Իրանի նախագահի կյանքը «վտանգված է». Reuters
ՄիջազգայինԻրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի կյանքը «վտանգված է»: Այս մասին հայտնել է Reuters-ը` վկայակոչելով իրանցի պաշտոնյայի:
Միաժամանակ, ըստ իրականակ լրատվամիջոցների, Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեիի մասնակցությամբ տեղի է ունեցել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստ։ Սակայն լուրը հերքվեց Tehran Times-ի կողմից:
Իրանի նախագահի ուղղաթիռը դեռևս չի գտնվել եղանակային պայմանների և որոնողական բարդ տեղանքի պատճառով։