Ռաիսիի մահվան մասին լուրերը տարածում են որոշակի ֆեյք ալիքներ. իրանական աղբյուրներ
Միջազգային
Իրանական աղբյուրները հայտնում են, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական արաբական ներկայացուցչի» ալիքը, որը հեռարձակվում է Twitter-ում, և որտեղ այժմ խոսակցություններ են պտտվում նախագահական ուղղաթիռի կործանման եւ նախագահ Ռաիսիի մահվան մասին, «էսկալացիայի համար ստեղծված էժանագին ֆեյք է։ Նա ոչ մի կապ չունի իրական Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ»։
Այս պահին Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների, առավել եւս` նախագահի մահվան մասին պաշտոնական տվյալներ չկան:
Վերջին տվյալներով, փրկարարները գտնվում են ուղղաթիռի կործանման մոտավոր գոտում, սակայն մառախուղն ու սկսվող գիշերը դեռ հնարավորություն չեն տվել այն հայտնաբերել: