Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետ Իսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿ Բա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումը Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը Սյամոն ի սկզբանե եկել էր Արցախը կործանելու, ինչի ապացույցը 44-օրյայում նրա բունկերային հետագիծն է․Armenian info Արաբական պետությունների լիգայի քարտուղարը Պաղեստինը ճանաչելու ՀՀ քայլը որակել է խիզախ որոշում Եվս մեկ սրտի հարևան գնաց…Արման Հովհաննիսյանը`Լալա Մնացականյանի մասին․starnews.am Իսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը Հայտնի է՝ Ռուսաստանում երբ կսկսվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Եթե ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե վերջին շարժումից պետք է անենք հետեւություններ. Խաժակյան

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հանդիպեց մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որի հիմնական մասը ընթացավ փակ ռեժիմով` առանց լրատվամիջոցների: Ինչ են քննարկել եւ ինչ ընդհանուր հայտարարի են եկել, մանրամասներ պարզեցինք «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԻՑ:

— Ըստ կուսակցությունների ներկայացուցիչների արձագանքների, կարծես թե, ընդհանուր առմամբ, երկու հարցում կոնսենսուս կա` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու եւ Բագրատ սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելու։ Դուք կիսու՞մ եք այս տեսակետը։

— Մենք մայիսի 9-ի հավաքին միանալով՝ կիսել ենք շարժման առաջադրած խնդիրները, որոնք մինչ այսօր չեն վերացել։ Դրանք ավելի են խորացել, եւ հատկանշական է, որ ի տարբերություն առաջին ժամանակահատվածի, երբ սահմանազատման քարտեզը հրապարակվեց` վերջին հայտարարությունից հետո անգամ քարտեզ չհրապարակվեց։ Տեքստային մակարդակում իշխանություններն ասում էին, թե ինչ համաձայնության են եկել՝ առանց մեր պետության փաստացի սահմանազատված քարտեզները հրապարակելու, որն է՛լ առավել խորացրեց մեր մտահոգությունները։ Միակողմանիության, սահմանազատման գործընթացի անարդարացի կերպով իրականացնելու մասով` այս ցանկը չի սպառվում: Իշխանությունների նման ընթացքը պետք է կասեցնել, եւ բոլոր այն ուժերը, որոնք կիսում են այդ մտահոգությունը` համատեղ անելիք ունեն։ Պարզապես, այդ անելիքի ձեւաչափը պետք է հստակեցվի, իսկ վարչապետի թեկնածուի հետ կապված հնչել են տարբեր մտքեր: Աներկբա է, որ շարժման առաջնորդը Բագրատ սրբազանն է, բայց նկատի ունեցեք, որ այդ գործընթացը ենթադրում է խորհրդարանական եւ իրավական գործընթաց, որի մեջ առաջինը իմպիչմենտի նախաձեռնությունն է։ Սա էլ ինքնին ենթադրում է վարչապետի թեկնածուի առաջադրում, ով պետք է բավարարի Սահմանադրության հոդվածի պահանջներին, որի ճանապարհն ինձ համար դեռեւս հասկանալի չէ։

Այսինքն՝ չե՞ք կարծում, որ իշխող ՔՊ-ական պատգամավորներից կքվեարկեն Բագրատ սրբազանի օգտին, որպեսզի նա ընտրվի վարչապետ։

— Մենք գիտենք, որ ընդդիմությունն իր ունեցած մանդատների թվով չի կարող նախաձեռնել։ Առնվազն խորհրդարանական խմբակցությունները կարող են, քանի որ ընդդիմադիր խմբակցություններից դուրս եկած մարդիկ կան, եւ մինչ այժմ որեւէ քաղաքական պատգամավոր միանալու համար ոչինչ չի հայտարարել։ Բոլորիս հայտնի է, որ դա պետք է տեղի ունենա հանրային ճնշման պայմաններում, եւ այդ հանրային ճնշման ավելացման համար` կարծում եմ, որ թիվ մեկ գործիքը այն քաղաքական մեսիջն է, որն այս շարժմանը պետք է հղի հանրությանը։ Դե, իսկ այդ մեսիջը մեր կարծիքով այն է, որ գնահատական տրվել է գործող իշխանությունների արարքներին՝ մեր պետության անվտանգային խնդիրների հետ կապված։ Եթե գնահատական տրվի նաեւ նախկին իշխանություններին եւ զգուշացվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, ապա դա կիրականացվի շատ հստակ` աներկբա եղանակով։ Շարժումը դրանից միայն կշահի, եւ սա չի նշանակում, որ այն ուժերը, որոնք մասնակցում են այս ցույցերին՝ չպետք է մասնակցեն։ Եթե իրենց խնդիրն այս պետության առջեւ կանգնած հարցերն են, եթե խորհրդարանական ուժերը, որոնք մեկ անգամ 2021թ.-ին՝ Ֆրանսիայի հրապարակի այդ հայտնի ցույցերի ընթացքում իրենց գործը կատարեցին, ապա, ըստ էության, շարժումն իր հաջողությանը չհասավ, նշանակում է, որ իրենք քաղաքական իմաստով պետք է քաշվեն մի կողմ եւ թույլ տան, որպեսզի սրբազանն առանց իրենց միջամտության` կարողանա առաջ մղել շարժումը։ Սրբազանն էլ իր հերթին եթե դրա մասին հստակ հայտարարի, շարժումը միայն նոր թափ կստանա։

— Որքանո՞վ է արդարացի, որ նախկին ուժերը չպետք է լինեն շարժման առաջնագծում, սակայն Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած եւ համագործակցած ուժերը պետք է լինեն, ինչպես, օրինակ, «Լուսավոր Հայաստան»-ը:

Այս հարցադրման պատասխանը պետք է ցույց տա հարցին մոտենալու մեր ազնվությունը։ Մենք շարժման առաջին օրվանից ասել ենք, որ շարժումը անկուսակցական է եւ, որպես կուսակցություն, որեւէ ակնկալիք չունենք: Մեր բոլոր ակնկալինքները կապված են շարժման հռչակված արդարացի նպատակների հետ։ Մենք ասում ենք՝ եթե կա որեւէ գործողություն, որը հնարավոր է իրականացնել, որով շարժումը կշահի, ապա դա պետք է իրականացնել։ Իմ կարծիքով` այդ գործողությունն այն է, ինչ ես արդեն հայտարարել եմ, եւ եթե դա իրականացվի, դրանից շարժումը կշահի։ Այս մի քանի օրերի ընթացքում ես համոզվել եմ, որ այս շարժման թիվ մեկ հարցադրումը ոչ թե այն է, թե հետագայում ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի գյուղատնտեսական քաղաքականությունը, այլ արդյո՞ք սրա արդյունքում չի լինելու որոշակի վերարտադրություն՝ նախկին իշխանությունների կողմից։ Եթե այս հարցի պատասխանը աներկբա հասարակությունը ստանա, ապա վստահ եմ, որ գործող իշխանությունը որեւէ հնարավորություն չի ունենալու պահպանել իր դիրքերը։ Եթե ուզում եք, որ այս շարժումն ունենա նույն հանգրվանը, ինչ Ֆրանսիայի հրապարակի դեպքերը 2022-ին, ապա անպայման տվյալ ուժերի ներկայացուցիչներից պահանջեք, որպեսզի բարձրանան հարթակ։ Եթե մենք ուզում ենք ստանալ այլ արդյունք, ապա գոնե այդ վերջին շարժման արդյունքից պետք է քաղենք հետեւություն։

Պարոն Խաժակյան, իսկ որպես քաղաքական ուժ՝ Բագրատ սրբազանի թեկնածության հետ կապված իրավական արգելքներ տեսնու՞մ եք։

— Բոլորին հայտնի է, որ Սահմանադրությունը կարող է փոփոխվել Ազգային ժողովի պատգամավորների կողմից։ Որոշ հոդվածների համար (այս հոդվածը տվյալ կարգավորումների շարքում է) պահանջվում է պատգամավորների ձայների 2/3-ը: Եթե այս փուլում դա հնարավոր է, ապա Բագրատ սրբազանը կարող է լինել վարչապետի թեկնածու։ Դե յուրե աներկբա է, որ նա այս պրոցեսի առաջնորդն է։ Մենք այդտեղ որեւէ վիճարկում եւ որեւէ այլ հավակնորդ չունենք։

— Ձեր կուսակցությունը պատրաստվու՞մ է կոչով հանդես գալ եւ միանալ պայքարին։

—Մենք կոչերով հանդես եկել ենք դեռ առաջին օրվանից։ Գնացել ենք ե՛ւ Կիրանց, ե՛ւ մայիսի 9-ի հավաքին ենք մասնակցել, շարունակելու ենք նաեւ դա իրականացնել, բայց շարժման ներկայացուցիչը եւ առաջնորդը սրբազանն է։ Իր հետ են նաեւ մյուս ներկայացուցիչները եւ այն մեսիջները, որոնք մենք կտանք մեր աջակիցներին՝ փորձելով ավելի ակտիվ ներգրավվածություն ապահովել, դա կլինի այդ մասով։ Մինչդեռ լայն հասարակության մասով հիմնական մեսիջների խողովակը շարժման առաջնորդների խոսքն է։

— Եկեք անկեղծ լինենք, հայաստանյան քաղաքական դաշտը բաղկացած է նախկիններից եւ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցածներից։ Վերջապես ո՞ւմ եք տեսնում ժամանակավոր կառավարությունում: Բագրատ սրբազանից բացի ո՞վ պետք է լինի հարթակում, որպեսզի, Ձեր ասած` ընդունելի լինի բոլորի համար։

— Սրբազանը հայտարարել է, որ անցումային կառավարությունը պետք է լինի անկուսակցական եւ որեւէ քաղաքական խմբերին չպատկանող մարդկանց կողմից։ Թե ովքեր կլինեն անցումային կառավարությունում, կարծում եմ` դրանք դեռեւս վաղաժամ հարցեր են։ Առաջնային հարցն այլ է, որպեսզի ձեւավորենք նոր կառավարություն՝ պետք է արձակել գործողը։ Ինձ համար առաջնային հարցը գործողի արձակման մեխանիզմն է, եւ կարծում եմ` մեր ամբողջ էներգիան, որը կուտակվել է վերջին շաբաթների ընթացքում՝ պետք է ուղղենք այս հարցի հաղթահարմանը։ Եթե մենք օրակարգը թեքենք դեպի այլ տեխնիկական եւ իրավական հարցեր, ապա դրանից շարժումը չի շահի։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



ԵՎՐՈ-2024. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային(տեսանյութ)Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետԻսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿԲա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումըԲահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումըՈ՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսըՍյամոն ի սկզբանե եկել էր Արցախը կործանելու, ինչի ապացույցը 44-օրյայում նրա բունկերային հետագիծն է․Armenian infoԱրաբական պետությունների լիգայի քարտուղարը Պաղեստինը ճանաչելու ՀՀ քայլը որակել է խիզախ որոշումԵվս մեկ սրտի հարևան գնաց…Արման Հովհաննիսյանը`Լալա Մնացականյանի մասին․starnews.amԻսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումըՀայտնի է՝ Ռուսաստանում երբ կսկսվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Լալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունը՝ մա հից օրեր առաջՀՀ իշխանությունը միակողմանի զիջումը մեզ «ծախեց» որպես խաղաղություն, Ադրբեջանը ևս մեկ կետ բավարարեցՓաշինյանն Ալիևին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմԵՎՐՈ-2024. Վրաստանի և Չեխիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին(տեսանյութ)Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. ԶախարովաԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա մեջ 2–րդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆԵգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումըԹուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացելՄահացել է «Ֆուտբոլի արքա» Պելեի մայրըՀաջորդիվ Պաղեստինի ժողովրդի վերադարձի մասին կհայտարարեն՝ փակելով Արցախի ժողովրդի հարցըԼալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունը՝ մահից օրեր առաջ. բացառիկ․starnews.amԵրևանում հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակըԿառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է դիմումով հրաժարվել այն գույքից, ինչը հանձնել են ԲաքվինՎալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի չեմպիոն Լալա Մնացականյանի մենեջերի հրապարակումը`դերասանուհու մաhից հետոԱՄՆ-ն փակում է ռուսական վիզաների կենտրոնըՇՏԱՊ. Կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել և հրաժարվել այն գույքից, որը հանձնելու են ԱդրբեջանինԿեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱշոտ Ղազարյանը hnւզիչ հրապարակում է արել Լալա Մնացականյանի մшhից հետոՄանրամասներ Լալա Մնացականյանի կյանքիցՊաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունըԾեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակԵրբ և որտեղ տեղի կունենա Լալա Մնացականյանի հnգեհանգիստըՈ՞վ է Լшլш Մնացականյանի միшկ դուստրը. ԲԱՑԱՌԻԿ. StarNews.amԱհա, թե nրnնք են կենդանակերպի ամենաբախsավnր նշանները Աննա Հակոբյանը դուստրերի հետ սրճարանում նախաճաշել է ու վայելել երևանյան առավոտը (Տեսանյութ)Ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած Եսային կրկին վիրահատվելու էԿենդանակերպի նշաններ, որոնք հուլիսին կկարողանան լուծել բազմաթիվ խնդիրներՃակատագիրը նրանց ընտրել է». Կենդանակերպի այս նշանները հունիսի առաջիկա օրերին երջանկությամբ կհեղեղվենՆեթանյահուն պատրաստ է սահմանազատում իրականացնել Գազայում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի նոր ֆիլմովՔայլ դեպի ավելի պայծառ ապագա. ի՞նչ կփոխի Ելակի լուսինը 2024 թվականի հունիսի 21-ինԱյսօր Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն էԿուզե՞ք հունիսի վերջին կրկին գարուն գա. ՍուրենյանԵրեւանի ամենահայտնի բակը կորցրեց իր ամենասիրելի բնակիչներից մեկին՝ դրական ու հմայիչ ԼալայինՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրցախի ներկայացուցչության դարպասները կոտրելն ու ներխուժելն Ադրբեջանին մատուցված ծառայություն էր. Տիգրան ԱբրահամյանԵՎՐՈ-2024. Օրվա հանդիպումներ Առաջարկել են ինձ, որ վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ. ուր էր անհետացել Սուրեն Պետրոսյանը բացում է գաղտնիքը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода