ԱՄՆ-ը վախեցախ է ռուսական հերթական եզակի զենքերից Տորեցկի ապագա «մեծ կթասան» սկսեց ուրվագծվել Մոսկվան կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել, որտեղ ուզում է. Դուգլաս Մակգրեգոր Պաղեստինի ճանաչումը եզակի ճիշտ քայլերից մեկն է, որն արվել է. միջազգայնագետը փակագծեր է բացում Ո՞վ է իրավունք տվել, առանց հայ ժողովրդի կարծիքի, փռել ԱԺ ամբիոնին ԵՄ դրոշը. ՀՀ վաստակավոր արտիստ Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետ Իսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿ Բա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումը Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը

Ո՞վ էր Իրանի 8-րդ նախագահ Էբրահիմ Ռաիսին. ի՞նչ ճանապարհ էր անցել և ի՞նչ ազդեցություն ուներ միջազգային քաղաքական թատերաբեմում

Միջազգային

Էբրահիմ Ռաիսոլսադաթին, ով քաղաքական շրջանակում հայտնի է որպես Էբրահիմ Ռաիսի, և 2021 թվականից մինչև իր մահը՝ 2024 թվականի մայիսի 19-ը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն էր, սկզբունքային մուսուլման իրավաբան էր:

Մինչ նախագահի պաշտոնն զբաղեցնելը, Ռաիսին տարբեր պաշտոններ է զբաղեցրել դատական համակարգում՝ եղել է Թեհրանի դատախազի տեղակալ, ապա դատախազ՝ 1980-1990-ական թվականներին: Հայտնի էր «Թեհրանի դահիճ» կեղծանվամբ, քանի որ հանդիսանում էր «Մահվան կոմիտե» անվամբ հայտնի խմբի անդամ, որը պատասխանատու էր 1988 թվականին հազարավոր քաղբանտարկյալներին մահապատժի ենթարկելու համար:

Եղել է արդարադատության նախարարի տեղակալ, ապա նախարար:

Առաջին անգամ նախագահական ընտրությունների համար առաջադրվել է 2017 թվականին՝ պարտվելով գործող նախագահ Հասան Ռոհանիին՝ 57/ 38.3 տոկոս հարաբերակցությամբ: 2021 թվականին, առաջադրվելով երկրորդ անգամ, դարձել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ՝ հավաքելով ընտրողների ձայների 62.9 տոկոսը:

Ռաիսի նախագահության շրջանում փակուղի են մտել ԱՄՆ-ի հետ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը», Իրանը սկսել է Ուրանի հարստացման գործընթաց և Գազա-իսրայելական հակամարտությունում աջակցություն ցուցաբերել Գազային: Երկրի ներսում սակայն, ամեն բան չէ, որ խաղաղ է եղել. երկրում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել՝ իրավունքների ազատականացման մի շարք պահանջներով, ինչը սկսվել է ոստիկանների կողմից բռնի ուժի կիրառումից հետո երիտասարդ Մահսա Ամինիի մահով:

Հատկանշական է այն, թե ինչ ազդեցություն ուներ նախագահ Ռաիսին միջազգային քաղաքական թատերաբեմում, և ինչպիսի վախ էր առաջացնում նրա վարած քաղաքականությունը: Այս համատեքստում պետք է մատնանշել, որ նրա նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված եղել ԱՄՆ Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակի կողմից՝ համաձայն 13876 Գործադիր հրամանի, ինչպես նաև մեղադրվել է մարդկության դեմ հանցագործությունների համար միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների կողմից:

Ռաիսին Իմամ Ռեզայի սրբավայրի մեծ իմամ Ահմադ Ալամոլհոդայի փեսան էր:

Հասկանալու համար, թե ինչ գործընթացներ են սկսվելու Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի մահից հետո, պետք է հասկանալ օրենսդրական կարգավորումները:

Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 131-դ հոդվածի համաձայն՝ նախագահի մահվան, պաշտոնանկության, հրաժարականի, երկու ամսից ավելի բացակայության, հիվանդության կամ նախագահության ժամկետն ավարտվելու և խոչընդոտների առկայության դեպքում, նախագահի լիազորոթյունները ստանձնում է առաջին փոխնախագահը։
Այնուհետև, խորհրդարանի նախագահի, դատական իշխանության ղեկավարի և առաջին փոխնախագահի մասնակցությամբ ձևավորված խորհուրդը կազմակերպում է արտահերթ նախագահական ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն առավելագույնը հիսուն օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 19-ին, նախագահ Ռաիսի ուղղաթիռը, որը Թեհրան էր վերադառնում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո, կործանվել էր Արևելյան Ադրբեջան նահանգի Վարզաքան քաղաքում: Վթարի հետևանքով նախագահից զատ զոհվել են ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավար Մալեք Ռահմաթին և Մոհամմադ Ալի ալ Հաշեմը:

Նյութի աղբյուր` https://armlur.am/1369145/



ԱՄՆ-ը վախեցախ է ռուսական հերթական եզակի զենքերիցՏորեցկի ապագա «մեծ կթասան» սկսեց ուրվագծվելՄոսկվան կարող է մեզ համար խնդիրներ ստեղծել, որտեղ ուզում է. Դուգլաս ՄակգրեգորԵՎՐՈ-2024. Բելգիան հաղթեց Ռումինիայի հավաքականին (տեսանյութ)Պաղեստինի ճանաչումը եզակի ճիշտ քայլերից մեկն է, որն արվել է. միջազգայնագետը փակագծեր է բացումՈ՞վ է իրավունք տվել, առանց հայ ժողովրդի կարծիքի, փռել ԱԺ ամբիոնին ԵՄ դրոշը. ՀՀ վաստակավոր արտիստԵՎՐՈ-2024. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Թուրքիային(տեսանյութ)Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը արագացնում է հաջորդ տարածքային զիջումների ժամանակացույցը՝ Տավուշի և Արարատի մարզերում. թյուրքագետԻսրայելն Իրանին աղաչում էր ձեռնպահ մնալ Դամասկոսի հյուպատոսության ռմբակոծության պատասխան հարվածից. ԻՀՊԿԲա սենց ոնց ախր, Լալա ջան. Զառա Արամյանի գրառումըԲահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումըՈ՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսըՍյամոն ի սկզբանե եկել էր Արցախը կործանելու, ինչի ապացույցը 44-օրյայում նրա բունկերային հետագիծն է․Armenian infoԱրաբական պետությունների լիգայի քարտուղարը Պաղեստինը ճանաչելու ՀՀ քայլը որակել է խիզախ որոշումԵվս մեկ սրտի հարևան գնաց…Արման Հովհաննիսյանը`Լալա Մնացականյանի մասին․starnews.amԻսլամական համագործակցության կազմակերպությունը ողջունել է ՀՀ-ի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումըՀայտնի է՝ Ռուսաստանում երբ կսկսվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները Լալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունը՝ մա հից օրեր առաջՀՀ իշխանությունը միակողմանի զիջումը մեզ «ծախեց» որպես խաղաղություն, Ադրբեջանը ևս մեկ կետ բավարարեցՓաշինյանն Ալիևին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմԵՎՐՈ-2024. Վրաստանի և Չեխիայի հավաքականները ոչ-ոքի խաղացին(տեսանյութ)Մոսկվան համարժեք պատասխան կտա ԱՄՆ-ին. ԶախարովաԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը օրվա մեջ 2–րդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆԵգիպտոսը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումըԹուրքիայում ժայռերի արանքում 22 ուղևորով օդապարիկ է մնացելՄահացել է «Ֆուտբոլի արքա» Պելեի մայրըՀաջորդիվ Պաղեստինի ժողովրդի վերադարձի մասին կհայտարարեն՝ փակելով Արցախի ժողովրդի հարցըԼալա Մնացականյանի հուզիչ խոստովանությունը՝ մահից օրեր առաջ. բացառիկ․starnews.amԵրևանում հարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակըԿառավարությունը կիրանցեցիներին պարտադրում է դիմումով հրաժարվել այն գույքից, ինչը հանձնել են ԲաքվինՎալերիկ Մովսիսյանը` Եվրոպայի չեմպիոն Լալա Մնացականյանի մենեջերի հրապարակումը`դերասանուհու մաhից հետոԱՄՆ-ն փակում է ռուսական վիզաների կենտրոնըՇՏԱՊ. Կառավարությունը Կիրանցի բնակիչներին պարտադրում է գրավոր դիմումներ գրել և հրաժարվել այն գույքից, որը հանձնելու են ԱդրբեջանինԿեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱշոտ Ղազարյանը hnւզիչ հրապարակում է արել Լալա Մնացականյանի մшhից հետոՄանրամասներ Լալա Մնացականյանի կյանքիցՊաղեստինի ԱԳՆ-ն ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու մասին Հայաստանի հայտարարությունըԾեծի ենթարկված արցախցիները ճանաչվել են տուժող. ՔԿ խոսնակԵրբ և որտեղ տեղի կունենա Լալա Մնացականյանի հnգեհանգիստըՈ՞վ է Լшլш Մնացականյանի միшկ դուստրը. ԲԱՑԱՌԻԿ. StarNews.amԱհա, թե nրnնք են կենդանակերպի ամենաբախsավnր նշանները Աննա Հակոբյանը դուստրերի հետ սրճարանում նախաճաշել է ու վայելել երևանյան առավոտը (Տեսանյութ)Ոստիկանության կողմից նետած նռնակներից ձեռքի վիրավորում ստացած Եսային կրկին վիրահատվելու էԿենդանակերպի նշաններ, որոնք հուլիսին կկարողանան լուծել բազմաթիվ խնդիրներՃակատագիրը նրանց ընտրել է». Կենդանակերպի այս նշանները հունիսի առաջիկա օրերին երջանկությամբ կհեղեղվենՆեթանյահուն պատրաստ է սահմանազատում իրականացնել Գազայում «Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի Ատոմ Էգոյանի նոր ֆիլմովՔայլ դեպի ավելի պայծառ ապագա. ի՞նչ կփոխի Ելակի լուսինը 2024 թվականի հունիսի 21-ինԱյսօր Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода