Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
Միջազգային«Մառախուղի պատճառով օդային օգնությունը հնարավոր չէ», - ասել է Իրանի արտակարգ իրավիճակների վարչության խոսնակը։
Նա նշել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր շտապօգնության 8 մեքենա է ուղարկվել։ Նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
«Փրկարարական տարբեր խմբեր շարժվում են դեպի տարածք, սակայն մառախուղի եւ վատ եղանակի պատճառով տարածք հասնելը կարող է ժամանակ պահանջել», - ավելի վաղ ասել է ներքին գործերի նախարարը։
Ռայիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու ադրբեջանցի պաշտոնակցի մասնակցությամբ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։
Ըստ պետական հեռուստատեսության, միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։