հետեւապես, ինչի՞ն է սպասում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժումը: Համենայնդեպս, Բագրատ սրբազանը հարցին, թե` առաջիկա 8-9 օրում շարժումը կարո՞ղ է լուծել որոշ հարցեր, պատասխանել է. «Շարժումն իր տրամաբանությամբ շարժվում է։ Ամեն օր նոր արձանագրումներ է կատարում»։

ԻՆՉ Է ՊԱԿԱՍՈՒՄ ՆԻԿՈԼԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒՆ

Եթե հարցն ի վերջո լուծվելու է սահմանադրական ճանապարհով եւ Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելով` նշանակում է, որ նման օրինագծի համար պակասում է վարչապետի թեկնածու եւ առնվազն` 18-19 ՔՊ-ական պատգամավոր, որոնք կմիանան խորհրդարանական ընդդիմության ձայներին: Հետեւապես, երկրորդական են դառնում Բագրատ սրբազանի բոլոր հանդիպումները, քննարկումները, կոնսուլտացիաները, եթե դեռ չկա հանդիպում խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդների` ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Այո՛, ում դուր գա սա, ում` ոչ, բնական է, որ խորհրդարանում ներկայացված ուժերով միայն կարող է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը  խոսքերից դառնա գործ: Ուստի` վարչապետի թեկնածու լինի Բագրատ սրբազանը, թե մեկ այլ ոք, նախեւառաջ պետք է լինի Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի համաձայնությունը, որոնց խորհրդարանական ուժերն էլ գործը գլուխ պետք է բերեն Ազգային ժողովում: Այս առումով հատկանշական է, որ օր օրի Բագրատ սրբազանի կողքին ավելանում են ՀՅԴ-ական պատգամավորները, այդ թվում` Իշխան Սաղաթելյանը, որին ընդդիմադիր դաշտում կային մարդիկ, որոնք մեղադրում էին նախորդ շարժումները տապալելու մեջ եւ հիմա էլ վատ կանխազգացումներ ունեն:

Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավորներին, որոնք պետք է ապահովեն պակասող ձայները, այստեղ հարցը թերեւս ոչ պակաս բարդ է: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բաղկացած է երեք տիպի պատգամավորներից. մի խումբը Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմներն են, որոնք անձնազոհաբար պատրաստ են մնալ մինչեւ վերջ նրա կողքին, երկրորդ խումբը մի քանի գործարար է ու ճամբարափոխներ, իսկ երրորդ խումբը սորոսական թեւն է, որը Նիկոլից անդին ունի արեւմտյան հրահանգիչներ: Թերեւս առաջինների հետ պայմանավորվել չի հաջողվի, երկրորդները` թվով 18-ը հաստատ չեն: Եվ անգամ եթե շարժման հարթակներից 18 անգամ էլ հնչի, օրինակ, Շիրակ Թորոսյանի անուն-ազգանունը, միեւնույնն է, նա չի կարող 18 ձայն ապահովել: Հետեւապես, մնում է սորոսական թեւի հետ «լեզու գտնել»: Բայց կա նաեւ մի այլ տարբերակ, ինչն առաջարկում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը: Ըստ նրա` հիմա շատ կարեւոր է, որպեսզի շարժման ղեկավարությունը գիտակցի՝ Փաշինյանի հեռացման կարճաժամկետ պլանը, որի նկատմամբ ինքը թերահավատ է եղել ի սկզբանե, ուստի` պետք է այն փոխարինվի ավելի երկարաժամկետ պլանով. «Շարժումն ինստիտուցիոնալիզացիայի անհրաժեշտություն ունի, որը ենթադրում է քաղաքական հարթակի, քաղաքական բովանդակության եւ ծրագրի համակցում՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ: Այդ դեպքում, 2-3 ամսից հնարավոր է ունենալ շոշափելի արդյունք` Փաշինյանի հեռացման եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների տեսքով: Շարժման հարթակը չպետք է սեւեռվի միայն իմպիչմենթի ճանապարհի վրա, այլ դիտարկի նաեւ ընդդիմադիր պատգամավորների մանդատներից հրաժարվելու տարբերակը»: Այն, որ սա հայտարարում է Բագրատ սրբազանի հետ հանդիպած Սուրենյանցը նշանակում է, որ իմպիչմենթի գործընթացը, իսկապես, կաղում է, եւ այլընտրանք է փնտրվում` ստեղծված իրավիճակից դուրս գալու հետ կապված:

ՈՐ ԴԵՊՔՈՒՄ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՊԱՀՈՎԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՁԱՅՆԵՐԸ

Այդուհանդերձ, եթե համարենք, որ իմպիչմենթի գործընթացը դեռ տապալված չէ: Խնդիրը մնում է հետեւյալը, թե ինչպես մի խումբ ՔՊ-ականների բերել Նիկոլ Փաշինյանին մերժող շարժման դաշտ: Այս առումով ուշագրավ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 9-րդ հանդիպման արդյունքում` մայիսի 15-ին հանձնաժողովների ղեկավարները` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը ստորագրեցին արձանագրություն, ըստ որի, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզով, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են տավուշյան սահմանապահ գյուղերի սահմանագծումը: Այսինքն` ստացվում է, որ այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը փորձում է գնալ ռուսական ճանապարհով կամ առնվազն` չմերժելով սահմանագծում եւ սահմանազատում իրականացնելու մոսկովյան տարբերակը: Սա թերեւս կարող է դուր չգալ Արեւմուտքին, եւ գործի անցնեն ՔՊ-ի սորոսական թեւը` Նիկոլ Փաշինյանին ուղարկելով վա բանկ: Բայց անգամ այս դեպքում էլ, ամեն ինչ միանշանակ չէ, ինչի մասին բարձրաձայնում է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալեն Ղեւոնդյանը. «Դուք առնվազն կզարմանաք, երբ մոտավոր տեղեկանաք, ընդդիմադիր ու իրենց հանրային ակտիվում «նեյտրալ» դիրքավորողների մեջ «նիկոլականների» եւ նրանց հետ համագործակցելու պատրաստների քանակից: Այ դրա համար պետք է լավ ծանոթ լինել սոցիալական-քաղաքական եւ բիզնես կոնյուկտուրաներին, պետությունից տենդեր շահողների ցուցակներին, կոնկրետ անհատների անձնական եւ կամային հատկանիշներին, նրանց կոնկրետ վարքի դրսեւորումներին, ունենալ լավ հիշողությունը…»:

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԻՍԿԱՊԵՍ «ԼԱՎ» Է ՀԱՆՁՆՈՒՄ

Ինչ խոսք, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Փաշինյանի Նոր Հայաստանում այսքան խանդավառություն կլինի հող հանձնելու պարագայում։ Օրինակ` Ազատության հրապարակի շուրջ փչել «պզիկ», երբ նույն ժամանակ հերթական զիջումներ են արվում Ադրբեջանին: Անվիճելի է, որ Փաշինյանին այս հարցում գոնե վերջին կես դարում հաղթող չկա, նա հանձնում է հողը, հետո էլ հայտարարում, թե մեծ ձեռքբերում է։ Կա հայտնի պատմություն, երբ մի խեղճուկրակի համար շրջանակ են գծում, դնում մեջը ու ասում, եթե դուրս գաս, մեծ խնդիրներ կունենաս, իսկ առավոտյան նա գլուխ է գովում, թե մի քանի անգամ շրջանակից համարձակվել է դուրս գալ։ Այս չափ խեղճացնել ժողովրդին ու հետո էլ հպարտանալ, անհնար էր թվում, բայց ունենք այն, ինչ ունենք։ Փաշինյան Նիկոլն այնքան լավ է հող հանձնում, որ անգամ բազմահազարանոց ընդվզումները արդյունք չտվեցին, իսկ նախկին սորոսականները` բաբաջանյանների ու ստոյապասաֆարյանների դիրիժորությամբ, այս գործին իսկական փայլ ու հմայք հաղորդեցին։ Դե ինչ, եթե սա ձեռքբերում է, ուրեմն` շնորհավոր լինի, ուրախացեք, իսկ եթե կորուստ է, ապա փողոցներն առնվազն ողողված պետք է լինեին հազարավոր քաղաքացիներով… Ամեն դեպքում, երեկ ուշ երեկոյան Բագրատ սրբազանը եւս մեկ անգամ վերահաստատեց. «Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ էս հրապարակում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Եթե նույնիսկ սրբազանը միայնակ մնա, ես լինելու եմ իր կողքին. Անահիտ ՄութաֆյանԵՎՐՈ-2024. Շոտլանդիան ու Շվեյցարիան ոչ-ոքի խաղացին(տեսանյութ)Արթուր Վարդանյանին տեղափոխեցին Արմավիրի ՔԿՀ. ՀԱՊ կուսակցությունը դիմում է իրավապաշտպաններին, քաղաքական գործիչներին ու լրագրողներինԱմփոփվեց «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» նախագիծըՀոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրումԱնտանելի էր... նույնիսկ չէին հաշվարկում ինչ ուղղությամբ են նետում նռնակները. Արմինե ՍնդոյանԱյս լուսանկարը շատերին կտեղափոխի ջերմ հիշողություններՄեր Հին Երևանից մի փոքրիկ հիշողություն․ լուսանկար, որում սեր կարՇտապ. Անհայտ անձինք առեւանգել են Արթուր ՎարդանյանինԵՎՐՈ-2024. Գերմանիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ փլեյ-օֆֆ(տեսանյութ)Փորձում են լեգիտիմացնել երկրի անկախ պետականությունը կորցնելու գործընթացըԵթե իմպիչմենթի համար անհրաժեշտ լիներ, իհարկե, ամեն ինչ կանեի, որ իմ ստորագրությունը դրվեր. Մարտուն ԳրիգորյանՄանիպուլյացիաների մեծն մասնագետ փաշինյանը չի գտել տարբերակ. ՄամիջանյանԻնչպես մեղմել մեջքի հատվածի մկանային ցավերըՔաղաքապետարանը գցո՞ւմ է վրայից պատասխանատվությունը. «Իրավունքի» ահազանգի հետքերովԱրարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա նիստինԱդրբեջանը ԵՄ-ի հետ քննարկում է ունեցել «տարածաշրջանում խաղաղության շուրջ»․ հայտարարություն են արելԻնչ են քննարկել ԱԺԲ-ականները Բագրատ սրբազանի հետՌԴ-ն պատրաստվում է ահաբեկիչներ ճանաչել ուկրաինական բանակը եւ ուժեյին կառույցներըՎրաստանն ակտիվորեն հեռանում է Արևմուտքից. երկրում կարգելվի ԼԳԲՏ-ների հանրային քարոզչությունըԿիմ Չեն Ինին այցելելով, Պուտինը միաժամանակ մի քանի «նապաստակ խփեց»Հայաստանը` անդունդից մեկ պակաս վիճակումԲաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի. Սուրենյանց«ՀԱՂԹԵՑԻ ԽԵՂԴՈՂ ՀՆԱՐՔ ԿԻՐԱՌԵԼՈՎ». ԳՐԵՓԼԻՆԳԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ ՍԱՐԳԻՍ ՎԻՐԱԲՅԱՆ։ԵՎՐՈ-2024. Խորվաթիայի անհաջողությունները շարունակվում են(տեսանյութ)Կուլ տրված մեկ ծամոնը վնաս չի պատճառի առողջությանը. LifeScience Այս ժամանակահատվածում շատ մարդկանց երեսներ պարզվեցին. Անաստաս Իսրայելյան «Случай чего» Ավինյանը կամաց-կամաց իր գլխի ճարը տեսնում է. ԲԱՄԲԱՍԱՆՔԱնցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, քննարկվեց տարեկետման տրամադրման հարցերըՈւղեղն ինչիս ա պետք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱյն, ինչ տեսել ենք 2020-ին ու դրանից հետո՝ բանակի սրբացման պատճառն է. տրվել ենք նրան, որ բանակը սրբություն է, չկպնեք հանկարծ. Նիկոլ ՓաշինյանՇՏԱՊ. Արտակարգ իրավիճակ՝ ԱռինջումԲա մի ամիս փողոցը եռացնելն ի՞նչ նպատակ ուներ. ԶԱՐՄԱՆՔ«ՀՀ-ն դիմում է քաղաքական մանիպուլյացիաների՝ փորձելով ստեղծել խաղաղ երկրի իմիջ»․ Ադրբեջանի ԱԳՆՆոր մանրամասներ Ֆազի սպանությունից. Ոնց էին բնшկիչները փшխչում կրшկոցներից՝ «ՖԱԶԻ» uպшնությшն ժամանակՖրանսիայից գնված 36 CAESAR թնդանոթները ՀՀ կմատակարարվեն առաջիկա 15 ամսում․ Le Figaro-ի փոխտնօրենՈր անընդհատ գրում ենք 10 մլն հայ, մի տեղ կա՞ այդ հայերի ցուցակը. Նիկոլ Փաշինյան Շապիտո-կրկեսն Ազգային ժողովումԱյն, ինչ տեսել ենք 2020-ին ու դրանից հետո՝ բանակի սրբացման պատճառն է. տրվել ենք նրան, որ՝ հո՜պ, բանակը սրբություն է, չկպնեք հանկարծ այդ սրբությանը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ իրական և տևական խաղաղության իր պայմանըՆոր լույս է վառվել, ծնվել է պատերազմում զոհված Արգիշտի Ստեփանյանի եղբայրը՝ ծնունդ որն ապրելու հույս է տալիսՏաճատ Վարդապետյանի գործողությունները եղել են իրավաչափ. Հայտնի փաստաբանը նախկին պատգամավորի գործի մասինԱյսօր առավոտյան իր տանից առևանգել են 44-օրյայի ժամանակ զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորըՀՀ-ն չպետք է որպես սրբապատկեր ընկալել, որի առաջ մոմ են վառում, դա կենդանի օրգանիզմ է․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Դոլարը և ռուբլին թանկացել են․ ինչպիսին են տարադրամի շուկայի փոփոխություններըՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Լյուքսեմբուրգ Ինչ է նվիրել Պուտինը Կիմ Չեն ԸնինԲաքվում որոշել են «շատ հակիրճ» արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի վերջին հայտարարությանըԱռինջ գյուղում խմելու ջուրը մի քանի օր է ողողել է մի ամբողջ թաղամաս, «Վեոլիա ջուրը» դեռ խնդրին լուծում չի տվելՎեհափառն ինձ ասել է՝ քո անձնական որոշումն է. իմ անձի համար մտահոգություն է ունեցել. Սրբազան (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода