Իսրայելը կապ չունի նախագահ Ռայիսիի մահվան հետ. Reuters
ՄիջազգայինԻսրայելը կապ չունի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան ու ուղղաթիռի կործանման հետ։ Այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ, անանուն հայտարարել է իսրայելցի պաշտոնյան։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։